o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում զբոսաշրջիկներին համեղ ուտեստների առատություն և հետաքրքիր ավանդազրույցներ են սպասվում. «Известия»

14.04.2019 22:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստանում զբոսաշրջիկներին համեղ ուտեստների առատություն և հետաքրքիր ավանդազրույցներ են սպասվում. «Известия»

Ռուսական «Известия» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում գաստրոնոմիկ զբոսաշրջության և երկրի տեսարժան վայրերի մասին, որոնք կզարմացնեն ռուս զբոսաշրջիկներին: 

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ նորաոճ և ժամանակակից հաստատությունների քանակով Երևանը կարող է գերազանցել հարևան երկրների մայրաքաղաքներին, իսկ յուրաքանչյուր ուտեստի մասին մատուցողը հաճախորդի խնդրանքով կարող է գեղեցիկ ավանդազրույց պատմել հենց մատուցելիս: 

Հոդվածի հեղինակը Հայաստան այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս թոնիրում պատրաստված խորովածից, տոլմայից և դասական ղափամայից բացի համտեսել նաև ավանդական խաշը:

«Ասում են, որ խաշն ավելի լավ է զուգակցել ծիրանի օղու կամ «Ջերմուկ» հանքային ջրի հետ: Ընդհանուր առմամբ, հայկական հյուրասիրության հետ բավականին լավ են դիտվում ծիրանից պատրասված գարեջուրը և գինին և, իհարկե, տնական մրգահյութերը: Իսկ համեղ ուտեստները չչարաշահելու կամ խաշի պես ծանր կերակուրները մարսելու համար խորհուրդ են տալիս բողկ օգտագործել, որը մատուցում են մեծ քանակությամբ»,- գրում է հոդվածի հեղինակը:

Իրանը զբոսաշրջիկներին գրավելու համար վերացրել է դրոշմակնիքներն անձնագրերում

Որպես աղանդեր նա խորհուրդ է տալիս ընտրել գաթան և փախլավան, որոնք, նրա խոսքով, առանձնակի ուշադրության են արժանի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА