o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԱԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ

17.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԱԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ

Վոժդի թրաշամանուկ կառավարությունը գրեթե մեկ տարվա մեջ վերջապես երկնեց այն կառուցվածքը, որով պատրաստվում է աշխատել, եւ այժմ դա մանկապարտեզ, կամ ինչպես կասեր Վանոն` «թուլեքի տիրապետություն» հիշեցնող խորհրդարանը ալարկոտ քննարկում է` այն սկզբունքով, որ եթե Նիկոլը մի բան որոշել է, ուրեմն ավելի լավ գիտի:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

 

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի շուրջ մի քանի ամիս շարունակ կառավարությունում քննարկումներ էին: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ դրանով կրճատվելու է փոխվարչապետների թիվը` երեքի փոխարեն լինելու է երկուսը: Իսկ նախարարությունների քանակը 17-ի փոխարեն լինելու է 12:  Իսկ հիմա տեսնենք, թե ում են ավելորդ համարել մեր հրաշք թրաշամանուկները: Նախ` Սփյուռքի նախարարությունը վերացվում է իզութոզով: Այն տանելու են վարչապետի աշխատակազմ` որպես սփյուռքի գործերով հանձնակատարի ինստիտուտ, եւ նախարարության նախկին կազմից մնալու է 20-25 աշխատակից: Հարկ է նշել, որ Սփյուռքի նախարարությունը մնացել էր բավականին ճշգրիտ աշխատող նախարարություն, եւ պատանի Մխիթար Հայրապետյանի հիմնական շնորհքն այն էր, որ ոչինչ չէր անում, հետեւաբար ոչինչ չէր փչացնում, ու արդյունքում նախկինի իներցիայով կառույցը շարունակում էր գործել: Ու թեեւ Նիկոլը գլուխներս տարավ հայրենադարձության մասին գունավոր կտերով, բայց գործնականում, ըստ էության, որոշել են, որ ո՛չ սփյուռքով, ո՛չ էլ առավել եւս հայրենադարձությամբ զբաղվել պետք չէ, իսկ պետծառայողներին կարելի է փողոց շպրտել: Ի վերջո, թավշյա հեղաշրջման ճարտարապետներին բոլորովին պետք չէ հայրենիք-սփյուռք ամուր կապ, թե չէ մեկ էլ տեսար այդ կապը կխանգարի պետականաքանդության սուրբ գործին: Դե իսկ մշակույթը եւ սպորտը, որպես ավելցուկ, խցկել են Կրթության եւ գիտության նախարարության կազմ: Չէ՞ որ նախարար Արայիկ Հարությունյանը իրեն փայլուն է դրսեւորել` կրթության ապազգայնացման գործընթացում, հետեւողականորեն ջանքեր գործադրելով հայագիտական բլոկի առարկաների կրճատման ուղղությամբ, ինչպես նաեւ ռազմահայրենասիրության դաստիարակության դեմ պատերազմ հայտարարելով: Հիմա էլ պետք է նույն ջանասիրությամբ մշակույթի հերն անիծի, ազգային մշակույթը որպես ինստիտուտ աստիճանաբար զրոյացնելով եւ թողնելով հիմնականում պրիմիտիվ շոու-բիզնես եւ պղծագիր «նորարարական» գրականություն: Դե, սպորտի հարցով էլ պարզապես Գագիկ Ծառուկյանի տակից են լծակներ փախցնում, այսինքն` դա սոսկ իրավիճակային խաղ է: Իսկ այժմ տնտեսական բլոկի փոփոխությունների մասին: Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության կարեւորագույն բաղադրիչն է, հետեւաբար Գյուղնախարարություն այլեւս պետք չէ: Թող առանց պետական հոգածության մնացող գյուղատնտեսությունը արագորեն դեգրադացվի, էլ ավելի հեռացնելով մեր երկիրը պարենային անվտանգության խնդրի լուծումից: Էներգետիկայի եւ Բնական պաշարների նախարարությունը նույնպես ավելորդ համարվեց, հաշվի առնելով, որ այդ ոլորտներն էլ ՀՀ տնտեսության ողնաշարն են: Տակը մնացել է միայն բարձրտեխնոլոգիական արդյունաբերական նախարարություն, սակայն բարձր տեխնոլոգիաները նորմալ զարգացնելու համար թիվ մեկ նախապայմանն է, որ պետությունը նրանց չխանգարի: Հետեւաբար, նրանց գլխին պետք է խանգարող չինովնիկների բրիգադ դնել, որոնք ձեռի հետ էլ կզբաղվեն տրանսպորտով եւ կապով: Էկոնոմիկայի նախարարությունը քիչ-քիչ կզբաղվի ամեն ինչով, այսինքն` գործնականում ավելի շուտ կձախողվի ամեն ինչը, դե իսկ Ֆինանսների նախարարությունը դա այն կառույցն է, առանց որի պետությունը նույնիսկ թղթի վրա գոյություն ունենալ չի կարողԵրեւի թե, հպարտ եւ ազատ քաղաքացիները պետք է վոժդին շնորհակալություն հայտնեն, որ գոնե թողել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ու Առողջապահության նախարարությունը: Ուժային եւ իրավապահ բլոկները այս էտապում պահպանվել են, քանզի մի կողմից` պետք է գործիք «հակահեղափոխականներին» բռնելու եւ դատելու համար, մյուս կողմից` թուրք հարեւանների առկայությունը հնարավորություն չի տալիս զորքն արձակել ու ուղարկել տներովԱմփոփելով կարելի է ասել, որ կառավարության այսպիսի կառուցվածքը միայն կարագացնի երկիր քանդելու գործընթացը, որը թավշաբոլշեւիկ իշխանության պարագայում անխուսափելի է:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

 

ՍՈՒՊԵՐՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՊԵՐՎՈԺԴԻ ՀԱՄԱՐ

Թեեւ թրաշամանուկ նախարարներն ու պատգամավորները ոչ բնությանն են պիտանի, ոչ մարդկությանը, սակայն, ըստ էության, վոժդը ցույց է տալիս, որ պառլամենտարիզմն էլ իրեն պետք չէԻնչպես իրավացիորեն նկատում է քաղաքագետ Արթուր Ղազինյանը. «Սիրելի քաղաքացիներ, մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ սուպերվարչապետական համակարգը հակասում է խորհրդարանական կառավարման համակարգի սկզբունքներին եւ կանոններին, հակաժողովրդավարական է, խախտում է իշխանությունների բաժանման սկզբունքը, խաթարում է իշխանության ճյուղերի միջեւ զսպումների եւ հակակշիռների համակարգի բնականոն եւ արդյունավետ գործողությունը, եւ վերջապես, չափից դուրս մեծ իշխանություն է կենտրոնացնում մեկ անձի ձեռքերում: Նախորդ իշխանության ժամանակ այս երեւույթը քննադատվում ու դատապարտվում էր, իսկ այժմ` պաշտպանվում ու ողջունվում: Սա երկակի եւ եռակի ստանդարտների անթույլատրելի կիրառում է, որի հետեւանքով տուժում է մեր երիտասարդ ու դեռեւս խոցելի պետականությունը»:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

Այսինքն` այն, ինչի համար Նիկոլը քննադատում էր ՀՀԿ-ին, իրեն անչափ դուր է եկել, հենց որ հայտնվել է իր ձեռքերում: Գումարած դրան` թեեւ այդ առաջարկությունները բազմիցս հնչել էին` ոստիկանությունն ու ԱԱԾ-ն օժտելու նախարարական կարգավիճակով, սակայն դա բռնապետությանը ձգտող վոժդին ձեռնտու չէ: Չէ՞ որ այդ դեպքում գոնե տեսականորեն այդ գերատեսչությունների ղեկավարները հաշվետու կլինեն ԱԺ-ին ու քաղաքական պատասխանատվություն կկրեն: Բացի այդ, Նիկոլը լավ էլ հաշվի առել է Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձը, ում հաջողությամբ գրողի ծոցն էին ուղարկել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եւ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: Անգամ այսօրվա վիճակով վոժդը երկյուղում է ուժային գերատեսչությունների ղեկավարներից, ինչը երեւում է նրա որոշակի քայլերից: Եվ եթե Նիկոլի ձեռը ճար լիներ, ապա ՊՆ-ն էլ կդարձներ կառավարությանն առընթեր կառույցԵվ իհարկե, անձնիշխանությունը ամրապնդելու գործիք է մնում եւ հեղափոխական կամայականությունը: Այսպես, Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Սիլվա Համբարձումյանի դատական հայցի հաջորդ դատական նիստը նշանակվել է հինգ ամիս անց` այն պատճառաբանությամբ, որ թաղապետերը դատարանին չեն տրամադրում պատշաճ տեղեկատվություն` սույն շառ անողի գտնվելու վայրի մասին: Մինչդեռ սույն անձնավորությունը եթե սուտ է խոսում, ապա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր սուտ մատնության համար, իսկ եթե ասածը ճշմարտություն է, պետք է դատվի որպես խոշորագույն կաշառատու: Բայց թավշաբոլշեւիկներին նա պետք է սոսկ որպես անցանկալի մարդկանց վրա շառ անող գործիք, որին ամեն կերպ պետք է փրկել պատասխանատվությունից: Մեկ ուրիշ կարեւոր գործիք` հեղափոխական տեռորի մեծ վարպետ Դավիթ Սանասարյանն իր ՊՎԾ-ով, նույնպես վոժդի հատուկ հոգածության առարկա է: Թեեւ ամբողջ հանրությունը խոսում է, որ սույն սորոսամերձ երիտասարդը ոչ միայն հեղափոխության պատժիչ սուրն է, այլեւ իր կառույցով զբաղված է բիզնես խլելով, այսինքն` տարրական ռեյդերությամբ, սակայն այսքան ամիսներ անց իրավապահները նոր-նոր կարողանում են նրան օժտել կասկածյալի կարգավիճակով: Միգուցե, Նիկոլը ի վերջո նրան զոհաբերի, իսկ միգուցեեւ պահի մինչեւ վերջ` ակնհայտ ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորող վոժդի մտքի ընթացքը որեւէ տրամաբանության չի ենթարկվում եւ գտնվում է Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետների» տիրույթում: Բայց, չնայած այդ բոլոր ջանքերին, չնայած խոսքի ազատության դեմ արշավին, չնայած սեփական բնակչությանը հայտարարված տեղեկատվական-հոգեբանական պատերազմին, Նիկոլից այդպես էլ իրական դիկտատոր չի ստացվում, ստացվում է դիկտատորի տնազԲայց այդ տնազը իր իշխանավարության ամեն օրով հսկայական վնասներ է հասցնում պետականությանը եւ ազգին: Հետեւաբար, բոլոր ադեկվատ ուժերի համախմբման հրամայականը դառնում է առավել քան հրատապ: Մենք չունենք անծայրածիր տարածքներ եւ պահեստային լրացուցիչ տասը միլիոն բնակիչ, որպեսզի մեզ թույլ տանք հեղափոխական էքսպերիմենտների շռայլությունը, կամ մի տասը տարի սպասենք, մինչեւ թավշաբոլշեւիկները էվոլյուցիոն ճանապարհով կդառնան պետականաստեղծ ուժ:

ԲԴԽ-ի անդեմ լինելը երեւաց վարչապետի կողմից դատական համակարգին «վնգստացող» բնորոշում տալու ժամանակ

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА