ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը` Եռաբլուրում (լուսանկարներ)

02.04.2019 17:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿ
Սերժ Սարգսյանը` Եռաբլուրում (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Սևանալիճը, Հաղարծինն ու Գենադի Մելքոնյանի հիշատակի երեկոն. Մարիա Զախարովան նոր լուսանկարներ է հրապարակել Հայաստանից (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, ապրիլյան պատերազմում զոհված հերոսների շիրիմներին:

ՀՀԿ կազմավորման օրվա առիթով ՀՀԿ նախագահը և կուսակցության անդամներն այցելել են նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր, Արցախյան ազատամարտի սկզբում ձևավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման հրամանատար, անկախության նվիրյալ Աշոտ Նավասարդյանի շիրմին` ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ  ֆեյսբուքյան էջից

Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА