o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐԻ ԻՇԽԱՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

23.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵԿ ՏԱՐԻ ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐԻ ԻՇԽԱՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Ուղիղ մեկ տարի առաջ էր, որ Երեւանի փողոցներում ասֆալտից շամպայնի հոտ էր գալիս` էյֆորիայի մեջ հայտնված ամբոխները տոնում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այն ժամանակ նրանց մտքով չէր անցնում, որ «ազատ եւ հպարտ քաղաքացիներից» վերածվելու են «ութհարյուր հազար պորտաբույծների», ովքեր լավ չեն ապրում, քանի որ «աղքատությունն ուղեղների մեջ է»: Եվ դեռ քանի-քանի մակդիրներ են լսել կախարդական փայտիկով հարցերի լուծում ակնկալող քաղաքացիները, ովքեր գործում են, նոր միայն մտածում:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

 

ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ` «ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾ

Այն, որ էյֆորիան վաղուց անցել է, անվիճելի է: Ոմանք այսօր ուրանում են, որ մեկ տարի առաջ մասնակցել են «թավշյա ոչ բռնի հեղափոխությանը», կամ անցյալ տարվա դեկտեմբերին քվե են տվել Նիկոլի կուսակցությանը, իսկ մինչ այդ, մայրաքաղաքի քաղաքապետ են ընտրել մի կլոունի, որ ո՛չ բնությանն է պիտանի, ո՛չ մարդկությանը: Բայց կան եւ մարդիկ, ովքեր ազնվորեն խոստովանում են իրենց սխալը: Զորօրինակ, դերասան Երվանդ Էրզրումյանը ապրիլի 22-ին գրել է. «Վաղը Սերժ Սարգսյանի «սխալվելու» օրն է, բայց իրականում, եթե լինենք անկեղծ, նա չսխալվեց եւ արեց ճշգրիտ գործողություն, սխալվեցինք բոլորս, այդ թվում նաեւ ես` մասնակցելով այս դերափոփոխությանը: Ինչեւէ, երբեք իմ վրայից չեմ փորձի գցել իմ մեղքի բաժինը, որոհետեւ երբեք ոչ մեկի հետ չեմ պայմանավորվել` ստանձնելու որեւէ պաշտոն եւ գործել եմ միայն իմ սրտի ցանկությունով: Կարծում եմ` շատ շուտով բոլորս կհասկանանք, ինչ եղավ 2018-ի ապրիլի 23-ին, եւ ինչու Սերժ Սարգսյանը ստանձնելով վարչապետի պաշտոնը, ընդամենը 1 շաբաթից շատ հեշտ ու հանգիստ հրաժարվեց այդ աթոռից` վտանգելով իր եւ իր մերձավորների ապագան: Սերժը ճիշտ էր` սխալվեցինք մենք»:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

Բայց դեռ կան այնպիսիք, ովքեր գերադասում են զբաղվել ինքնախաբեությամբ, եւ հավատալ այն հեքիաթին, իբր վոժդը շատ լավն է, բայց նրա ենթականերն են վատը: Կա եւ կոնտինգենտ, որը աղանդավորի պես կուրորեն հավատում է իր հեղափոխական առաջնորդի անսխալականությանը, եւ նրանք իրավամբ ստացել են «զոմբիներ» որակումը: Ինչ վերաբերում է Նիկոլի` որպես առաջնորդի, որակներին, ապա քիչ է ասել, որ նա պոպուլիստ է, ով ոսկե սարեր է խոստանում, բայց ոչինչ չի կատարում: Քիչ է, որ նա խոստումները չի կատարել, դեռ մի բան էլ համարձակվում է հրապարակավ հայտարարել, որ խոստումների 99 տոկոսը կատարել է, եւ ընդհանրապես միշտ էլ հանձնարարել է «գույքագրել» իր հրապարակային խոստումները: Բայց նման է, որ այդ «գույքը» բաղկացած է բացառապես օդից: Ընդ որում, նա չի կատարել ինչպես կյանքը բարելավելու, այնպես էլ «բոլորին բռնելու» իր խոստումները: Նրա` իբր բացած 50 հազար նոր աշխատատեղերի փնտրտուքը արդեն անեկդոտից էլ չի տարբերվում: Նրա առնչությամբ հաճախ են հիշում «Սուտլիկ որսկանը» հեքիաթը, իսկ «Անտիֆեյք» նախաձեռնությունը մրցույթ է հայտարարել «Սուտ Նիկոլ» թեմայով, որպեսզի քաղաքացիները ներկայացնեն Նիկոլի ստերը արվեստի լեզվով` տեսանյութերի, նկարների, բանաստեղծությունների եւ այլնի լեզվով: Ընդ որում, կազմակերպիչները մրցույթի «մասնակից» են համարում նաեւ Նիկոլին` իր ուղիղ եթերներից մեկի տեսագրությամբԻնչ վերաբերում է Նիկոլի ստախոսությանը, ապա դրա վկայությունը կա եւ հռչակավոր «Վիկիլիքսի» նյութերում` 2004-ին ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը մասնավորապես զեկուցել էր. «Հայկական Ժամանակ»-ը անհիմն եւ չհաստատվող պատմություններ հրապարակողի համբավ ունի: Փաշինյանի մեղադրանքը, որ իր մեքենայի վնասումը ահաբեկման քայլ էր, հիմնավորված չէ: Ասվում է, որ վերջերս Հայաստանում մամուլի հետ կապված այլ մեղադրանքներ են եղել: Իշխանությունների վարկածը, որ Փաշինյանի ավտոմեքենան շարքից դուրս է եկել բնական պատճառներով, դժվար է «կուլ տալ»: Մենք կշարունակենք հետեւել դեպքի մանրամասներին եւ կաշխատենք օժանդակել Հայաստանում մամուլի ազատությանը»: Իսկ պերմանենտ ստախոսությունը միշտ ձեռք ձեռքի է քայլում անգրագիտության հետ: Այսպես, ապշեցուցիչ էր, որ իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանն այսպես շնորհավորեց քաղաքացիների Զատիկը. «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս»: Դրա առնչությամբ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն իրավամբ նշում է. «Երբ ՀՀ վարչապետը Ս. Հարության տոնի շնորհավորանքը շփոթում է Ս. Ծննդյան տոնի շնորհավորանքի հետ: Զատկի շնորհավորանքը հետեւյալն է. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Հիսուս Քրիստոսի»: Լավ, ենթադրենք կրոնական տարրական բանաձեւերը նա չգիտեր, բայց «Գուգլ» որոնողական համակարգի տե՞ղն էլ չգիտեր:

Մեր պոպուլիստ վարչապետին կուղարկենք էլիտար հոգեբուժական կլինիկա հետազոտության. Մարինա Խաչատրյան

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ ԽԺՌԵԼՈՒ ՓՈՒԼ

Ընդամենը մեկ տարի պահանջվեց, որպեսզի իշխանությունը հակասահմանադրական եղանակով զավթած, բայց, այնուամենայնիվ, պաշտելի առաջնորդից վերածվի ՀՀ այն ղեկավարի, ով սոցիալական ցանցերում վաստակած կշտամբանքների եւ հայհոյանքների քանակով ռեկորդակիր լինի: Ֆեյսբուքը, որը մեկ տարի առաջ Նիկոլի համար հեղաշրջման օրհնյալ գործիք էր, քանզի թույլ էր տալիս տասնյակ հազարավոր կեղծ օգտահաշիվների` ֆեյքերի միջոցով ստեղծել գրեթե 100 տոկոսանոց աջակցության տպավորություն, այժմ նույն թավշակրոն վարչախմբի համար դարձել է ծանր բեռ: Ֆեյքերի ռեսուրսը արդեն չի հերիքում, որպեսզի հավասարակշռի քաղաքացիների իրական  վրդովված կարծիքները: Իսկ ցուցադրական հանձնարարությունն ԱԱԾ-ին` պայքարել ֆեյքերի դեմ, հիշեցնում է պայքար հողմաղացների դեմ... Ու ընդհանրապես նման է, որ թեեւ վոժդը ձգտում է սարսափ ներշնչել, սակայն հաճախ ներշնչում է զայրույթախառը ծիծաղԻսկ ամեն ինչ ժողովրդի վրա գցելը երբեմն դաժան կատակ է խաղում Փաշինյանի հետ: Քիչ է, որ նրա տնտեսական ծրագիրը գոյություն չունի, կամ ինչպես մեկ բառով բնութագրեց Էդուարդ Շարմազանովը զրո է, քիչ է, որ ժողովուրդը չի ուզում հետեւել վոժդի հորդորին եւ ատել աղքատությունը, բայց նաեւ սիրելի վոժդին չի ուզում ասել, թե Արցախի հարցի ինչ լուծում է ուզում: «Այսօր հայ ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել` գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ: Ոչ ոք չի ասել, թե ոնց պետք է լուծվի հարցը: Այ երբ կպատկերացնենք, թե 50-100 տարի հետո ինչ պետք է լինի Ղարաբաղի հարցը: Մենք պատկերացնում ենք, որ պետք է միջազգային ճանաչումով հարցը լուծված լինի՞, թե՞ պատկերացնում ենք, որ պետք է բանակցելիս լինենք: Մենք պետք է իմանանք, թե որ ռազմավարությամբ ենք գնում, որ ձեւակերպենք մեր պատկերացումը 100 տարի հետոյի Հայաստանի մասին»,- դա մեջբերում է հենց Փաշինյանի խոսքից: Դե, եթե ժողովուրդը պիտի այդպիսի բաներ էլ ասի, էլ ում է պետք այդպիսի վայ-վարչապետը, ում այս կամ այն մարդուն քաղաքական նկատառումներով կալանելու ցուցումների համար արդեն սկսել են կոչել վարչախազ: Բայց էլի Նիկոլը շարունակում է ժխտել այն, ինչը ապացուցված է գաղտնալսման ձայնագրություններով` որ ցուցումներ է տալիս, թե ում հետապնդել. «Ես եւ որեւէ մեկը երբեք խնդիր չի դրել, որ կոնկրետ այս անուն-ազգանունով մարդը պետք է դատվի` լինի Սերժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան: Բայց մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ: Առավել եւս պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք են շատ լուրջ հիմնավորումներ»:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Իսկ այժմ տեսնենք, թե պետական հեղաշրջման մեկ տարին ինչպես են ամփոփում քաղաքագետները: Արմատական հեղափոխական հայացքների տեր քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը բավականին մռայլ կանխատեսում է անում. «Ուկրաինայում Զելենսկու հաղթանակը լավագույն օրինակն է այն բանի, որ հեղափոխական առաջնորդները հաճախ հենց իրենք են կործանում իրենց սեփական հեղափոխությունները եւ արագ` սիրված ղեկավարից վերածվում ձախողված առաջնորդի: Այդպիսի առաջնորդներին փոխարինելու են գալիս նորերը` նոր կուռքեր, որոնք ավելի ոչ ստանդարտ են քան հենց իրենք` երբեւէ անփոխարինելի հորջորջված նախկին հերոսները: Հայաստանում այդ անցման գինը կարող է շատ բարձր լինել: Հետհեղափոխական իշխանությունն արդեն ցուցադրում է սեփական ապիկարությունն ու վտանգավոր սխալականությունն Արցախի հարցում: Առաջիկա պատերազմում դա հայ ժողովրդին անչափ թանկ կարող է արժենալ»:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Ոչ պակաս դրամատիկ բաներ է կանխատեսում եւ հեղափոխությունները մերժող քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը. «Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ: Սեփականության վերաբաշխում, հեղափոխականների մոտ կապիտալի սկզբնական կուտակման գործընթաց, «յուրայինների» խժռում, տեսարանների քանակական աճ` բացասական արդյունքների քանակական աճին զուգահեռ, ներթիմային գզվռտոցների խորացում եւ հանրայնացում, ներքին թշնամիների արհեստական փնտրտուք, յակոբինյան մթնոլորտի ձեւավորում, հեղափոխությունից օգտվողների ու հեղափոխական աբիժնիկների ներթիմային սուր բախում, ատելության մթնոլորտի խորացում եւ այլն. սրանք են սպասվում առաջիկայում` չհաշված արտաքին ոչ պակաս վտանգավոր զարգացումները»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

Եվ այն երեւույթը, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին, պարզորոշ երեւում է թեկուզեւ Դավիթ Սանասարյանի օրինակով: Կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով մեծ լիազորություններ ունեցող մարմնի` ՊՎԾ ղեկավար նշանակվելուց ամիսներ անց դառնալ հենց աղմկալի կոռուպցիոն գործի ֆիգուրանտ, այն էլ այն պայմաններում, երբ հեղափոխության վոժդի զորակցությունն ակնհայտ էր, դա իրոք ռեկորդային երեւույթ է: Էլ չենք խոսում նոր ԱԺ-ի պատգամավորական կորպուսի անգրագիտության մասին: Դեռ շաբաթներ առաջ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ՔՊCC-ի իր գործընկերներին հորդորում էր կառավարության անդամներին չուղղել այնպիսի հարցեր, որոնց պատասխանները կարելի է «Գուգլում» գտնել, բայց երեւի թե մտքով չէր անցնում, որ նույնիսկ այդ կառավարության ղեկավարը որեւէ բան հրապարակելուց առաջ «Գուգլում» անհրաժեշտ տեղեկությունը չի փնտրում: Եվ եթե առավել քան տասը տարի առաջ երջանկահիշատակ իրավագետ Վլադիմիր Նազարյանը ընդամենը մեկ-երկու պատգամավորի էր ուղղում հորդոր-պատգամը` «կարդա՛, կարդա՛, վախենում ես բթությանդ կուսությունն անցնի», ապա այսօր այդ հորդորը տեղին է` գրեթե ամբողջ պատգամավորական կորպուսի հասցեինԻնչեւէ, սակայն կա այն, ինչը այս մեկ տարվա ընթացքում մեզ զերծ պահեց պետականություն կորցնելուց` պետական ապարատի իներցիան: Ինչպես մատնանշում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, միջին եւ ստորին օղակներում պետական ծառայողները, ուժային կառույցների ծառայողները շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը, դրանով իսկ գոնե ինչ-որ չափով հավասարակշռելով վերին օղակների բացարձակ անորակությունը: Սակայն այդ իներցիան անվերջ շարունակվել չի կարող, ուստի ավելի ու ավելի հրատապ է դառնում իշխանությունն ուզուրպացրած արկածախնդիրներից երկիրը ձերբազատելու եւ բնականոն իրավիճակին վերադառնալու հարցը:

ԿԵՂԾԻՔԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ԵՎ ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА