o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՌՆԻՁՈՐԻ ԱՐՈ. «ԵԿՄ-Ի ՑԻԿԼԸ ԱՅԼԵՎՍ ՓԱԿՎԱԾ Է ԻՄ ԵՎ ԻՄ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ»

24.04.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿՈՌՆԻՁՈՐԻ ԱՐՈ. «ԵԿՄ-Ի ՑԻԿԼԸ ԱՅԼԵՎՍ ՓԱԿՎԱԾ Է ԻՄ ԵՎ ԻՄ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ»

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար ԱՐԱ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ (Կոռնիձորի Արո), անդրադառնալով լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին խոսակցություններին, մեզ հետ զրույցում այս կարծիքը հայտնեց.

Ադրբեջանի կողմից մոտ ապագայում որեւէ ոտնձգություն, բացի վայրահաչություններից եւ հաթաթա տալուց, պետք չէ սպասել: Ինչի համար, քանի որ միջազգային ինվեստորները, որոնք որ Ապրիլյան պատերազմի ժամանակ բազում ֆինանսական գործողությունների մեջ տանուլ տվեցին, կտրականապես դեմ են կանգնել ադրբեջանցիների ոտնձգությունների դեմ: Երկրորդ ֆակտորը, Ադրբեջանը եթե այս պարագայում մեկ տոկոս վստահ լիներ իր առաջխաղացմանը, նորից աշխարհի «դաբրոն» կխնդրեր, որպեսզի կարողանար իր կեղտոտ քայլերը իրականացնել: Ինչպես որ դա արեց ապրիլյանի ժամանակ, երբ մտածում էր, որ պետք է վերցնի Զանգեզուրը եւ ախորժակում ուրիշ բաներ էլ կային: Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ այս անգամվա ռազմական բախումը իսպառ կվերացնի քարտեզի վրայից Ադրբեջան եւ Բաքու արտահայտությունըԹե հետագայում ինչպիսի զարգացումներ կունենան այս գործողությունները, եւ հետագայում գերտերությունները ինչպիսի դիրքորոշում կցուցաբերեն, դա այլ խնդիր է: Բայց այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները բացառվում ենԱյն ռազմաքաղաքական չափորոշիչները, որ առկա են, չի բխում Ադրբեջանի շահերից: Նորից եմ կրկնում, եթե Ադրբեջանը շփոթվի ու փորձի եւս մեկ անգամ ոտնձգություն կատարել Արցախի եւ Հայաստանի վրա, ապա կկորցնի Ադրբեջանը, եւ հայտնի չէ՝ կհասցնե՞ն գոնե փախչել այնտեղից: Թող չվախեցնեն ո՛չ իրենց քանակով, ո՛չ իրենց զինտեխնիկայով: Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կասեմ` միս մորթողի համար ոչխարի քանակությունը նշանակություն չունի: Մենք պատրաստ ենք մորթել իրենց ուղարկած ամեն մի վարձկան բաշիբոզուկի:

- Հայտնի է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ԵԿՄ-ականները մեծ դեր խաղացին՝ ազատամարտի վետերաններին սահման ուղղորդելու հարցում: Արդյոք այսօրվա նոր կազմով ԵԿՄ-ն պատերազմի դեպքում կրկին նույնը կկարողանա՞ անել եւ նույն պատրաստվածությամբ կկանգնի՞ 18-20 տարեկան զինվորների կողքին:

- Ես փակել եմ ԵԿՄ-ի ցիկլը, չեմ ցանկանում խոսել այդ մասին եւ հայտարարել եմ պայքար՝ ԵԿՄ-ի առողջացման համար: Կրկնում եմ` ԵԿՄ-ի ցիկլը այլեւս փակված է իմ եւ իմ համախոհների կողմիցԿարո՞ղ է արդյոք ԵԿՄ-ն նույն հաջողությունները գրանցել, ինչպես օրինակ ապրիլյանի դեպքում, չեմ կարող ասել, դա իրենց պետք է հարցնեք: ԵԿՄ-ի հաջորդական քայլերը բնավ հետաքրքիր չեն ինձ համար, եւ իրենք թող որոշեն, թե ինչպիսին կլինեն իրենց անելիքները: Բայց, կրկնեմ, առաջիկայում լայնամասշտաբ պատերազմ չեմ կարծում, որ կլինի, քանի դեռ մեր բաշիբոզուկ հարեւանը աշխարհի մեծերի թույլտվությունը չունի, պատերազմ չի սկսի: Տեղից սուր ճոճելն ու ռմբակոծությունները, իհարկե, չեն բացառվում: Ես նորից ասում եմ՝ մեզ տալու հողեր կան դեռ: Ինձ չի թվում, որ Ադրբեջանի իշխանությունները փորձեն նորածին բարուրը մահվան հետ պսակել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА