o C     22. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ»․ Հայտնի է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման օրը․ սպասվում է ներկայանալի միջոցառում

23.03.2019 10:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ»․ Հայտնի է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման օրը․ սպասվում է ներկայանալի միջոցառում

«Ապրիլի 7-ին տեղի կունենա Ստեփանակերտի այդքան սպասված Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացումը։ Եկեղեցու կառուցումը սկսվել է դեռևս 2006 թվականին, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով շինարարությունը սկզբնական փուլում դանդաղ է ընթացել: Տարբեր բարերարներ ու անհատ մարդիկ են ձեռք մեկնել։ Բազմանկյուն եռահարկ եկեղեցու բարձրությունն ավելի քան 40 մետր է, խաչի բարձրությունը՝ 3 մետր։

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դեսպա՞ն. լուրջ անակնկալներ են սպասվում դիվանագիտական կորպուսում. «Փաստ»

Մոտավոր հաշվարկով ավելի քան կես միլիոն դոլար է ծախսվել եկեղեցու կառուցման համար, և այդ հարցում, ի դեպ, իրենց ավանդն են ունեցել Հայաստանի և Արցախի նախկին պաշտոնյաները, ինչպես նաև Արցախի ներկայիս ղեկավարությունը։

Մեզ չհաջողվեց ճշտել, թե ովքեր են հրավիրված եկեղեցու բացմանը, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայանալի միջոցառում է նախաձեռնվում։

Հիշեցնենք, որ ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է, որի նախագծով կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարը թվով երկրորդ եկեղեցին է Արցախի մայրաքաղաքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА