ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕԼԻԳԱՐԽԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՑԵՄԵՆՏԻ ՇՈՒՐՋ

24.04.2019 21:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՕԼԻԳԱՐԽԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՑԵՄԵՆՏԻ ՇՈՒՐՋ

Ցեմենտի ներկրման տուրքը բարձրացնելու եւ, չնայած Գագիկ Ծառուկյանի ողջ թիմի համառ ջանքերին, ցեմենտի հիմնական հումքի՝ կլինկերի ներկրման մաքսատուրքը չբարձրացնելու վերջին հայտնի սկանդալի շուրջ շարունակում են մեկը մյուսից ուշագրավ խոսակցություններ ծավալվել: Իհարկե, ինքնին այս պատմությունն արտառոց էր, եւ հատկապես՝ իշխանությունների դիրքորոշման առումով: Ցեմենտի մաքսատուրքը բարձրացնելու հիմնական պաշտոնական հիմնավորումն այն էր, թե այդ կերպ պաշտպանելու են տեղական արտադրողին, քանի որ ներկրումը գնալով ավելանում է: Սակայն հասկանալի է, որ դա ոչ միայն աբսուրդ է, այլ եթե խորը ուսումնասիրենք, հաստատ, Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ ԵՏՄ-ի հետ պայմանագրերից էական շեղումներ կհայտնաբերենք: Իրավիճակի տրագիկոմիզմը հասկանալու համար բավական է ընդգծել միայն մեկ փաստ. յուրաքանչյուր տոննա ցեմենտի համար ներմուծողը կվճարի 22000 դրամ, այսինքն՝ մոտ 46 դոլար տուրք: Այն դեպքում, երբ, օրինակ, թուրքական պորտլանդ 500 տեսակի ցեմենտի տոննայի գինը կազմում է 42 դոլար՝ մեր տուրքից ավելի էժան: Այսինքն, եթե այդ 46 դոլար տուրքը սահմանում են, ինչ է, թե մեր տեղական արտադրանքի ինքնարժեքն առնվազն կրկնակի-եռակի բարձր է, քան թուրքականի կամ իրանականի վերջնական արժեքը: Եվ այդ ինչպե՞ս կարող է ստացվել, եթե արտադրությունը հիմնականում հիմնված է տեղական հումքի վրա, արտադրությունում մեծ մասնաբաժին կազմող գազն ավելի էժան է, թան՝ Թուրքիայում (չմոռանանք, որ արդյունաբերությանը հատկացվող գազի համար շատ ավելի մատչելի սակագներ են Հայաստանում սահմանված՝ ի վնաս շարքային սպառողների): Վերջապես, անհամեմատ էժան է նաեւ աշխատուժը: Այս պայմաններում եթե իրոք կա նման բարձր ինքնարժեք, ապա այդպիսի գործարանը պարզապես պետք է փակել, քանի որ դրա վնասն ավելի մեծ է երկրի համար, քան՝ օգուտը: Ու մյուս կողմից, եթե ինքնարժեքը ցածր է, եւ պարզապես ցեմենտը թանկ են վաճառում՝ գերշահույթների համար, կստացվի, որ իշխանությունները, մաքսատուրքի հետ կապված այդ որոշմամբ, ոչ միայն արհեստականորեն նպաստում են շուկայում մոնոպոլիզացիայի խորացմանը, այլ նաեւ՝ գերշահույթներ ստանալուն

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ Է ՑԵՄԵՆՏԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆ ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՆԵՐԿՐՈՒՄԻՑ

Մի խոսքով, այն տպավորությունն է, որ Փաշինյանը որոշել է այդ քայլով մեծ լավություն անել Ծառուկյանին, եւ դա կա: Բայց արդյո՞ք միայն Ծառուկյանին. ահա այստեղ է, որ շատ անհասկանալի դրվագներ կան եւ դրանց հետ կապված՝ բազում «տարօրինակ» խոսակցություններ: Այդ թվում, որ այստեղ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե Փաշինյան-Ծառուկյան դուետի, այլ՝ Փաշինյան-Ծառուկյան- Մհեր Սեդրակյան (Թոխմախի Մհեր) տրիոյի շրջանակներում: Ավելին, որ պատմության ամենախորքերում Ծառուկյան-Սեդրակյան հին հակասություններն են, որոնց այս փուլում գումարվեց Փաշինյանի գործոնըԹեեւ շատերի մոտ այն տպավորությունն է, որ Հրազդանի ցեմենտի գործարանի փաստացի ավերումից հետո Հայաստանում կա մեկ արտադրող՝ Ծառուկյանը, սակայն այդպես չէ: Երեւանի գաջի գործարանը, որը Սեդրակյանինն է եւ երկու-երեք տարի առաջ սկսեց ղեկավարվել նրա որդու՝ Դավիթի կողմից, իր հերթին է մոտավորապես այդ ժամանակներից սկսած ցեմենտ արտադրում: Միայն թե, այլ կերպ՝ կլինկերի միջոցով: Այսինքն, հիմնական հումքը բերվում է, այստեղ ավելացվում են համապատասխան հավելումները, եւ ցեմենտը պատրաստ է: Ի՞նչ որակի, դրանից կառուցված շենքերն արդյոք 1988-ի երկրաշարժին ավերված շենքերի վիճակում չեն, այլ հարց է, լուրջ մասնագիտական գնահատականներ պահանջող: Ուստիեւ, խնդրին մոտենանք բիզնեսի տեսանկյունից: Այն է՝ կլինկերից արտադրված ցեմենտն ունի նկատելիորեն ավելի ցածր ինքնարժեք, քան Արարատի գործարանի տեխնոլոգիական ողջ ցիկլն անցնող արտադրանքը: Առավել եւս, որ գաջի գործարանում ցեմենտի արտադրություն կազմակերպելու համար, ըստ ժամանակին պտտվող հրապարակային լուրերի, շատ մեծ ներդրումներ չեն արվել՝ ընդամենը 2 միլիոն դոլար, այսինքն, այդ գործոնը եւս չի ազդում ինքնարժեքի վրաԵվ մյուս կողմից` պաշտոնական տվյալներով` անցած տարի Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է մոտ 53 տոկոսով, այն դեպքում, երբ արտահանում չկա, իսկ տեղական շինարարության աճը չնչին է:

Արարատի ցեմենտի գործարանը գերիշխող դիրք ունի, միանշանակ. ՏՄՊՊՀ. «Իրավունք»

Արդյունքում, կա այն կարծիքը, որ դա հնարավոր է բացառապես ցեմենտի արտադրությունը ստվերից հանելու հաշվին: Իհարկե, դա վերաբերում է նաեւ Սեդրակյանի ցեմենտի արտադրությանը, որը, ըստ ընկերության տեղեկացման, անցած տարի կազմել է 47 հազար տոննա՝ անցած տարվա հայաստանյան մոտ 547 հազար տոննա ողջ արտադրության դիմաց:

Բայց կլինկերով արտադրությունը ենթադրում է ցածր ինքնարժեք, քանի որ կա նաեւ հարկման համեմատաբար էժան բազա: Այսինքն, եթե իրոք ցեմենտը դուրս է եկել ստվերից, ապա դա մեծապես ազդել է հենց Ծառուկյանի վրա: Դա նաեւ նշանակում է, որ եթե ստվերի հաշվին հնարավոր էր մրցակցել էժան ցեմենտի հետ, ապա առանց դրա, մրցակցությունը հանգիստ կարելի է տանուլ տալ: Իհարկե, ըստ աղբյուրի, Գաջի գործարանն ունի տարեկան մոտ 150 հազար տոննա ցեմենտի արտադրության հնարավորություն, այսինքն, ողջ հզորությամբ աշխատելու դեպքում, եթե պահպանվեն հանրապետության անցած տարվա  արտադրական ծավալները, Ծառուկյանին դեռ 400 հազար տոննա էլ կմնա: Սակայն կան խոսակցություններ, որ Սեդրակյանը պատրաստվում է կամ նույնիսկ՝ սկսել է վերազինում եւ կարող է արագորեն եւս մոտ 100 հազարով ավելացնել արտադրական ծավալները: Այս դեպքում տեղական արտադրությունը մոտավորապես կկիսվի: Վերջապես, եթե սկսվի սուր մրցակցություն, ապա Սեդրակյանը կարող է անհամեմատ ավելի էժան շուկայական գին սահմանել՝ Ծառուկյանի համեմատ, որը արդեն կարող է Արարատի գործարանին տանել սնանկացման ուղղությամբ: Իսկ Ծառուկյանի ամեն մի թուլացում, իհարկե, իշխանական վերնախավի համար ցանկալի էԱնցած տարիներին զարգացումներն այս հունով չէին ընթանում, քանի որ դեռ 2016թ.-ին սկսեցին վատթարանալ Սեդրակյանի հարաբերություները նախկին իշխանությունների հետ, եւ արդյունքում՝ նա անգամ 2017թ.-ին դուրս մնաց ԱԺ-ից: Եվ ահա կան ակտիվ խոսակցություններ, որ անցած «հեղափոխության» օրերից սկսած Սեդրակյանն աստիճանաբար բավականին լուրջ կապեր է ստեղծել գործող իշխանությունների հետ՝ մասնավորապես որոշ հայտնի հեղինակությունների իշխանական համակարգի հանդեպ լոյալ տրամադրելուն նպաստելու համար: Արդյունքում, եթե ժամանակին Սեդրակյանի նկատմամբ ինչ-որ ալան-թալանի թեմայով քր.գործ էր հարուցված, ապա վերջերս անգամ դա կասեցվեց՝ բավարար ապացույցներ չունենալու հիմնավորմամբՄյուս կողմից էլ, եթե այս իրավիճակը նպաստի շուկայում մրցակցության, ապա կբերի նաեւ ցեմենտի գերբարձր գների անկման, որը, խոշոր հաշվով, շարքային սպառողի համար ամենակարեւորն է:

«Հրազդան ցեմենտ»-ի նախագիծը նորից ԱԺ է բերվել

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА