ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յուվենտուսը» հիմա ավելի լավն է, քան «Բարսելոնան».Պիռլո

25.03.2019 23:34 ՍՊՈՐՏ
 «Յուվենտուսը» հիմա ավելի լավն է, քան «Բարսելոնան».Պիռլո

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ և Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անդրե Պիռլոն գնահատել է իր հարազատ ակումբի շանսերը Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում։

«Վիճակահանության արդյունքում բաժին հասած «Այաքսը» շատ լավ տարբերակ է «Յուվենտուսի» համար։ Այդ դիմակայությունում «Յուվեն» կարող է ֆիզիկական հզորության շնորհիվ ոչնչացնել մրցակցին։

Թվում է, թե մեկն ավելի լավն է, իսկ հետո մյուսը պատասխանում է.Կյելինին` Ռոնալդուի և Մեսսիի մասին

Մյուս թիմերի մասին խոսելիս կարող եմ ասել, որ «Յուվեն» հիմա ավելի լավն է, քան «Բարսան», բայց պետք է վախենալ «Մանչեսթեր Սիթիից»։

Կարծում եմ, որ «Յուվենտուսը» մեծ շանսեր ունի այս տարի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»,- լեգենդար իտալացու խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА