ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայի վերջին նախազգուշացումը Փաշինյանին

30.03.2019 09:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մոսկվայի վերջին նախազգուշացումը Փաշինյանին

Ռուսական երեք առաջատար հեռուստաընկերության (Ռոսսիա 24, ՏՎՑ, ՆՏՎ) միաժամանակյա անդրադարձը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, այն էլ՝ Ալիեւ-Փաշինյան հանդիպման պահին, համաձայն իշխանական համակարգին մոտ կանգնած մեր միանգամայն արժանահավատ աղբյուրի, իշխանությունների մոտ լուրջ մտահոգություններ են առաջացրել: Այն, որ անդրադարձը միաժամանկ էր, արդեն իսկ ակնարկում էր, որ չէր կարող այստեղ որեւէ պատահականություն լինել: Առավել եւս, որ երեք ռեպորտաժով էլ Քոչարյանը ներկայացվեց որպես քաղբանտարկյալ, որին կալանեցին, երբ «նա հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն»: Սակայն մեր իշխանական վերնախավին էլ ավելի է մտահոգել հաջորդ թափանցիկ ակնարկը: Այն է, Քոչարյանին կալանավորելով, արհեստականոր են նրա վրա են բարդում Մարտի 1-ի հետ կապված Լեւոն Տեր-Պետրոսյանի, նաեւ՝ այդ օրերին նրա կողքը կանգնած ներկայիս վարչապետի մեղքերը: Աղբյուրի մեկնաբանմամբ, հայաստանյան իշխանությունները դրա տակ հասկացել են ծանր աշխարհաքաղաքական մեղադրանք: Այն է, արհեստականոր են կալանքի տակ են պահում Քոչարյանին, ում հետ ՌԴ նախագահի անձնական սերտ հարաբերությունների փաստը Կրեմլը ցուցադրաբար ներկայացրեց, եւ «մաքրում» են Տեր-Պետրոսյանին, ով դեռ հնուց է հայտնի իր ընդգծված արեւմտամետությամբ, որը հատկապես վտանգավոր է արցախյան խնդրի հետ կապված: Այսինքն, եթե Տեր-Պետրոսյանը կարողանա հասնել Արցախի խնդրի հանգուցալուծմանն այն տարբերակով, որը քարոզում էր դեռ իր պաշտոնավարման ժամանակներում եւ հիմա էլ փորձում է համառորեն առաջ մղել, դա կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել ՌԴ-ի՝ հարավային ուղղությամբ ռազմավարության վրա եւ այդ ուղղությամբ երկիրը բարդ աշխարհաքաղաքական վիճակում դնել: Եվ այս ամենը ներկայացնելով Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը զուգահեռ, կա այն կարծիքը, որ Մոսկվան ցույց է տալիս, որ ծայրահեղ դժգոհ է եւ կասկածներ ունի, որ կարող է փորձ արվել՝ գործընթացը տանել տերպետրոսյանական հին սխեմաներով, դրանով նաեւ ցույց տալով, որ Փաշինյանի հանդեպ այդպես էլ որեւէ վստահություն չունի: Նաեւ, որ այստեղ կա այն ակնարկը, որ Քոչարյանը լինելով ազատության մեջ, կկարողանար դառնալ այնհավելյան երաշխիքը, որ արցախյան հարցով անսպասելի սյուրպրիզներ չեն լինի, եւ Փաշինյանն այդպես էլ այդ երաշխիքը չի տալիս: Ավելին, աղբյուրը նաեւ նշում է, որ Ալիեւ-Փաշինյան հանդիպման շեմին փորձ արվեց՝ ԱԳ նախարար Մնացականյանի մոսկովյան այցի միջոցով եւս մեկ անգամ համոզել ՌԴ-ին, որ ոչ մի գաղտնի նպատակ էլ չկա: Սակայն, երբ Լավրովը չընդունեց Մնացականյանին, եւ դրան հաջորդեց հիշատակված հեռուստատեսային անդրադարձը, դա համարվում է այն հավելյալ ազդակը, որ խոսքերի փոխարեն, Մոսկվան սպասում է շատ ավելի ծանրակշիռ ապացույցների, որոնք կարող են լինել, օրինակ, Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու տեսքով: Մի խոսքով, որ սա պետք է ընկալել, որպես Փաշինյանին ուղղված վերջին «դեղին քարտ»: 

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը նշանակվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА