o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բացասական կալորիականությամբ» մթերքներ գոյություն չունեն․ գիտնականներ

19.04.2019 18:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Բացասական կալորիականությամբ» մթերքներ գոյություն չունեն․ գիտնականներ

«Բացասական կալորիականությամբ» մթերքների մասին առասպելին շատերն են հավատում։ Համարվում է, որ կան մթերքներ, որոնք մարսելու համար օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում, քան ստանում է այդ մթերքներից։ «Բացասական կալորիականությամբ» մթերքների թվին են սովորաբար դասում նեխուրը, հազարը, գրեյպֆրուտը, վարունգը, լոլիկը, ձմերուկը, հապալասը եւ բրոկոլին։

Գիտնականները հաստատել են COVID-19-ի ծանրության կախվածությունը արյան խմբից

Ալաբամայի համալսարանի գիտնականների խոսքերով, «բացասական կալորիականությամբ» մթերքների գոյությունն ընդամենը առասպել է։ Դրանում համոզվելու համար, նրանք Pogona vitticeps մողեսներին կերակրել են նեխուրով եւ համոզվել են, որ ամեն դեպքում ինչ-որ չափով կալորիա մթերքից ավելացել է նրանց օրգանիզմում։ Մողեսները մթերքից մոտ 33 տոկոս կալորիա են օգտագործել մարսողության համար։ Ընդ որում, ուտելիքից պահպանվել է մոտ 24 տոկոս էներգիա։

Մարդկանց մոտ, գիտնականների գնահատականներով, վերոնշյալ մթերքներից կպահպանվի 19-50 տոկոս կալորիա, իսկ մարսողության համար կծախսվի մոտ 25 տոկոսը։

Սակայն թվարկված մթերքների օգտագործումը, միեւնույն է, կարող է նպաստել քաշի նվազմանը, եթե ընդհանրապես մարդը ճիշտ է սնվում։ Ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ ցածր կալորիականությունը նշանակում է, որ երկար ժամանակով հագեցնել այդ սնունդը չի կարող։ Օրինակ, 3 կգ նեխուրը բավական է, որպեսզի 6 ժամից էլ պակաս բավարար քանակի էներգիայով ապահովի 60 կիլոգրամանոց կնոջը ֆիզիկական ակտիվության բացակայության պայմաններում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА