o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շտապ պետք է ձեւավորել ազգային փրկության կառավարություն». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

20.03.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Շտապ պետք է ձեւավորել ազգային փրկության կառավարություն». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

«Իրավունք TV»-ի հետ զրույցում ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ անդրադարձել է արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումներին եւ մի շարք այլ օրակարգային հարցերի:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

«ՍԱ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԴԵՊԻ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ»

– Պարոն Բաբուխանյան, Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստը, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ` արցախյան հիմնախնդրի շուրջ իր տեսլականի մասին, ոչ միանշանակ ընդունվեց քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակների կողմից: Դրան էլ նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը ոչ պակաս մտահոգիչ էր: Ի՞նչ վտանգներ եք Դուք տեսնում:

«Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը». Նիկոլ Փաշինյան

Վտանգ, իսկապես, տեսնում ենք, մասնավորապես կապված այն գործընթացների հետ, որոնք կարելի է կոչել հետընթաց` նախկինում ունեցած մեր դիրքերից: Նախ շատ վտանգավոր տերմին օգտագործեց Նիկոլ Փաշինյանը` ասելով` Հայաստանի եւ Արցախի ժողովուրդ, այդպիսի ժողովուրդներ չկան, կա մեկ հայ ժողովուրդ, եւ կա հայ ժողովրդի արցախյան հատված: Հետեւապես չի՛ կարելի այդպիսի տարանջատումներ մտցնել: Եվ երկրորդ` չի՛ կարելի այս ամբողջ գործընթացի մեջ ներգրավել, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական հատված» հասկացողությունը, չկա այդպիսին: Եթե մենք հիմա սկսենք խոսել «Արցախի ադրբեջանական հատվածի մասին», այդ դեպքում պարտադիր պետք է խոսենք Շահումյանի, Գանձակի եւ այլ հայկական հատվածների մասին: Սա շատ երկար եւ նույնիսկ անվերջ խոսակցություն է: Բացի այդ, չի բարձրացվում այն տարածքների հարցը, որոնք բռնազավթվել են թե՛ Հայաստանի Հանրապետությունից` խոսքը Արծվաշենի հատվածի մասին է, եւ թե՛ Արցախի Հանրապետության տարածքից, որը մի շարք տարածաշրջաններ է ընդգրկում: Եթե քննարկումը փախստականների վերադարձի հետ է կապված, անպայման առաջնահերթ պետք է խոսվի Գետաշենի եւ Շահումյանի շրջանների այն քաղաքացիների մասին, ովքեր իրենց ունեցվածքը կորցրել են Դաշտային Ղարաբաղում: Այսինքն` հարցեր կան, որոնց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել եւ պահանջել այդ հարցերի լուծումը: Մեզ անհանգստանցում է այն, որ Փաշինյանն ըստ էության խոսում է այն մասին, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած վեց ենթակետերի ճանապարհով գնալ: Սա ճանապարհ է դեպի անհասկանալի է, թե ուր: Ավելի ճիշտ` ճանապարհ է դեպի կործանում: Կարծում եմ` Հայաստանի իշխանությունները պետք է շատ կտրուկ պահանջ դնեն եւ այդ փուլային տարբերակից, որից մենք հրաժարվել ենք դեռեւս 1997 թվականին, պետք է անցնել փաթեթային տարբերակի: Խնդրի լուծումն Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումն է, մեր կուսակցության տեսակետից` Արցախի վերամիավորման վերջնական եւ միջազգային ճանաչումը: Բայց, ցավոք, մենք չենք լսել Փաշինյանի կողմից այդպիսի պահանջ` միջազգային ճանաչում, վերամիավորում կամ գոնե Արցախի անկախություն, ապա ուրեմն` սա ճանապարհ է դեպի մեծ կորուստներ:

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել երեկվա ողբերգությունից մահացած 4 երեխաների և նրանց տատիկի հոգիների հանգստության համար

«ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ Է ԱՅԴ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ»

– Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ,Իրավունքի» հետ զրույցում ասել էր, որ արցախյան հիմնախնդրի հետ կապված` ՀՀ իշխանությունների դիրքորոշումը մի տեսակ լղոզված է, հստակեցված չէ: Ըստ Ձեզ` այսօր, իսկապե՞ս, խնդրի վերաբերյալ իշխանությունը հստակ հայեցակարգ չունի:

Այո, շատ է լղոզվածությունը, բայց մյուս կողմից նկատվում է, որ Փաշինյանն իր հոգու խորքում կամ իր հաշվարկների մեջ արդեն հաշտվել է այդ կործանարար ծրագրի հետ եւ դիմադրելու կամ ինչ-որ տեղ նաեւ նախահարձակ լինելու կարողություն չունի եւ չի տեսնում: Ավելին` ինչ-որ կատարվում է այսօր Հայաստանում՝ այդ ներքին պառակտումը, պատերազմող ազգի համար ինքնաոչնչացման ճանապարհ է: Հասարակության ներսում սեւ ու սպիտակի բաժանումները, անիմաստ բախումները, միմյանց գրեթե ոչնչացնելու պատրաստ խմբերի ձեւավորումն ավելի քան վտանգավոր են: Ընդ որում` ավելի վտանգավոր են, քան արտաքին թշնամու հարձակումը երկրի վրա, որովհետեւ եթե մենք լինենք միասնական, լինենք պատրաստ ազգովի գնալ պաշտպանելու մեր երկիրը, ոչ մի թշնամի մեզ չի կարող պարտադրել այնպիսի լուծումներ, ինչի մասին մեզ ասում են` հանձնել հողեր անորոշ ապագայով եւ այլն: Ցավոք, վերջին մեկ տարին Փաշինյանը եւ իր կողմնակիցները, բացի նրանից, որ ապօրինի զավթեցին իշխանությունը երկրում, դրանից հետո շարունակում են երկրի ինքնաոչնչացման, ինքնակործանման ճանապարհով տանելու իրենց քաղաքականությունը, եւ իմ կարծիքով` հենց իրենք էլ կլինեն դրա զոհը: Ուստի` իմ խորհուրդն է Փաշինյանին, որովհետեւ այդտեղ ուրիշ մեկը չկա, որին կարելի է խորհուրդ տալ, շատ արագ հետ կանգնել այդ ճանապարհից, գնալ դեպի ազգային համաձայնության կառավարության ստեղծում, դուրս հանել կառավարությունից բոլոր սորոսականներին, Թրանսփարենսի ինթերնեյշնլականներին եւ այլ գրանտակերներին եւ ձեւավորել ազգային փրկության, ազգային համերաշխության եւ համաձայնության կառավարություն ու դիմագրավել այն արտաքին վտանգներին, որոնք այսօր իրապես ծառացած են մեր ազգի, մեր պետության եւ անգամ մեր պետականության առաջ:

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ԿՄՆԱ ՄԻԱՅՆ ՍԵԼՖԻԻ ՁՈՂԸ»

– Անդրադառնանք եւս մի խնդրի. «Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամների մեղադրանք է առաջադրվել` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելու հատկանիշներով: Խոսքը Սորոսի հիմնադրամից սնվող այն խմբի մասին է, որը հարձակվել էր ,Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ, ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի վրա` հենց իր տան շքամուտքի մոտ, իսկ ավելի ուշ հայտնել էին, թե նպատակ ունեին աղբարկղը նետել նրան: Դեռեւս շաբաթներ առաջ Դուք նշել էիք, որ տեղի ունեցածը ոչ թե խուլիգանություն էր, ինչի մեղադրանքով էին իրավապահներն ի սկզբանե հարուցել քրգործը, այլ` առեւանգման փորձ: Այսօր կարելի՞ է արձանագրել, որ իրավակիրառողներն ականջալուր եղան սթափության կոչերին:

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

Ուրախ եմ, որ այն պահանջը, որը հնչեցրել էի, եւ հետագայում էլ շատ արժանի մարդիկ նույնպես դրա մասին խոսել էին, տեղ հասան եւ ընկալվեցին: Չէր կարելի այդպիսի գործողությունները որակավորել որպես խուլիգանություն, որովհետեւ այն պարզ երեւացող առեւանգում էր: Իրականում այդ գործողությունը ոչ այնքան կոնկրետ անձի` Ն. Մալյանի դեմ էր, որքան` հենց նույն Փաշինյանի, որովհետեւ արեւմտյան գրանտակերներն այսօր արդեն ձեւավորում են լայն ճակատ եւ այդ ճակատով գնում են առաջ: Եթե մենք չխանգարենք եւ չկանգնեցնենք իրենց արշավը, ոչ միայն տապալելու են մեր ազգային ինքնության հիմնասյունները, ինչպիսիք են մշակույթը, եկեղեցին եւ մեր ազգային արժեքները, այլեւ տապալելու են նաեւ նույն Փաշինյանին, եւ այդ դեպքում նրանից կմնա միայն իր սելֆիի ձողը: Կարծում եմ` Փաշինյանն էլ է հասկանում, որ դա այդպես է, ու դրա համար էլ իրավապահների աշխատանքում քիչ, թե շատ սթափություն է մտնում: Իհարկե, նկատի ունեմ կոնկրետ այս դեպքում, չխառնենք սա օրեր առաջ Օպերայի տարածքում կատարվածի հետ: Պետք է հասկանալ, որ սորոսականները գնում են շատ վտանգավոր ճանապարհով: Ի դեպ, երբ ասում եմ՝ սորոսականներ, նկատի ունեմ մի ընդհանրական հասկացողություն, որը վերաբերում է բոլոր այն գրանտակերներին, ովքեր ստանում են ֆինանսավորում արեւմտյան այս կամ այն հիմնադրամից, կառույցից եւ այլն ու ունեն կոնկրետ հանձնարարականներ, թե այդ դրամաշնորհը մարսելու համար` ինչ պետք է անեն: Այդ թվում միայն «Ռեստարտը» կամ Սորոսից մյուս գրանտներ վերցրածները չեն, միայն «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» չէ, սա մեծ ճակատ է, որի մեջ ներգրավված են ե՛ւ աղանդավորական կառույցներ, ե՛ւ, այսպես կոչված, ԼԳԲՏ կառույցներ, ե՛ւ բոլոր նրանք, որոնց համարում եմ մեր ազգի համար շատ վտանգավոր, քայքայիչ եւ պետականակործան ուժեր: Այսօր պետք է կարողանանք տարբերակել թացը չորից եւ հասկանալ, թե ինչու են այդ ուժերը կատարում այդպիսի գործողություններ, որից ակնհայտորեն տուժում է մեր պետությունը, մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը: Ի վերջո, ինքնիշխանությունը թղթի վրա գրված մի բառ չէ, այլ այն ուժեղ բանակն է, ուժեղ սահմաններն են, հզոր մշակույթն է, ազգային ինքնության պահպանման այլ ինստիտուտներն են, ազգային եկեղեցին է, հոգեւոր, մշակութային, քաղաքական, ռազմական ինքնիշխանությունն է: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ հարվածները հենց այս ինստիտուտների դեմ են ուղղվում ու կատարվում են գործողություններ, որոնք ակնհայտորեն հասարակության դժգոհությունն են առաջ բերում: Իմ կարծիքով` այս ամենն այդ ուժերի կողմից հատուկ է արվում, որպեսզի շարունակվի եւ խորանա մեր ներքին պառակտվածությունը, եւ գուցե նաեւ ժողովրդին նորից տանեն այնպիսի անկառավարելի գործողությունների, որի ընթացքում այդ ներքին պառակտվածությունը կվերածվի ներքին բախման:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին

«ՀԱՐՁԱԿՈՒՄ ՉԷ, ԱՅԼ` ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈԾԱԿԻ ԽԱՅԹՈՑ »

– Ի դեպ, այդ հարձակումներից զերծ չմնացիք նաեւ Դուք: «Բաց հասարակություններ-հիմնադրամի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն իր ասուլիսի ժամանակ Ձեզ անվանել էր «սորոսական» ու նշել, թե իբրեւ Դուք եւս գրանտ եք ստացել իրենց հիմնադրամից: Արձագանքելով վերոնշյալին` ասել էիք, որ պատրաստվում եք դատի տալ, ինչը լայն արձագանք գտավ: Ի՞նչ փուլում է այս գործընթացը:

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

Սա, որպես իրադարձություն, չէի ասի, թե մեծ նշանակություն ունի: Այն հարձակում չէ, այլ` ընդամենը մոծակի խայթոց, որովհետեւ ես այն պատգամավորն եմ եղել, որ ԱԺ ամբիոնից եմ բացահայտել Սորոսի ծրագրերը, եւ արդեն առաջին տասնամյակը չէ, որ խոսում եմ այդ մասին:

Նաեւ «Ռեստարտի» ծրագրերի մասին էիք Դուք դեռեւս երկու տարի առաջ բարձրաձայնել...

Արդյո՞ք մահափորձի բեմականացում է նախապատրաստում Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան

Ընդ որում` այն ժամանակ փորձում էին հերքել, թե այդպիսի բան չկա: Սակայն այսօր արդեն փաստ է, որ ով է ստացել գումար, եւ այն ֆիքսված է նույն Սորոսի հիմնադրամի կայքէջում: Այսինքն` հերքելու որեւէ տարբերակ այլեւս չկա: Թե ինչու է Ձեր նշած տիկինը այդպիսի շփոթության մեջ, հասկանալի է, որովհետեւ իրենց ծրագրերը բացահայտվում են: Ավելին` բացահայտվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ` աշխարհում: Մենք տեսնում ենք տարբեր երկրներում հակասորոսական շարժումներ, դրա մասին անցած շաբաթ խոսեց Հունգարիայի նախագահը, դրանից առաջ Ավստրիայի, ԱՄՆ-ի ղեկավարությունը: Մի շարք երկրներում այն արգելված կազմակերպություն է, օրինակ` Ռուսաստանում: Հետեւաբար կարծում եմ` իրենց մոտ կա որոշակի խուճապ, քանի որ առողջ, հայրենասիրական ուժերն արդեն կանգնում են ոտքի, չեն ուզում լինել այդ ուժերի պատանդը կամ ծառաները: Եվ չեն ուզում, որ այդպիսի ուժերը մեր երկրում որոշեն` ով է լինելու կառավարության անդամ, ով է լինելու պատգամավոր: Ըստ իս, այսօր ոչ թե Փաշինյանն է որոշում, թե ով պետք է լինի քաղաքապետը կամ կառավարության անդամը, այլ որոշում են այդպիսի ուժերի քաղաքական եւ կառավարման կենտրոնները: Մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք, որովհետեւ այդ ուլտրալիբերալների, այսպես ասած, ինտերնացիոնալը փորձում է ցանկացած երկրում դնել  իշխանության վերնախավում իրենց մարդկանց` տվյալ երկիրը ոչնչացնելու համար: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ բնականաբար, դիմել եմ փաստաբաններին, հայցադիմումն արդեն պատրաստ է: Այդ հայտարարությունը ճիչ էր փրկության, որով այդ տիկինը փորձում էր սլաքները շրջել այն մարդկանց վրա, ովքեր հենց իրենց թշնամիներն են, ովքեր պահանջում են, որ դադարեցնեն իրենց ազգակործան գործունեությունը մեր երկրում: Ինչ վերաբերում է նրան, որ այդ տիկինը մեկ ասում էր, որ այդ ամենը կա իրենց կայքում, ինքն էլ չգիտեր, պարզապես, նրան հանձնարարել էին իմ անունը հնչեցնել, հետո գնաց տեսավ, որ իրենց կայքի վրա չկա իմ անունը, որոշեցին իրենց կայքից բոլոր անունները ջնջել: Բարեբախտաբար, գտնվեցին Հայաստանում շատ որակյալ մասնագետներ, որոնք անմիջապես վերակագնեցին իրենց կայքի այն տեսքը, որտեղ կան անուններ: Այսօր այն հասանելի է, եւ կրկին տեսան, որ իմ անունն այդտեղ գրված չէ: Եվ անգամ գրված չէ այն ծրագիրը, որի մասին նա անգլերենով ասաց, հետո իրեն օգնեցին ու թարգմանեցին հայերեն: Ինչպես ասում են` ժողովրդին կարելի է խաբել շատ կարճ ժամանակով, մի հատվածին կարելի է խաբել երկար ժամանակով, բայց չի կարելի խաբել ամբողջ ժողովրդին, եւ ինչպես դասականն է ասում` չի կարելի խաբել ժողովրդին անընդհատ:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА