ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԵՐՁԱԳԻ ԿԱՐԾԻՔՈՎ` «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ» ՀԱՄԱՐԺԵՔ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

24.04.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԵՐՁԱԳԻ ԿԱՐԾԻՔՈՎ` «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ» ՀԱՄԱՐԺԵՔ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Փաշինյանի աներձագ ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ չի կարծում, որ պաշտոնների նշանակելիս գործում են խնամի-ծանոթ-բարեկամ կապերը: «Նոր Հայաստանում բացառված է խնամի-ծանոթ կապերով առաջ գնալը»,- մեզ հետ զրույցում ասաց անձամբ պատգամավորը, ով, մեծ հարց է, երբեւէ կմտածե՞ր ԱԺ-ում հայտնվելու մասին, եթե չլիներ Փաշինյանի կնոջ եղբայրը:

«Հրապարակ». Արսեն Թորոսյանը կարող է հեռանալ՝ Աննա Հակոբյանի հետ լարվածության պատճառով

Իսկ Դուք, Սիփան Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, Վահե Ղալումյանը, ով վարչապետի սանիկն է, ովքե՞ր եք, ծանոթ-բարեկամներ չե՞ք:

- Բարեկամներ ենք, բայց ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ղալումյանը չենք ընտրվել համամասնական ցուցակի առաջին տասնյակում լինելով: Եղել է ռեյտինգային ընտրակարգ, եւ եթե ես այդքան ձայն չստանայի (Լֆիկն էլ հե՞չ- Հեղ.), վստահաբար ես չէի լինի խորհրդարանւմ: Որովհետեւ ես 132 համարն էի ցուցակում: Ես ինչպես այս, այնպես էլ 2017 թվականին հավաքել էի բավականին շատ ձայներ, եւ երբ Միրզոյանը դարձավ փոխվարչապետ, ես նրա տեղը եկա խորհրդարան:

ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է 4 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՊՏՏՎԵԼ

- Այսինքն` ուզում եք ասել, որ առանց Փաշինյանի գործոնի Դուք ի վիճակի կլինեի՞ք այդքան ձայն հավաքել:

- Ես չգիտեմ, միգուցե ավելի շատ հավաքեի: Ես արդար ընտրությունների արդյունքում եմ հայտնվել խորհրդարանում: Քաղաքացիներն են ինձ վստահել... Ի դեպ, շուտով «Քաղաքացու օրն» է նշվելու (լավ անցում էր տհաճ թեմայից- Հեղ):

- Ճի՞շտ: Իսկ որքանով է արդարացված այդ օրվա համար հատկացվելիք 127 միլիոն դրամ գումարը:

«Փաշինյանի ընտանիքի անդամներից կան մարդիկ, ովքեր թաթախված են կոռուպցիայի մեջ» (Տեսանյութ)

- Իսկ նախորդ իշխանությունները միջոցառումների վրա մեծ գումարներ չէի՞ն ծախսում (Դրա համար էլ նախորդ են: Եվ ի՞նչ կապ ունի, խոսքը այս իշխանությունների ծախսերի մասին է- Հեղ):

- Ծախսում էին, բայց Դուք էիք այդ ծախսերը քննադատում, իսկ այսօր Դուք եք դա անում:

- Նախորդ իշխանություններին մենք չէինք քննադատում մեծ գումարներ ծախսելու մեջ, այլ որ նկարած թվով ծախսում էին այդ թվի տաս տոկոսը, իսկ մնացածը չգիտենք ուր էր գնում (իսկ ձեր ծախսածը գիտե՞նք- Հեղ): Մեր իշխանության օրոք հատկացված գումարը ծախսվելու է` ըստ նպատակի: Եվ ես կխնդրեմ, որպեսզի այդ խոսակցությունների փոխարեն լրագրողները հետամուտ լինեին, թե ինչպես են այդ գումարները ծախսվելու:

Հրապարակ. Ինչո՞ւ է Աննա Հակոբյանն ասուլիսից անմիջապես հետո շտապել հիվանդանոց

- Իսկ ճիշտ չէ՞ր լինի, որ այդ գումարը բաժանվեր «հպարտ», բայց սոցիալապես անապահով թոշակառուներին:

- Կներեք, իսկ ճիշտ չէ՞ր լինի, որ Սեպտեմբերի 21-ը չանենք, Նոր տարի չանենք: Էսքան տեղ կա, էսքան բաց ունենք, էդ գումարները ուղղենք էդ բացերին...

- Բայց դա ի՞նչ համեմատելու բան է:

- Սեպտեմբերի 21-ը դե յուրե անկախության օրն է, իսկ «Քաղաքացու օրը»` դե ֆակտո: Համարժեք բաներ են դրանք, համենայնդեպս ինձ համար (կարելի է նաեւ «Քաղաքացու օրը» դե ֆակտո Նոր տարի համարել, փայլուն միտք է, չէ՞, տիպիկ «հեղափոխական»- Հեղ.):

Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է հայտնել. «Ժողովուրդ»

- Լավ, որ էդքան մտահոգ եք քաղաքացիների համար, բա ինչու եք հասցնում նրան, որ մարդիկ գործազուրկ դառնալուց հետո դուրս գան փողոց: Հենց օրինակ մենք «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծի հետ կապված քաղաքացիներից ահազանգ ենք ստացել, որ այն ուժի մեջ մտնելուց հետո, բազմաթիվ քաղաքացիներ կրկին կհայտնվեն փողոցում, առանց գործի:

- Դե, դեռ դրան հիմա չենք հասել, ամեն ինչ կանենք, որ հասարակ քաղաքացին չտուժի

Աննա Հակոբյանը Դարիգա Նազարբաևայի հրավերով Ալմաթիում կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА