o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

10.04.2019 21:40 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Բաթումիում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ գերծանր քաշային կարգում՝ Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը: Աղջիկներից մեդալների համար կպայքարեն Իզաբելլա Յայլյանը (59կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթեւ Հակոբյանը եւ +87 կգ-ում՝ Արփինե Դալալյանը:

«Մաղթում եմ՝ վնասվածքներից հեռու ու անփորձանք ելույթներ». Աղասի Աղասյանի վերջին հարցազրույցը

Մրցապայքարի մեջ է հասցրել մտնել Իզաբելլա Յայլյանը: Մեր մարզուհին երկամարտում գրավել է 5-րդ տեղը՝ գրանցելով 207 կգ արդյունք: Պոկում վարժությունում Յայլյանը նվաճել է արծաթե մեդալ՝ գլխավերեւում պահելով 96 կգ: Հրում վարժությունում Իզաբելան առաջին մոտեցման ժամանակ գլխավերեւում պահել է 111 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցումը ձախողվել է (116 կգ): Քանի որ մրցաշարը օլիմպիական վարկանիշային է, ուստի տղամարդկանց թիմը ներկայացված է մարտական կազմով: Հարցականի տակ էր Գոռ Մինասյանի մասնակցությունը. նա մարզումների ժամանակ վնասել էր ոտքը: Բայց մարզչական շտաբն ու ֆեդերացիան որոշել են, որ ուղեգիր նվաճելու հնարավորությունը չպետք է բաց թողնել, եւ Մինասյանը պետք է մասնակցի այս մրցաշարին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանն ունի ուղեգրերի սահմանափակության խնդիր: Մեր ծանրամարտի ֆեդերացիայից հույս են հայտնում, որ մեր ուղեգրերի քանակը հնարավոր կլինի ավելացնել: Մայիսի 31-ին միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կայանալու է եռակողմ նիստ, որտեղ էլ պարզ կլինի, թե Հայաստանի որ մարզիկներն անվանական ուղեգրեր կստանան:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայ ծանրորդների մրցումների ժամանակացույցը:

Ապրիլի 10 - 81 կգ քաշային` Անդրանիկ Կարապետյան եւ Ռաֆիկ Հարությունյան (Երեւանի ժամանակով 20:30):

Ապրիլի 11 - 89 կգ քաշային` Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան (Երեւանի ժամանակով 18:00-ին):

Ապրիլի 12 - 87 կգ քաշային` Տաթեւ Հակոբյան (Երեւանի ժամանակով 18:00-ին):

Ապրիլի 13 - 87 կգ քաշային` Արփինե Դալալյան (Երեւանի ժամանակով 15:00-ին),

102 կգ քաշային` Արսեն Մարտիրոսյան եւ Սամվել Գասպարյան (Երեւանի ժամանակով 9:00-ին), 109 կգ քաշային` Սիմոն Մարտիրոսյան (Երեւանի ժամանակով 12:00-ին): Գերծանր քաշայիններ` Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը (Երեւանի ժամանակով 18:00-ին):

«ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ»

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА