o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նման տոն սահմանելն, ուղղակի, փսիխոզ է». Բաբայանը՝ քաղաքացու օր նշելու նախագծի մասին (Տեսանյութ)

22.03.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Նման տոն սահմանելն, ուղղակի, փսիխոզ է». Բաբայանը՝ քաղաքացու օր նշելու նախագծի մասին (Տեսանյութ)

Կառավարությունը երեկ հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր` ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, «ոչ բռնիթավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի»: Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը, կարծես թե, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է դարձել, եւ նա ֆեյսբուքյան հերթական գրառմամբ ասել է, որ այն պետք է որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում: Այս մասին «Իրավունքը» պարզեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ տեսակետը:

Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար (տեսանյութ)

Սա այն նույն սերիայից է, ինչ թավշյա թանգարանի ստեղծումը, նման գաղափարներ հաճախ են առաջանում նոր իշխանությունների մոտ: Ընդհանրապես, ժողովրդի անունից խոսող իշխանությունը նման տոներ սահմանելուց առաջ պետք է մտածի, որ ամեն տոն պետք է լինի համաժողովրդական: Եթե այն համաժողովրդական չէ, չկա լայն կոնսենսուս դրա շուրջ, ուրեմն` ուղղակի փսիխոզ է: Ի՞նչ է նշանակում` եկեք օրացույցում փոփոխություն անենք, տոնական օր սահմանենք եւ քաղաքացու օր նշենք` աննախադեպ քաղաքական իրավիճակից ելնելով, ինչի՞ համար: Հիմա յուրաքանչյուր կուսակցություն, որը կհաղթի ինչ-որ մի ընտրություններում կամ քաղաքական գործընթացների արդյունքում կգա իշխանության, ունենալով կառավարությունում մեծամասնություն, պետք է փոփոխությո՞ւն անի օրացույցում: Սա խտրականություն է, դիսկրիմինացիա է, որովհետեւ ես եւ ինձ նման հարյուրավոր, հազարավոր մարդիկ չեն ողջունում այն, ինչը եղել է եւ արվում է: Հետեւաբար, սա նշանակում է, որ այն մեր տոնը չի կարող լինել: Ի՞նչ է, դրանով մենք մեր երկրի քաղաքացին չե՞նք համարվում: Թող իրենք սահմանեին իրենց կուսակցությունում այդ տոնը, եւ իրենք էլ իրենց համար նշեին, ոչ թե համազգային նշանակություն տան այն ամենին, ինչն իրենք են ուզում:

Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմել է տաքսիստներին ու պատահական անցորդներին

ԿԳ նախարար Արայիկ Հարությանի կարծիքով` անցած տարվա իրադարձությունները, եւ այն օրը, որ պետք է նշենք, Անկախության տոնից հետո` երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում: Փաստորեն, իշխանությունը շարունակում է կրկնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն տեսակետը, թե «հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը»: Ի՞նչ կասեք այս մասին:

​​​​​​​«Սա ծրագիր է, ինչն ամեն գնով փորձելու են իրականացնել». Վահան Բաբայան

Ստացվում է, որ Շուշիի ազատագրումը դնում ենք չորրորդ-հինգերորդ պլան եւ առաջ ենք բերում ինչ-որ մի իշխանության ձեւավորման կամ ինչ-որ մի կուսակցության հաղթանակի օրը դարձնում ենք ավելի կարեւոր, քան այն ձեռքբերումները, որը մեր պետությունն ունեցել է: Ի դեպ, այդ «հեղափոխության» մասին խոսող մարդկանց լոգիկան հենց այն է, որ ինչ-որ իրենք անում են կամ արել են, պետք է ի ցույց դնեն դրա համազգային, ընդհանուր նշանակությունը: Մինչդեռ այսօր մարդիկ իրենց դժգոհութուններն են հայտնում եւ քննադատում են այս որոշումը: Փաստորեն, ստացվում է, որ այդ մարդկանց համար սա տոն չէ, բա դուք ինչո՞ւ եք այն դարձնում պետական մակարդակով  օրացույցային օր` այն էլ նման ուժեղ ագիտացիա իրականացնելով այս հարցի շուրջ: Բնական է, որ սա եւս մեկ քաղաքական փիառի, ինքնահաստատման դրսեւորումներից մեկն է: Իրենք այդ խնդիրն ունեն, 11 ամիս է եկել են իշխանության ու 11 ամիս է խոսում են անցյալից, փոխանակ ապագան կառուցեն: Այս ամենը հետեւանքն է նրա, որ իրենք ունեն դատարկ քաղաքական ծրագիր, չունեն հստակ պատկերացում, թե տարբեր ոլորտներում ինչպիսի զարգացումներ, ինչպիսի բարեփոխումներ պետք է իրականացնեն: Հետեւաբար իրենց մնում է անել տեսարաններ` ժողովրդի այն մասի համար, որն իրենց է սատարել (նրանց թիվն այսօր բավականին քչանում է) եւ դրանով փորձում են փրկել իրենց դեմքը:

​​​​​​​«Սերժ Սարգսյանի քայլը մեծ խորհուրդ ունի այս խառը ժամանակներում». Վահան Բաբայան

Ամեն դեպքում, խորհրդարանում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ծանրակշիռ մեծամասնություն ունի` շուրջ 88 պատգամավոր: Կարելի՞ է համարել, որ այս նախագծին լուրջ դիմադրություն Ազգային ժողովում չի սպասվում:

Չեմ կարող խորհրդարական ընդդիմության անունից խոսել, բայց եթե իրենք համաձայնեն հաստատել այս նախագիծը, որը խայտառակություն է, ուրեմն` ստացվում է, որ մեր երկրի խորհրդարանում ընդդիմություն չկա: Իրենք չեն կարող սա հաստատել, կարող են այն հաստատել միայն 88 պատգամավորը եւ այն համարել իրենց տոնը, որովհետեւ իրենք են ստացել այդ քվեն, որով նոր իշխանություն են ձեւավորել ու պարտավորություններ վերցրել: Չե՞ք կարծում, որ շատ շուտ է տոներ սահմանելը, երբ մարդիկ այսօր ասում են` հարգելի՛ պարոն վարչապետ, դուք խոստումներ եք տվել, դրանք իրականացրեք, ո՞ւր են ձեր ծրագրերը, աշխատատեղերը, ներդրումները... Իսկ իշխանությունը խոսում է տոներից: Ամեն ինչ պարզ է` գործ ունենք բացահայտ պոպուլիզմի հետ, որը թելադրվում է ամբողջ հասարակությանը: Ավելին` այս պոպուլիզմը բավականին լավ ծրագրված ու մշակված է եւ կետ առ կետ իրականացվում է:

​​​​​​​«Իրավունք» թերթը հայ նորօրյա ազատ մամուլի հնաբնակներից է». Պարույր Հայրիկյան

Աշխատատեղեր, ներդրումներ չեն լինի, դրա համարել էլ քաղաքացին պետք է մխիթարվի, որ քաղաքացու օր է նշելու...

Քաղաքացու օր ունենալու փոխարեն, ես կառաջարկեի` միանգամից թող Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադասեն վարչապետին: Ավելի լավ կլիներ, ու բոլոր հարցերը կլուծվեին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА