ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը նորամուծություն է մտածում

25.03.2019 20:04 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ-ը նորամուծություն է մտածում

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2018 թ. Կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել է գյուղերում ՀԴՄ կտրոն չտրամադրելու խնդրին:

«Քանի որ գյուղական վայրերում բոլորն իրար ճանաչում են, ՀԴՄ կտրոն չեն տրամադրում»,- ասում է Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ այստեղ մշակույթի ձևավորման խնդիր է։

ՊԵԿ-ը նախատեսում է ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնել հարկ վճարող

«Իհարկե, կարելի է կատակներ անել սրա առումով, որ թող խռովեն իրարից, բայց պահանջեն, բայց տեսեք, այստեղ ուղղակի պետք է մշակույթի ձևավորվի»,-ասաց նա:

Ըստ Անանյանի՝ այստեղ նաև «նիսյայի» գաղափարը կա:

«Գալիս են «նիսյայով» պարտք են առնում, հետո էլ ասում են՝ ՀԴՄ կտրոնս էլ տուր, այսինքն՝ ինքը պահանջատեր է դարձել, բայց գումար չունի վճարելու համար»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահը նշեց, որ այստեղ, հնարավոր է, ՀԴՄ-ի կտրոնների շահագործման առումով մի նորամուծություն անեն:

«Որ ՀԴՄ-ն տրամադրվի  նաև «նիսյա» առևտրի ժամանակ, ստացական տրամադրվի, և ստացականը, երբ հետ բերի վճարելու, այդ ժամանակ նոր ՀԴՄ  կտրոն տա: Դա գաղափար է, որը մեր մոտ քննարկել ենք, բայց թե ինչքանով  կլինի, չգիտեմ»,-ասաց նա:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА