o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱԽՄԲԻ «ՁԵՌՔԵՐԸ ՎԵՐ» ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ՄՈՏԻ՞Կ Է

16.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԽՄԲԻ «ՁԵՌՔԵՐԸ  ՎԵՐ» ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ՄՈՏԻ՞Կ Է

Եվ այսպես, հեղափոխության հարգելի հանցակիցներ (այստեղ վրիպում չկա, մասնակիցներին պետք է հենց հանցակից դիտարկել), վայելե՛ք: Դուք բացել եք դժոխքի դռները: Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում, ուր արդեն ժամանակին եղել էին աղմկալի դեպքեր, բանը հասել է իրար վրա կրակելուն: Քաղաքացիական պատերազմ` մեկ գյուղի մասշտաբով:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

 

ԻՆՉՈՒ ԷՐ ՆԻԿՈԼԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՁԵՌՔԵՐԸ ՎԵՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ

Այդ հարցը իրեն շատերն են տվել` թե ինչ իմաստ ուներ ԵԽԽՎ ամբիոնում ձեռքերը վեր բարձրացնելը: «Թավշյա ոչ բռնի» հեղափոխության հեքիաթն ավելի պարզ ու մատչելի եվրոպացիներին ներկայացնելը որպես բացատրություն պիտանի չէ: Ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհով մեկ մարդիկ էլ չեն ուզում ուտել նիկոլական հեղափոխության կտերը: Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները չեն ուզում ուտեն, էլ ո՞ւր մնաց աշխարհը, եւ հատկապես այն մարդիկ, ովքեր գալիս են միջազգային հարթակներ, զորօրինակ` ԵԽԽՎ: Արդեն վաղուց դրսում էլ սպասում են կոնկրետություն, թավշյա հեքիաթների փոխարեն օտարերկրյա գործընկերներն ակնկալում են դիրքորոշում, առաջարկություն, հայեցակարգ, բայց ոչ երբեք պոպուլիզմՄինչդեռ եթե մի կողմ դնենք այն բոլոր անհեթեթությունները, որ հնչեցին ԵԽԽՎ ամբիոնից, ու նաեւ սոսկ արձանագրենք, որ Արցախի հարցին Նիկոլի ելույթը ոչ մի օգուտ չբերեց, եթե չասենք հակառակը, ու նաեւ նա եղավ ՀՀ առաջին ղեկավարը, որ ԵԽԽՎ ամբիոնից Հայոց ցեղասպանության մասին ընդհանրապես չհիշատակեց, ապա հետաքրքիր է դիտարկել նրա պատասխանները որոշ վիճահարույց հարցերին: Նա այդպես էլ որեւէ հոդաբաշխ պատասխան չտվեց այն հարցադրմանը, թե ումն է Ղրիմը: Ջուր ծեծեց, չխփեց ո՛չ նալին, ո՛չ մեխին, մինչդեռ, եթե ցանկություն ուներ չնեղացնել ո՛չ ռուսներին, ո՛չ Արեւմուտքին, ապա ավելի ազնիվ կլիներ պարզապես հրաժարվել հարցի պատասխանից: Իսկ իր լղոզված պատասխանով նա վրդովեցրեց ե՛ւ ռուսներին, ե՛ւ ԱրեւմուտքինԻնչ վերաբերում է ներհայաստանյան սկանդալին, որը բռնկվեց այն բանից հետո, երբ ԱԺ-ում ՔՊCC-ի որոշ պատգամավորներ բարձրացրին ռուսական որոշ հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարց, հիմա էլ Նիկոլը այդ հարցին նույնպես վերաբերվեց նույն ձեւով, ինչ Ղրիմի հարցին: «Հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ»,- ասաց նա: Նա կոչ արեց պահպանել կոռեկտությունը. «Պետք է պահպանվի, հակառակ դեպքում, մենք սխալ դաշտ կընկնենք: Ես կարծում եմ, որ, հնարավոր է, ռուսաստանյան հեռուստաընկերությունները այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասխան հետեւություններ անեն»: Բայց միաժամանակ. «Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան  հայաստանյան լրատվամիջոցները»: Բնականաբար, նրան ուղղվեց եւ ամենամրմուռ հարցադրումը: Հարցին` կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ենթադրություններ անել, ճիշտ կլինի այդ հարցով Ռուսաստանին դիմեք»:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

Սակայն վերադառնանք Նիկոլի ստրասբուրգյան «ձեռքերը վեր» վիճակին: Մեր աչալուրջ հայրենակիցները Ֆեյսբուքն արդեն ողողել են այն պատկերով, ուր Փաշինյանի ձեռքերը վեր բարձրացրած նկարի կողքը դրել են որոշակի ժեստեր ցուցադրող մասոններիԱյսինքն` ենթադրել են, որ Նիկոլը մասոնական ինչ-ինչ շրջանակների ինչ-որ բան է «փոխանցում»: Բայց քանի որ նույն մասոնները սովոր են աշխատել լուրջ մարդկանց հետ, Նիկոլի վեր պարզած ձեռքերը բոլոր շանսերն ունեն դառնալու «հանձնվելու» նշան: Մանավանդ, որ նրա վարկանիշը սրընթաց ընկնում է, եւ երկրում իրավիճակը ավելի ու ավելի անմխիթար է դառնում:

Մեր պոպուլիստ վարչապետին կուղարկենք էլիտար հոգեբուժական կլինիկա հետազոտության. Մարինա Խաչատրյան

«ԹԱՎՇՅԱ» 37 ԹՎԱԿԱՆ

Երկուշաբթին սկսվեց որոշակի ներքաղաքական սկանդալով` ոստիկանությունը բերման էր ենթարկել #SutNikol ակցիա իրականացնող քաղաքացիական հայտնի գործիչներին, մասնավորապես Նարեկ Սամսոնյանին եւ Կոնստանտին Տեր-Նակալյանին: Նրանք ընդամենը տրաֆարետի օգնությամբ այդ` #SutNikol մակագրությունը ներկով փչում էին ասֆալտի վրա: Նախորդ «հանցագործ ռեժիմի» ժամանակ դժվար էր պատկերացնել, որ ոստիկանությունը բերման ենթարկեր որեւէ ակտիվիստի ասֆալտի վրա գրաֆիտի անելու համար: Իսկ նիկոլական թավշյա ոստիկանությունն արեց: Դե, երեւի վարկանիշը շատ սրընթաց է ընկնում, որ բավականին անմեղ ակցիայի համար, որին իրավապահները Սերժ Սարգսյանի օրոք ուշադրություն էլ չէին դարձնի, հիմա ոչ միայն տեղի է ունենում ոստիկանական միջամտություն, այլեւ վոժդն անձամբ խոսում է դրա մասին` ակցիայի մասնակիցներին պիտակելով Սաշիկ Սարգսյանի թիմակիցԴա ծիծաղելի կլիներ, եթե շարունակությունը չսպասվեր բավականին տխուր տեսքով: Այսպես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կանխատեսում է, որ հեղափոխական տեռորի նոր ալիք է լինելու. «Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները` մի հստակ կանխատեսում եմ անում` շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին, որովհետեւ`

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:

Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:

Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:

Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:

Իշխանությունները չեն կարողանում պատշաճ «գուրգուրել» Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սեւեռվել նաեւ խորհրդարանական ընդդիմության վրա:

Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները»:

Բայց միաժամանակ դժվար թե այդ գործողությունները փրկեն ամբողջովին վարկաբեկված ստախոս վոժդի վարկանիշը: Չի փրկի նաեւ այնպիսի նոր աղմկալի կալանավորումը, ինչպիսին է  Միհրան Պողոսյանին «փակելը»` այն  քաղաքացիները, ում հիշողությունը հավի հիշողությունից գոնե մի քիչ լավ է, հրաշալի գիտեն, թե շարունակությունն ինչպես է լինելու, ինչպիսի «մուծումներ» եւ դատական-քննչական կապիկություններ են դրան հետեւելու: Հետեւաբար, Արմեն Աշոտյանը իրավացի է` պնդելով. «Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել եւ հետեւել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլեւ «Նիկոլ` Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

Բայց միեւնույնն է, նույնիսկ թավշյա տեսքով «37 թվականը» զզվելի բան է` պավլիկմորոզովների բուծարաններով մատնագրերի հակամշակույթի ստեղծումով, անընդհատ փոփոխվող խաղի կանոններով, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետի» ուշադրությանն արժանի վոժդի ծամածռությունները եւ լաչառությունը, որին ականատես ենք լինում գրեթե ամեն օր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА