o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանվել Գրիգորյանի փաստաթղթերը հասել են Ստրազբուրգ. փաստաբան

21.03.2019 14:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Մանվել Գրիգորյանի փաստաթղթերը հասել են Ստրազբուրգ. փաստաբան

«Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին». այս տեղեկությունը հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը.

Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ iravunk.com-ին մեկնաբանեց հետեւյալը.

- Եթե ՀՔԾ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ պատիժը խոչընդոտող հանգամանքներ չկան, ապա պետք է տարբերակել պատիժը կալանքից: Մանվել Գրիգորյանը այսօր օրենքի ուժով կալանք է կարում, այլ ոչ թե պատիժ: Բայց այդ հարթության մեջ, անձը չունենալով օրինական դատական ակտ, ըստ էության պատիժ է կրում:

Ինչ վերաբերում է նրան, որ հղում են արել միջգերատեսչական հանձնաժողովին, ապա տեղեկացնեմ, որ պաշտանական կողմը այդ հանձնաժողովի հետ կապված իր գրավոր դիրքորոշումն է հայտնել եւ ուղարկել է ՀՔԾ ասելով, որ միջգերատեսչական հանձնաժողովում, օրենքի ուժով, որպես հանձնաժողովի նախագահ ներգարվել է առողջապահության փոխնախարարը եւ եզրակացության տակ ստորագրում է հենց այդ փոխնախարարը, որը արդեն ազատված է եղել պաշտոնից: Իրավական հարթության վրա այդ փաստաթուղթը չի կարող լինել իրավաչափ եւ առ ոչինչ փաստաթուղթ է եւ կարող էին տեսնել այդ փաստաթղթում հանցակազմ կա, թե ոչ, որովհետեւ հանձնաժողովի նախագահը մի անձնավորություն է, որը ազատված է եղել պաշտոնից:

Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը արագորեն արվեց այն ժամանակ, երբ Վերքննիչ դատարանում քննվում էր Մանվել Գրիգորյանին կալանավայր վերադարձնելու գործը, որտեղ բարձրաձայնեցինք փողոցային արդարադատության մասին; Այստեղ ուշագրավն այն է, որ այդտեղ հինգ րոպե տեւողությամբ նշում են իմ պաշտպանյալի մասին հիվանդությունները եւ ասում, որ կյանքին վտանգ չի սպառնում, որ մեկուսարանում գտնվի, բայց այդ հիվանդությունների ծանրությունը հաշվի առնելով կարա վտանգ սպառնա կյանքին: Ակնհայտ է դառնում

Ի վերջո ՀՔԾ-ն, որպես վարույթ իրականացնող մարմին, օրենքի ուժով պարտավոր է համալիր նայել նրա բոլոր փաստաթղթերը: Դեպքից անցել է 9 ամիս եւ իմ պաշտպանյալը հիմա ստանում է  մոտ 100 միավոր ինսուլին, իսկ գլյուկոզան արյան մեջ 16-21 է: Սա բավական է, որպեսզի հաշվի առնվի, որ գրանցվել է բացասական դինամիկա գտնվելով կալանքի տակ: ՄԻՊ-ը եւս ներգրավելով այս գործընթացին պաշտոնապես հայտարարել է, որ անձի մոտ հայտնաբերվել է բացասական դինամիկա, իսկ հեղինակավոր բժիշկներն ու փորձագետները նույնպես ուսումնասիրելով ասել են, որ անթույլատրելի է նման հիվանդություններով անձը գտնվի կալանքի տակ: Փոխարենը վարույթ իրականացնող մարմինը համալիր նայի եւ հետեւություններ անի, այլ միայն հղում է կատարում մի անօրինական փաստաթղթի, որի մասին արդեն նշեցի:

Տեղեկացնեմ, որ ներպետական ատյաններում կոնկրետ Գրիգորյանի գործով տեղի է ունենում անօրինական գործառույթներ մասնավորապես առողջության հետ կապված արդյունքի չհասնելով օրենքով սահմանված կարգով դիմել ենք ՄԻԵԴ եւ ներկայացրել ենք համապատասխան բժշկական փաստաթղթերը:

- Սա ՀՔԾ-ի հերթական ա՞յցն էր Մանվել Գրիգորյանին, թե՞ մտահոգություն կա, որ պաշտպանական կողմը դիմել է ՄԻԵԴ: 

- Մտահոգության մասին խոսք չկա: Ամեն անգամ, երբ բժիշկները մտել եւ արձանագրել են բացասական դինամիկա եւ ամեն անգամ, երբ պաշտպանները բարձրաձայնել են դրա մասին, վերջիններս որոշել են, որ պետք է հերթական փորձաքննությունը նշանակեն: Զավեշտը կայանում է նրանում, որ երբ Գրիգորյանը գտվում էր կալանքի տակ հանձնաժողովը մատը մատին չէր տալիս գործողություն իրականացնելու: Իսկ այն պահին, երբ Գրիգորյանի խափանում կալանքը փոխարինվեց եւ վերջինս գտնվում էր ազատության մեջ եւ Վերաքննիչ դատարանում քնննում էին դատախազի բերված բողոքը, երկու, երեք օրվա ընթացքում եզրակացությունը գրեցին տվեցին: Այսքան բարձրաձայնում ենք մամուլով, որ առերեւույթ կատարվել է հանցագործություն ոչ մեկ տեղաշարժ չի լինում, որպեսզի տեսնի, եթե իրականում այդպես է, որ վերոնշյալ անձը իրավունք չունի ստորագրելու մի փաստաթղթի տակ, քանի որ նա ի պաշտոնե փոխնախարար չէր: Սա է եղել պատճառը, որ մենք բարձրաձայնեցինք հարցը ՄԻԵԴ:

- Կա՞ այս պահին որեւէ պատասխան ՄԻԵԴ-ից:

- Մեզանից պահանջել են հետեւյալ փաստաթղթերը, որ Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ, տառապում է մեր նշած հիվանդություններով, եւ որ գրանցված է բացասական դինամիկա: Այսօր մեզ իրազեկեցին, որ փաստաթղթերը գտնվում են Ստրազբուրգում եւ առձեռն մեկ օրում կհանձնեն դատարանի գրասենյակ:

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում․ փաստաբան

ՀԳ. Դե ինչ, ինչպես նշեց փաստաբանը, իր պաշտպանյալի գործում առեւերույթ է անօրինականությունը, իսկ թե ում դրդմամբ եւ ինչ նպատակներով է այն արվում դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Նոր Հայաստանում արդարադատությունը մեղմ ասա, եւս չի փայլում: Չփայլելուց բացի գնալով ակնհայտ է դառնում քաղաքական մոտեցումները որոշ դատական գործընթացներում: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА