o C     26. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարթոնք գյուղի ցուցարարները համաձայնեցին բացել գնացքի ճանապարհը

13.04.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Զարթոնք գյուղի ցուցարարները համաձայնեցին բացել գնացքի ճանապարհը

Քիչ առաջ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ժամանեց Զարթոնք գյուղ, որտեղ առավոտից բնակիչները ի նշան բողոքի՝ փակել էին գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա ու պահանջում գյուղապետի հրաժարականը:

Այսօր էլ կոչ եմ անում բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Փաշինյան

Սանասարյանը կոչ արեց բնակիչներին բացել գնացքի ճանապարհը և քննարկումը շարունակել այլ վայրում:

«Եկեք հավաքվենք մի կողմի վրա, հասկանանք՝ ինչն ինչոց է: Այս ճանապարհը դուք միշտ ունեք, բայց եկեք հավաքվենք, հասկանանք՝ ինչ ա եղել: Դուք կբարձրացնեք բոլոր հարցերը, կհասկանանք, կասեմ՝ մենք ինչ ենք արել, մնացածն արդեն կխոսենք», - ասաց Սանասարյանը:

Ցուցարարներից մեկն ասաց, որ քանի որ պետական գերատեսչության ղեկավար հանդիսացող Սանասարյանը հարկ է համարել ոչ աշխատանքային օրով գալ գյուղ և լսել իրենց բողոքը, ապա իրենք համաձայն են բացել գանցքի ճանապարհը:

Դրանից հետո քաղաքացիները բացեցին ճանապարհը և այս պահին Սանասարյանի ուղեկցությամբ քայլում են գյուղապետարան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА