o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարզպետները շարունակում են ախորժակով հարկատուների փողերն ուտել

14.04.2019 19:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մարզպետները շարունակում են ախորժակով հարկատուների փողերն ուտել

Օրվա ամենացնցող լուրը, անշուշտ, Լոռու մարզպետի կողմից ինքն իրեն եւ մերձավոր ենթականերին պարգևատրելու մասին տեղեկատվությունն է, որը տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր Սմբատ Խանվելյանը։ «Լոռու մարզը ՀՀ-ում աղքատության և գործազրկության մակարդակով երկրորդն է, բայց մարզպետը շարունակում է ինքնապարգևատրումների դատապարտելի գործընթացը։ Չգիտես որ «տիտանական» աշխատանքի համար իրեն երեկ՝ ապրիլի 12-ին ևս պարգևատրել է շուրջ կես միլիոն դրամով։ Հասկանալի է, մարդը նոր և թանկարժեք կլինիկա է կառուցում, մի տեղից պիտի քերի, այս դեպքում մեր՝ հարկատուներիս գրպանից»,- ասված է նրա գրառման մեջ։

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված խմորը շարունակում է «ջուր» քաշել. «Փաստ»

Ամենացնցողը, իհարկե, այն հիմնավորումն է, որը տրված է մարզպետին, նրա խորհրդականներին, օգնականներին, մարզպետարանի քարտուղարի տեղակալին, վարչության պետերի եւ մարզպետարանի աուդիտորներին պարգեւատրելոը հրամանին. «2019թ. առաջին եռամսյակին հատուկ առաջադրանքները եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար...»: Այսինքն, մեր «հեղափոխական» չինովնիկությունն այն համոզմունքին է, որ բավական է աշխատանքային պարտականություններդ «բարեխիղճ կատարես», որ կարող ես ինքն քեզ հարկատուների գրպանից փող նվիրես: Մենք էլ միամտաբար կարծում էինք, որ ամեն մի չինովնիկ պարտավոր է աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարել, որի համար ոչ թե պարգեւ, այլ՝ աշխատավարձ է ստանում: Ավելին, որ աշխատանքը բարեխիղճ չկատարողին պարզապես գործից հանում են: Բայց չէ, մեր «հեղափոխական» չինովնիկությունն այդ մասին այլ կարծիք ունի: Միայն թե անհասկանալի է, թե իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարող ասենք՝ ուսուցիչներին կամ նույն մարզպետարանի պահակին, հավաքարարներին ինչո՞ւ չեն պարգեւատրում: 

Մյուս կողմից, խոսքը մի մարզիմասին է, որը «հեղափոխությունից» հետո մեկ միլիմետր անգամ առաջ չի գնացել: Այսինքն համելուկ է, թե այդ ի՞նչ աշխատանք են մարզպետարանի շեֆերն արել, որ մի հատ էլ՝ բարեխիղճ են գնահատում եւ հարկատուների փողերը գրպանում: Չնայած, մարդը ինքն իր համար կլինիկա է կառուցում, այսինքն՝ ինքն իր հաշվին ներդրում է ներգրավել, բա դա ի՞նչ պակաս հատուկ ծրագիր է: Եվ իհարկե, Նիկոլ վարչապետն ինչպես միշտ, այս դեպքն էլ կարդարացնի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА