ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին. ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

23.03.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին. ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանն իր գոյությունը պահպանի Լոռվա եւ Արարատի մարզի սահմաններում

Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանն իր գոյությունը պահպանի Լոռվա եւ Արարատի մարզի սահմաններում

ԿԳՆ-ի թեթև ձեռքով սորոսականները հիմա էլ երեխաներին ճամբար են տանում. «Իրավունք»

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Ալիեւի վերջին հայտարարությանը, թե Հայաստանի տարածքների 80 տոկոսն ադրբեջանական է, նշեց, որ այդ հայտարարությամբ ծրագրավորում է իր անելիքը, անձնակազմին, մանր, միջին եւ մեծ ռազմական եւ ոչ ռազմական համայնքի ներկայացուցիչներին. «Նա նրանց ասում է, որ պետք է հաշվի առնեն, որ Հայաստանն իր գոյությունը պետք է պահպանի միայն Լոռվա մարզում, մի քիչ էլ Արարատյան դաշտավայրում: Սա է Ադրբեջանի ծրագիրը, եթե սկսենք այս ամենը հաշվի չառնել, օրերից մի օր այս ծրագիրը կիրականանա»,-նշեց Վովա Վարդանովը եւ տեղեկացրեց, որ այժմ փորձում է վերաբնակվել Արցախում`Քարվաճառում: Ըստ նրա, պատրաստվում է բնակություն հաստատել Քարվաճառի ամենավտանգավոր գոտում, քանի որ պատերազմի սկվելու դեպքում թուրքն առաջինը  ուշադրություն կդարձնի այդ վայրին. «Մենք պետք է ամրացնենք այն վայրերը, որնք կարող է թշնամին գրավել, Ալիեւն հենց այնպես չի ասում»,-ընդգծեց Վ. Վարդանովը:

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին (Տեսանյութ)

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին (Տեսանյութ)

Արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ անդրադառնալով Նախիջեւանում անցկացվող  ադրբեջանական զորավարժություններին, փաստեց, որ խախտվում է Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը եւ դրվում գլխիվայր.«Կարծում եմ` Թուրքիան լուրջ քայլեր է ձեռնարկում Արարատյան ուղղությամբ Հայաստանին լուրջ վնաս հացնելու համար`իհարկե Ադրբեջանի ձեռքով»,-փաստեց քաղաքագետը: Ըստ նրա, եթե ամբողջ խնդիրը դիտարկենք նոեօսմանիզմի տեսանկյունից, ապա պարզ կդառնա, որ Նախիջեւանը Թուրքիայի հիմնական ուղղություններից մեկն է, որպեսզի իրագործի իր բոլոր ծրագրերը ոչ միայն Հայաստանի, այլեւ Միջին Ասիայի նկատմամբ.«Փաստորեն մենք ոսկոր ենք նրա կոկորդին» ,-ընդգծեց Ա. Նավասարդյանը:

ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` վերջերս Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավորագույն շրջապատի մարդիկ հանդիպումներ են ունենում ե՛ւ Նիկոլ Փաշինյանի կուսակցության, ե՛ւ սէֆիլյանականների, ե՛ւ Զարուհի Փոստանջյանի հետ` նպատակ ունենալով շոշափել այն հարցը, թե ում հետ եւ ինչպես կարելի է լարել իրավիճակը Հայաստանում: Սակայն, ասում են, որ ծերուկն այդ հանդիպումներից դժգոհ է, քանզի արդյունքում չի երեւում որեւէ թիմ, որի հետ կարելի է զբաղվել «ավազակապետության կազմաքանդմամբ»:

«Կարեւոր է եկեղեցու եւ ԶԼՄ-ների հատման գիծը»

«Կարեւոր է եկեղեցու եւ ԶԼՄ-ների հատման գիծը»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային երրորդ համաժողովի շրջանակում Հայաստանում էր Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքարանի մամլո ծառայության պաշտոնական կայքի առաջատար խմբագիր, Հյուսիսային Օսեթիայի-Ալանիայի Հանրապետության պատմության եւ հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, դիակոն ԴՄԻՏՐԻ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ, ում հետ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու մի շարք կարեւոր հարցերի շուրջ:

«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՁԵՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ, ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ԱՅԴՊԻՍԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ»

Ի դեպ, հայր Դմիտրին, տեղեկանալով, որ «Իրավունք» թերթը հաճախ հայտնվում է սեռական փոքրամասնությունների եւ աղանդավորների թիրախում, եւ նրանք ընդդեմ թերթի բազմիցս դատական հայցեր են ներկայացրել ու հասել անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ուշագրավ հայտարարություն արեց:

– Թույլ տվեք շնորհավորել ձեր խմբագրությանը, եթե դուք ունեք այդպիսի հակառակորդներ, ուրեմն` անում եք բարի եւ արգասաբեր աշխատանք, թող Աստված օգնի ձեզ:

Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

– Հայր Դմիտրի, այսօր ականատես ենք լինում, որ սեռական փոքրամասնություններն ագրեսիա են դրսեւորում մեծամասնության նկատմամբ եւ փորձում ճնշում գործադրել` հասնելով մինչեւ ՄԻԵԴ: Հետաքրքիր է` ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստանում:

– Դժվարանում եմ ասել, թե դատական ատյաններում մեզ մոտ եղել են նման դեպքեր, եւ արդյոք կա նման ընդվզում ձեր նշած, այսպես կոչված, համայնքի կողմից: Սակայն ռուս եկեղեցին գիտակցում է սեռական փոքրամասնություններին հակազդելու անհրաժեշտությունը: Դրա հետ մեկտեղ, պետք չէ նեղացնել այդ կատեգորիայի շրջանակը, որովհետեւ նրանցից բացի, կան նաեւ այլ շատ տարօրինակ ծայրահեղություններ, որոնք այսօր ներկայացվում են որպես եվրոպական արժեքներ գնահատողներ: Վերջին 20 տարիներին հասարակական գիտակցության վերաբերմունքի մեջ տեղի ունեցավ շատ արագ փոփոխություն` այն բանի մասին, ինչ որ ասվում է Սուրբ գրքում: Ամոթ է նույնիսկ հիշատակել նրանց մասին, բայց համենայնդեպս, այդ օպերացիան Եվրոպայում արդեն կայացել է, եւ չի կարելի բացառել, որ նմանատիպ վտանգ չի սպառնում նաեւ Ռուսաստանին: Իհարկե, Ռուսաստանում գոյություն ունեն համապատասխան օրենքներ, մասնավորապես` կրթական հաստատություններում արգելած է սեռական փոքրամասնությունների պրոպագանդան, բայց այնուամենայնիվ, հաճախ բախվում ենք այն փաստին, որ այդ պրոպագանդան գաղտնի իրականացվում է: Եվ, ցավոք, այդ գործընթացի մեջ ներգրավված են նաեւ լրատվամիջոցները, ընդ որում` ոչ այն համատեքստում, որը կարելի կլիներ դասել բուլվարային դեղին մամուլի շարքին: Այս հարցում Արեւմուտքը շատ հեռու է գնացել, իրենց հոդվածներում արեւմտյան լրագրողները շոու-բիզնեսի ներկայացուցիչների սեռական կողմնորոշումն են ակտիվորեն լուսաբանում ու ընթերցողին տանում այն գաղափարին, թե սա էլ անձնական կյանքը լուսաբանելու պես մի բան է: Այս երեւույթից հնարավոր բոլոր տեսակի միջոցներով պետք է խուսափել: Ուղղակի, ԶԼՄ-ներն իրենց հաշիվ չեն տալիս, որ պատմելով, ասենք, այս կամ այն ֆիլմի մասին, որը պրոպագանդում է այդ արժեքները, բայց ստացել է մի քանի «Օսկար», չի կարելի մատուցել այնպես, ինչպես եվրոպական արժեքների հերթական ձեռքբերում: Մինչդեռ բոլոր նախադրյալները կան մտածելու, որ դա հերթական հաջողությունն է` համապատասխան լոբբինգի, որն անկասկած շատ հզոր է, եւ ունի իր ուժը ոչ միայն Եվրոպայում:

«ՔԻՉ ԵՆ ԱՅՆ ԶԼՄ-ՆԵՐԸՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԾՎԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍԱՓՈՂԻ» 

–Ինչպե՞ս կարող է այսօր եկեղեցին եւ ավանդական արժեքներով ապրող հանրությունը պայքարել Ձեր նշած` այդ հզոր լոբբինգի դեմ:

– Մեր կողմից, բնականաբար, աշխատանքներ տարվում են: Ե՛վ հայ, ե՛ւ ռուս եկեղեցին պնդում են, որ տղամարդու եւ կնոջ ավանդական միությունը` ընտանիքը, սրբություն է, մարդկության ամենավեհ արժեքն է: Բայց այստեղ, իսկապես, պետք է ասենք, որ մեր ուժերը հավասար չեն: Եկեղեցու լսարանը` լինեն եկեղեցական ԶԼՄ-ների ընթերցողները, թե եկեղեցի այցելողները, ավելի քիչ են, քան հեռուստադիտողներն ու դեղին մամուլին հետեւողները: Էլ չեմ ասում այն գաղտնի պրոպագանդայի հոսքի մասին, որը մարդկանց գլխին է թափվում համացանցից: Այսօր անշուշտ չենք կարող համարել, որ եկեղեցին իր քարոզչությունն իրականացնում է, եւ դա բավարար է: Ուստի` այստեղ նաեւ կարեւոր է եկեղեցու եւ ԶԼՄ-ների հատման գիծը: Չկան կամ քիչ են այն ԶԼՄ-ները, որոնք կարող են վերածվել եկեղեցու առաքելության խոսափողի: Կարծում եմ` այս ուղղությամբ պետք է մտածել եւ ինչ-որ համակարգային փոխգործունեության շրջանակ մշակել:

ԶԱՐՄԱՆՔ

ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ ասել է, իբր շատ շուտով իշխանափոխություն կլինի. «Հիմա հարցը` արդյոք սա կարող է երկար տեւել. Ես ձեզ վստահեցնում եմ, որ չի կարող, որովհետեւ Հայաստանը չունի այդքան ռեսուրսներ: Հիմա մյուս հարցը, եթե ինչ-որ մի պահի կանգնելու է սա, ամենայն հավանականությամբ, ֆորսմաժորային իրավիճակներում, ապա մենք պատրա՞ստ ենք Սերժ Սարգսյանից հետո կառավարելի, զարգացման նախադրյալներ ունեցող երկիր ունենալուն: Սա է ինձ ամենաշատը հետաքրքրում: Այն, որ Սերժ Սարգսյանն ապագա չունի եւ շատ շուտ է նրա իշխանությունը ավարտվելու, ես դրանում չեմ կասկածում: Բայց թե ինչ ենք անելու նրանից հետո, դա է ինձ մտահոգում, որովհետեւ նրա այս պահին արված քայլերը կարճ կյանք ունեն եւ հեռանկար չունեն»: 

ԳԱԲԱԼԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, տարատեսակ սաքունցները, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սէֆիլյանին համարում են ապստամբ եւ քաղբանտարկյալ: Բայց, օրինակ, ՀՀ «վաստակավոր էլեկտրիկ» ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, ինչքան էլ զարմանալի լինի, նրան կիսով չափ համարում է քաղբանտարկյալ. «Այն մասով, որ իր գործունեությունը կապված է քաղաքական գործունեության հետ, այո, համարում եմ, որ մասով, որ կապված չի, էդ մասով գիտեք, որ տարաձայնություններ ունենք: ժամանակին խոսվել է դրա մասին: Զինված պայքարի հայտարարությունները չեմ կարող համարել քաղաքական գործունեություն: Եթե մարդը ինչ-որ բան է արել ու դրա համար նախատեսված պատժաչափը դատական պրակտիկայում այնպիսին է, որ դրա համար 5 տարի են տալիս, բայց քաղաքական ենթատեքստի համար 10 ու կես են տվել, ուրեմն, այո, քաղբանտարկյալ է»: Դա մոտավորապես նույնն է, որ հավատալ, թե հնարավոր է կիսով չափ հղի լինել:

«Եհովայի վկաների» գաղափարախոսությունը ուղղակիորեն սպառնում է ընտանիքի ինստիտուտին»

«Եհովայի վկաների» գաղափարախոսությունը ուղղակիորեն սպառնում է ընտանիքի ինստիտուտին»

Ապակառուցողական հոսանքների դեմ պայքարը  շարունակում է մնալ ռուսական իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանի  ժողովրդական տնտեսության եւ  պետական ծառայության ակադեմիայի ազգային անվտանգության ֆակուլտետի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարությանը կից ծայրահեղականության նախանշանները հայտնաբերելու նպատակով կրոնական բովանդակության տեղեկատվական նյութերի ուսումնասիրության գիտախորհրդատվական խորհրդի նախագահի տեղակալ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԶԱԼՈՒԺՆԻՆ: Ըստ նրա` ամենաակտիվ հոսանքներից եղել ու մնում է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը:

- Թեեւ 2017 թվականի ապրիլի 20-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանն այդ կազմակերպությունը ծայրահեղական է ճանաչել, սակայն ակնհայտ է, որ մեկ որոշմամբ անհնար է լուծել նրանց դեմ պայքարելու խնդիրը: «Եհովայի վկաների» գործունեության դեմ պայքարը Ռուսաստանի տարածքում մի քանի տարի է պահանջելու, քանի որ կրոնական կազմակերպության գործունեության արգելքի պատճառով տարատեսակ դատական գործընթացներ են նախաձեռնվել, անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին են դիմել: Չի կարելի միամիտ լինել ու մտածել, որ այդ մարդիկ կհանձնվեն: Նրանք այսօր էլ այս կամ այն ձեւով շարունակում են իրենց գործունեությունն ու տարածում են իրենց գաղափարները: Տարբեր հաշվարկներով` Ռուսաստանի տարածքում 140-190 հազար Եհովայի վկա է ապրում:

Չեք պատրաստվո՞ւմ դիմել ՄԱԿ խորհրդին Ադրբեջանի դոսյեն վերանայելու համար. Ուրիխանյանը՝ ԱԳ նախարարին

– Մասնավորապես՝ ի՞նչն էր գլխավոր վտանգը, որ ՌԴ-ն որոշում կայացրեց արգելել «Եհովայի վկաների» գործունեությունը երկրում:

– «Եհովայի վկաների» գաղափարախոսությունը ուղղակիորեն սպառնում է ընտանիքի ինստիտուտին ու կյանքի տարրական իրավունքին: Հայտնի է, որ այդ աղանդի ներկայացուցիչները դեմ են արյան փոխներարկմանը: Իսկ այդ հանգամանքը հաճախ ողբերգական հետեւանքներ է ունենում: Դրանից հատկապես տառապում են երեխաները, որոնք այս կամ այն պատճառով վիրահատական սեղանին են հայտնվել, իսկ նրանց ծնողները բժիշկներին թույլ չեն տալիս արյան փոխներարկում կատարել: Ի դեպ,  նախորդ տարվա ապրիլին Գերագույն դատարանի որոշումներից մեկի համար առիթ էր դարձել Իվանովոյում տեղի ուենցած դեպքը: Բարեբախտաբար, բժիշկները անտեսել էին աղանդավոր ծնողների պահանջն ու երեխայի կյանքը փրկել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА