o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարկային հավաքագրման տեմպերը դանդաղել են. «Ժողովուրդ»

23.03.2019 12:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հարկային հավաքագրման տեմպերը դանդաղել են. «Ժողովուրդ»

«Հարկային հավաքագրման տեմպերը որոշակի դանդաղել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ հաշվետվությունից տեղեկացավ, որ եթե այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 94.4 մլրդ դրամ, ապա փետրվարին այդ ցուցանիշը դարձել է 88.1 մլրդ դրամ:

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն ամեն ինչ անում է աչքի ընկնելու համար․ «Ժողովուրդ»

Սակայն մինչ ոմանք կփորձեն գուժել տնտեսության վատ վիճակի մասին, հիասթափեցնենք. այս տարի հավաքագրված հարկային եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էապես աճել են: 2018թ. հունվարին հավաքագրվել էր 89.6 մլրդ դրամի, փետրվարին՝ 84 մլրդ դրամի հարկային եկամուտ: Ընդհանուր կտրվածքով, այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում հավաքագրվել է 182.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 173.6 մլրդ դրամի դիմաց: 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА