o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

10.04.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Էրդողան հերթական հանդիպմանը մեծ ուշադրությամբ հետեւում էր նաեւ հայաստանյան քաղաքական-վերլուծական հանրությունը: Եվ դա պատահական չէ. հարաբերությունները, որը ցանկացած պահի առկա է ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ, իհարկե, ուղղակիորեն այդ երկու երկրների խնդիրն է: Բայց նաեւ հասկանալի է, որ ռուս-թուրքական ցանկացած բնույթի հարաբերություններ չեն կարող ձեւավորվել՝ շրջանցելով հարավկովկասյան իրողությունները, որտեղ այդ երկու երկրներն էլ ունեն իրենց սեփական ռազմավարական շահերը եւ միշտ էլ հետեւողականորեն գործել են այդ ուղղությամբ:

«ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ»

 

ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Սակայն ներկայիս իրողությունները որոշակիորեն այլ են: Նկատի ունենք հետեւյալ հանգամանքը. հարավկովկասյան տարածաշրջանում, ինչ խոսք, հիմնական խաղացողներից է նաեւ ԱՄՆ-ն: Սակայն Վաշինգտոնը հիմնականում գործում է քաղաքական դաշտում՝ շրջանցելով ռազմական ներկայության հարցը: Բայց որոշակի պահերի նկատվում է նաեւ ԱՄՆ-ի ուղղակի կամ միջնորդավորված ռազմական ներկայության միտում, եւ նման իրավիճակներում կտրուկ սրվում է տարածաշրջանային իրավիճակը՝ իր ուղղորդումները մտցնելով նաեւ ռուս-թուրքական հարաբերություններում: Նման դրվագ էր 2008թ.-ը, երբ ամերիկյան բացահայտ միջամտությամբ սկսվեց վրաց-աբխազական եւ վրաց-օսեթական պատերազմը՝ հանգեցնելով ՌԴ-ի ուղղակի ներքաշմանը ռազմական գործողությունների մեջ: Հաջորդող 10 տարիներին ԱՄՆ-ն հարավկովկասյան տարածաշրջանում հիմնականում գործում էր քաղաքական լծակներով՝ ռազմական գործառույթները տեղափոխելով ավելի հարավ՝ Սիրիա-Իրան ուղղությամբ: Սակայն Սիրիայում եղավ ձախողում, եւ սկսած անցած տարվանից սկսեցին նկատվել որոշակի միտումներ, որ ԱՄՆ-ն նորից կփորձի ՌԴ-Իրան ռազմավարական նշանակության ցամաքային կապը փակել հարավկովկասյան տարածաշրջանում: Եվ, անշուշտ, այդ մեծ ծրագրի դրվագների թվում են հայաստանյան իշխանական համակարգի նկատմամբ վերահսկողության վերցնելուն ուղղված քայլերը: Դրան պետք է ավելացնել նաեւ Բոլթոնի հայտնի պարտադրանքները՝ կապված հայ-իրանական սահմանի, ապա՝ արցախյան հողերը զիջելու հետ եւ այլն: Սակայն սկսած այս տարեսկզբից այդ զարգացումները սկսեցին մտնել տեղապտույտի փուլ, որը սպասելի էր. ողջ գործընթացի տակ ԱՄՆ-ն դրել էր հիմնականում քաղաքական լծակներ` առանց ռազմական բաղադրիչի: Մինչդեռ հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերահսկողությունը, խոշոր հաշվով, կախված է ռազմական լծակներից, որոնք ակնհայտորեն ՌԴ-ի ձեռքին են: Եվ ահա վերջին ժամանակներս հատկապես Վրաստանի ուղղությամբ սկսեցին նկատվել ԱՄՆ-ՆԱՏՕ ռազմական բաղադրիչի ամրապնդման փորձեր: Դա էլ ավելի ընդգծված տեսք ստացավ ապրիլի 3-4-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի 70-րդ գագաթաժողովի շրջանակներում, որտեղ լուրջ շեշտադրումներ կատարվեց նախ՝ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի նավատորմի ակտիվացման վրա, որի շրջանակներում այս օրերին տեղի է ունենում Ուկրաինայի եւ Վրաստանի հետ համատեղ ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Միաժամանակ հերթական հարձակումը սկսվեց Թուրքիայի դեմ, որն այդպես էլ չի հրաժարվում ռուսական C-400-ներ ձեռք բերելու ծրագրերից: Բանը հասավ մինչեւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի սպառնալիքին, թե կարող են անգամ Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-իցԹե ինչու Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը, շարունակում է համառորեն պայքարել ԱՄՆ-ի դեմ եւ որքան հեռուն է պատրաստ գնալ, այլ հարց է, մի կողմ թողնենք: Եվ, վերադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը, նկատենք, որ դրա ամենակարեւոր դրվագներից մեկը հենց նույն հարցի հետ էր կապված. ՆԱՏՕ-ից հեռացնելու սպառնալիքից հետո Էրդողանը կշարունակի՞ համագործակցությունը Պուտինի հետ: Եվ մյուս կողմից. ՌԴ-ն իր հերթին պատրա՞ստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Թուրքիային: Եթե այո, այսինքն, եթե ռուս-թուրքական գործակցությունը պահպանվում է, ապա ԱՄՆ-ն Սեւ ծովում մանր-մունր զորավարժանքներով եւ Վրաստանին որոշակի զինատեսակներ հատկացնելով, հազիվ թե կարողանա հարավկովկասյան տարածաշրջանում ծանրակշիռ ռազմական ներկայություն ապահովել: Հակառակ դեպքում հարավկովկասյան տարածաշրջանում եւ Հայաստանի ներգրավմամբ իրավիճակի ցանկացած բնույթի սրացումը դառնում է հնարավոր: Ահա այս առումով էլ Պուտին-Էրդողան հանդիպումը չափազանց կարեւոր նշանակություն ուներ նաեւ մեր երկրի համար:

«Հայաստանի դեմ հարձակման պլանը դեռ ուժի մե՞ջ է». Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին

 

ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Կարծես թե Պուտին-Էրդողան հանդիպումը, ինչպես որ ավելի սպասելի էր, անցավ առանց անակնկալների: Իհարկե, հիմնական բանակցությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ կապված, փակ էին: Սակայն հանդիպմանը հաջորդած երկու նախագահների հայտարարությունների տոնայնությունը ակնարկում է, որ որոշ համեմատաբար փոքր խնդիրներով հանդերձ, երկու երկրների հարաբերությունները կմնան զարգացման հունի մեջ: Այդ թվում, Թուրքիան ոչ միայն անգամ ՆԱՏՕ-ից հեռացնելու սպառնալիքից ելնելով չի հրաժարվի C-400-ներից, այլ կարծես թե տեղից շարժվում է նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա խորացման հարցը, որի տակ կա մինչեւ իսկ Թուրքիայում այդ նույն C-400-ների համատեղ արտադրության կազմակերպման բաղադրիչը, ինչի մասին հայտարարեց նաեւ ՌԴ նախագահը. «Մենք միանգամայն կարող ենք դուրս գալ բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկայի համատեղ մշակումների եւ համատեղ արտադրության»:

Ադրբեջանը առաջ է քաշել Հայաստանի լիակատար կապիտուլյացիայի վերջնագիր

Թե ինչ պատասխան կգա Վաշինգտոնից, ժամանակը ցույց կտա: Սակայն փորձագետները քիչ հավանական են համարում, որ ԱՄՆ-ն հազիվ թե գնա սեւծովյան տարածաշրջանում խոշոր ուժերի տեղակայման: Ավելին, հիմնականում բացառում են նաեւ Թուրքիայի դեմ կտրուկ քայլերը, էլ չասած՝ ՆԱՏՕ-ից վտարումը: Այն պարզ պատճառով, որ դա ոչ միայն ԱՄՆ-ի համար նոր խնդիրներ կստեղծի Միջերկրական ծովում եւ, միգուցե, կփակի Սեւ ծով մուտքը, այլ պարզապես առանց այդ էլ ներքին լրջագույն խնդիրներ ունեցող ՆԱՏՕ-ին կկանգնեցնի լուծարման շեմին: Սա գլոբալ առումով: Սակայն համեմատաբար փոքր մասշտաբի ռուս-ամերիկյան լարումներ հարավկովկասյան տարածաշրջանում մի շարք հեղինակավոր փորձագետներ սպասելի են համարում, եւ դա, թերեւս, մասնավորապես, Հայաստանի համար արդեն իսկ լրջագույն խնդիր է: Այսինքն, նման իրավիճակում մեր իշխանությունները, որոնք այդպես էլ դեռ չեն կարողանում վերջնական աշխարհաքաղաքական դիրքավորման գալ, ստիպված են լինելու էլ ավելի ջանասիրաբար մանեւրելու փորձեր անել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, սակայն ավելի մեծ հավանականությամբ ոչ թե կհասնեն այդ երկու ուժերի հանդեպ որոշակի չեզոքության, այլ կհայտնվեն երկկողմ հարվածների տակ, ինչը վերջին ժամանակներս առանց այդ էլ պարզ տեսանելի է: Մինչդեռ վիճակն էլ ավելի բարդ է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ օրակարգի սուր կետին է հայտնվել արցախյան թեման: Ընդ որում, այստեղ խնդիրը նաեւ հետեւյալ խորքային հիմքն է ստացել: Դժվար չէ նկատել, որ հարավկովկասյան տարածաշրջանը Անկարայի եւ Մոսկվայի համար, բացի երկկողմ շահեր-հակաշահերից, թուրք-ամերիկյան եւ ռուս-ամերիկյան այս բարդ խաղում ձեռք է բերել նաեւ թիկունքային գոտու կարգավիճակ: Այսինքն, Վրաստանում ռազմական ներկայության մեծացմանը զուգահեռ, եթե Վաշինգտոնին հաջողվի նաեւ ձեռքը պահել արցախյան խնդրի գլխին, ապա ինչպես Մոսկվային, այնպես էլ Անկարային կարող է բավականին լուրջ տհաճություններ խոստանալ: Այն, որ ՌԴ-ն նախագահի մակարդակով է վերահսկողության տակ պահում բանակցային գործընթացը, արդեն հայտնի փաստ է, առավել եւս, որ ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա Մոսկվայում ու ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ: Բայց նաեւ կարելի է ենթադրել, որ Անկարան կփորձի առիթն օգտագործելով, Մոսկվայից պահանջել՝ գործընթացը հասցնել հանգուցալուծման: Իհարկե, իրատեսական չէ հասնել Ադրբեջանի պահանջած ամբողջատիրական արդյունքին, սակայն Բաքվի համար հնարավոր առավելագույնին Անկարան, անշուշտ, կփորձի հասնել: Նաեւ հաշվի առնելով, որ քանի դեռ հայաստանյան շատ չինովնիկներ պահպանում են ընդգծված արեւմտամետությունը, Ադրբեջանն այս օրերին արգելափակեց նաեւ իր երկրի օդային տարածքով ՆԱՏՕ-ական ինքնաթիռների թռիչքը Աֆղանստանի ուղղությամբ, թեեւ չմոռանանք, որ Հայաստանն էլ իր հերթին զորախումբ ուղարկեց ՍիրիաԱյսպիսով ամփոփենք. այն, որ ռուս-ամերիկյան բարիկադները դառնում են շատ ավելի ընդգծված, թերեւս միանշանակ է: Այսինքն, սկսում է նույնքան ընդգծված դառնալ նաեւ մասնավորապես մեր տարածաշրջանի երկրներին ուղղված ռուս-ամերիկյան պահանջը՝ հստակ բարիկադավորվել այս կամ այն կողմում: Այսինքն, քաղաքական մանեւրերի հնարավորություններն էլ ավելի են նեղանում, ինչը շատ ավելի բարդ է Հայաստանի պարագայում, հաշվի առնելով մեր «հեղափոխական» իրողությունները: Ու տեսնենք, թե այս իրավիճակում ինչ քայլերի կգնա Փաշինյանը, նաեւ հաշվի առնելով, որ իրավիճակը ցայտնոտային է՝ երկար մտածելու ժամանակ ոչ ոք չի տա:

ՄԱՄԵԴՅԱՐՈՎ-ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱՈՒՆԴԻՑ ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА