o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարզերի բնակչությունը կրճատվում է, իսկ Լոռու մարզը ամուսնալուծությունների թվով ռեկորդակիր է

25.03.2019 20:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մարզերի բնակչությունը կրճատվում է, իսկ Լոռու մարզը ամուսնալուծությունների թվով ռեկորդակիր է

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում ծնվել է 36 502 երեխա, որից 19 207-ը տղաներ են, 17 295-ը՝ աղջիկներ: 2017-ին Հայաստանում ծնվել է 37 700 երեխա՝ 19 731 տղա, 17 969 աղջիկ, իսկ 2016-ին՝ 40 592 երեխա, որից 21 445-ը տղա և 19 147-ը՝ աղջիկներ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը  նշեց, որ ամբողջ աշխարհում միտում կա՝ քաղաքային բնակավայրերում ծնելիությունն ավելի ցածր է, քան գյուղական բնակավայրերում, սակայն Հայաստանում հակառակն է: «Հայաստանում այդ տենդենցը եղել է մինչև 2012 թվականը, դրանից հետո մեր գյուղաբնակ համայքններում ծնելիությունն անկում է ապրել, այսինքն՝ մեր գյուղերում երեխա չեն ունենում», - ասաց Հարությունյանը:

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ քննարկում օրերս տեղի էր ունեցել կառավարությունում, որին ներկա է եղել նաև վարչապետը: Ծովինար Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել, հասկանալ իրավիճակը:

Լոռու մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան տուժածներ

«Մենք կարող ենք ենթադրություններ անել, որ երիտասարդները գալիս են քաղաքներ, արտագաղթում են կամ մարդիկ հրաժարվում են երեխա ունենալ, քանի որ ասենք մանկապարտեզներ չկան, իսկ եթե կան էլ, ապա վճարովի են», - նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը:

Այն, որ Հայաստանի գյուղական բնակավայրերից բնակչության արտահոսք կա, փաստում են նաև վիճակագրական տվյալները. 2018-ին Լոռու մարզի գյուղական բնակավայրերից բնակչությունը կրճատվել է 11 տոկոսով, Տավուշից՝ 5, Վայոց Ձորից՝ 6 տոկոսով:

Ծովինար Հարությունյանի ներկայացմամբ, Լոռու մարզը ռեկորդակիր է ամուսնալուծությունների թվով. այստեղ յուրաքանչյուր 2 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: ԱՎԾ տվյալների համաձայն, 2018 թվականին Լոռու մարզում գրանցվել է 439 ամուսնալուծության դեպք, Երևանում՝ 288, Շիրակի մարզում՝ 264, Կոտայքի մարզում՝ 245:

Բացի այդ, ըստ Հարությունյանի, ամուսնացող անձանց միջին տարիքն է բարձրանում. այսինքն՝ եթե մինչ այժմ մարդիկ ամուսնացել են միջինը 22 տարեկանում, ապա այժմ կանանց մոտ այդ տարիքը 27-ն է, տղամարդիկ 30 տարեկանում ընտանիք կազմելու մասին որոշում են կայացնում:

«Հետևաբար, առաջին անգամ մայրանալու միջին տարիքն է բարձրանում, ինչի հետևանքով շատ երեխա ունենալու հնարավորությունը նվազում է», - նկատեց նա:

Aysor.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА