o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբը կներկայացնեն իտալական ծրագիր

13.04.2019 14:15 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբը կներկայացնեն իտալական ծրագիր

ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով: Ապրիլի 15-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի Italian Primavera խորագիրը կրող երեկո: Երեկոյի ընթացքում նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Մադոյանի հետ կներկայացնի Կորելլիի, Պերգոլեզիի, Վիվալդիի, Պագանինիի ստեղծագործությունները:

Իտալական մամուլի գնահատականը «Ռոմային», Մխիթարյանի միջինը 5,08 է

Նշենք, որ Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Հայաստանում ելույթ ունեցավ համաշխարհային մեծության դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА