ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան

22.03.2019 12:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ, այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

65.92%-ը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

«Իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք», - ասաց Ա.Վանեցյանը։

Իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել և նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։

«Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել», - հավելեց Ա.Քոչարյանը։

Նկատենք, որ Շիրխանյանը օրերս «Առաջին լրատվականին» էր տրամադրել 23 կետից կազմված մի նամակ, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին և արձագանքն էր 2-րդ նախագահի հրապարակած գրքի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА