o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԱԵՎ... ՀԱՎԱՔԱՐԱ՞Ր Է

26.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԱԵՎ... ՀԱՎԱՔԱՐԱ՞Ր Է

Երեւի թե, դա միակ բանն է, ինչը Նիկոլ Փաշինյանի մոտ լավ, կամ համեմատաբար լավ է ստացվում` փողոցային շոուները: Եվ ահա, հանրությանը մատուցվեց հերթական շոուն, որը կոչվում է շաբաթօրյակ: Ամբողջ համացանցով մեկ պտտվեցին եւ բազում հումորների առիթ դարձան լուսանկարները, ուր պատկերված էր, թե ինչպես «ժողվարչապետը» շինարարական ձեռնոցը թարս դրած հատ առ հատ հավաքում է ծխախոտի մնացորդները: Այն էլ` մի տարածքում, որը շինհրապարակ է: Այն էլ` շրջապատված թիկնապահներով, լրագրողներով եւ աղբի տոպրակը պատրաստակամ մատուցողներով:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը դա անվանեց «թարս ձեռնոցով թարս շաբաթօրյակ», եւ հրապարակեց բազում լուսանկարներ, որոնք վկայում են` ինչպես մինչ շաբաթօրյակը քաղաքամայր Երեւանը քիչ էր տարբերվում հսկայական աղբանոցից, այդպես էլ մնաց քիչ տարբերվող: Այսինքն` շաբաթօրյակի կադրերը նախատեսված էին զուտ տեսախցիկների համար, իսկ թե ինչքանով աղբը պակասեց` գլուխը քարը: Խոշոր հաշվով, Նիկոլն առաջին անգամ չէ, որ հրապարակավ ավել է վերցնում: Այդպես էր 2008-ին Ազատության հրապարակում, երբ նա ԼՏՊ-ի հավատավոր առաջամարտիկն էր, այդպես էր 2015-ին «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի ժամանակ, այդպես էր նաեւ 2018-ի թավշյա հեղաշրջման ընթացքում: Բայց գլոբալ առումով ստացվում է, որ նրանից ոչ միայն վարչապետ, այլեւ ամենայն հայոց հավաքարար չի ստացվում: Փոքրիկ հրապարակի դեպքում` այո, մաքրության գեղեցիկ շոու է ստացվում: Սակայն հենց մասշտաբները փոքր-ինչ մեծանում են` տակը բան չկա: Չի ստացվում եւ ավելով օլիգարխներին, կոռումպացված տարրերին, քաղաքական տեսական կլաններ ստեղծողներին դուրս թափելը` օլիգարխներն ընդամենը Նիկոլի թեթեւ ձեռքով վերանվանվեցին խոշոր սեփականատեր, կոռուպցիան ինչպես կար, այդպես էլ մնաց, իսկ ինչ վերաբերում է քաղաքատնտեսական կլաններին` ՔՊCC-ին եւ անձամբ Նիկոլին կարող են նախանձով հիշել մինչ այդ եղած բոլոր իշխող կուսակցություններըՍտացվում է, որ պատկերավոր ասած, այդպիսի հավաքարարը երկրի վրա շատ թանկ է նստում` ե՛ւ զուտ տնտեսապես, ե՛ւ բոլոր առումներով` չկա ոլորտ, ուր արձանագրված չլինի խոր եւ համապարփակ անկում: Մինչդեռ ժողվարչապետը իր չորսուկես ժամանոց ասուլիսի ընթացքում պնդեց, որ կառավարությունը բոլոր ոլորտներում հաջողության է հասել: Եվ մեր հիմնական դարդուցավը հեղափոխականների տոն` Քաղաքացու օր ունենալն էԵվ դա էլ ՀՀ քաղաքացիներին բաժանելու առիթ դարձավ: Նիկոլն առաջարկեց հեղափոխությանը  չմասնակցածներին այդ օրը գնալ ռեստորաններում խաշ ուտելու, ընդ որում, խաշի մասին խոսում էր այնպիսի քամահրանքով, որ մտածում ես` երեւի թե, վերջին խաշը նրա վրա թթվել էր: Եվ այսպիսով, եթե անցյալ տարվա վերջին սեւ ու սպիտակ էինք, հիմա հեղափոխական ենք ու խաշ ուտող: Իսկ խաշ ուտողը, երեւի թե, անպայման հակահեղափոխական է, քանզի ժամանակին ամերիկյան հյուպատոսներից մեկը ակնհայտ սարսափով էր գրում հայերի` խաշ ուտելու սովորույթի մասին, որակելով դա գրեթե մահացու բժշկական գիտափորձ: Դե, Սորոս պապիկը եւ ամերիկյան այլ գրանտատուները վկա` մեզ ահավոր խանգարում է նաեւ, որ ունենք սովորական, դասական, մեր Սահմանադրությանը համապատասխան դատական համակարգ: Սրանց սիրտը «անցումային արդարադատություն» է ուզում, եւ վոժդը հայտարարեց, որ մի շաբաթ անց կոնկրետ գործընթաց է սկսվելու այդ ուղղությամբ: Իսկ մինչ այդ, արդեն կա առանց մեղադրական դատավճռի` ունեցվածք բռնագրավելու հայեցակարգ, աշխատանքային խումբ, եւ այլն, եւ այլն: Այսինքն` ամեն ինչ տարվում է դասական բոլշեւիկյան  վիճակներին` դատել ոչ թե օրենքով, այլ հեղափոխական հոտառությամբ, եւ որեւէ մեկին կուլակաթափ անելու համար նույնիսկ չբարեհաճել դատավարություն անցկացնել: Հա, ի դեպ, պարտքերի բռնագանձման ուղղությամբ էլ թրաշամանուկների կառավարությունը հեղափոխական նորարարություն ունի` հարկադիր կատարողները այսուհետ կկարողանան բռնագանձում տարածել եւ ընտանի կենդանիների վրա: Այսինքն` պարտք եք հարեւանին` դրա դիմաց կարող են ձեր շանը կամ կատվին էլ բռնագանձել: Իսկ քարոզչական փուչիկ դարձրած քաղաքական գործերը ճռռում են ավելի բարձրաձայն, քան բոլշեւիկյան հեղաշրջումից ի վեր երբեւէ չյուղված ծխնիները: Գեներալ Մանվելի` երբեւէ քրգործի նյութերում չընդգրկված «տուշոնկաները» արդեն մոռացվել են բոլորի կողմից, բայց փոխարենը համապատասխան փաստաթղթերը հասել են Եվրադատարան:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Իսկ քանիերորդ բողոքն են Եվրադատարան ուղարկում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, երեւի թե, սորոսահպատակ Սասուն Խաչատրյանն էլ արդեն խառնում է: ՀՔԾ պետ կարգված այդ պարոնն էլ արդեն չգիտի, թե ինչ կրկեսային հնարք կիրառի: Մարտի 1-ով սահմանադրական կարգի տապալումը լրիվ չաշխատող բան դուրս եկավ, Սիլվա Համբարձումյանի շառերն էլ` բազմամիլիոնանոց կաշառքների մասին, բանի պիտանի դուրս չեկան: Հիմա էլ, որպես գործիք, նավթալինից հանել են Վահան Շիրխանյանին, որպեսզի մեռած մարդկանց բանավոր խոսքը վկայակոչելով` ամբաստանի Քոչարյանին 1998-ին ընտրությունները կեղծելու մեջ: Մինչդեռ, սույն ծեր աղվեսը, նման է, որ երկու թաթով է թակարդն ընկնում` նրա Գլուլնազ տատի հեքիաթից քիչ տարբերվող բաց նամակից ուղղակիորեն բխում է, որ ընտրակեղծարար են ինքը եւ Վազգեն Սարգսյանը, քանզի այդ նախագահական ընտրությունների շրջանում սպարապետը իշխանության միակ ռեալ կրողն էր, ինքն էլ Վազգեն Սարգսյանի մշտական առաջին տեղակալն էր: Իսկ, միգուցե, այդ պատմությունը հետին միտք ունի` հենց Վազգեն Սարգսյանի հիշատա՞կը կեղտոտելու: Չէ՞ որ երկրապահի գլխին ինչ օյին բերում են, «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկների» այդ կառույցը ոչ մի կերպ չի ուզում պատմության գիրկն անցնել, նույնը վերաբերում է եւ ազատամարտիկների այլ կազմակերպություններին: Եվ հանրությունն էլ գերադասում է ականջ դնել ոչ թե պացիֆիստ, թուրքի հետ գրկախառնությունը քարոզող թրաշամանուկ դեզերտիրներին, այլ մարտական բովով անցած կամավորներին, վառոդի հոտ բուրող գեներալներին: Եվ ռազմական ուղղությամբ էլ բանը հասավ աբսուրդի` բանակում չծառայած Նիկոլը, տեսեք-տեսեք, բանակի հրամկազմի համար դասախոսություն է կարդացելԲայց այդ ամենն արդեն հանաք-մասխարա չէ, դրանից նույն գարշահոտն է գալիս, ինչ 1920-ի թրքոբոլշեւիկների քայքայիչ աշխատանքից, որի պատճառով անառիկ Կարսն ընկավ` հանգեցնելով նաեւ Առաջին հանրապետության կործանմանը: Եվ հիմա մնում է արձանագրել պարզ իրողությունը` այս կրկեսի շարունակման ամեն մի օրը վտանգով է հղի պետականության համար:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА