ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է դիմադրենք մինչև մի օր «թուրք» բառը  մեզ համար ածականից դառնա գոյական». Տիգրան Մանսուրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24.04.2019 19:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պետք է դիմադրենք մինչև մի օր «թուրք» բառը  մեզ համար ածականից դառնա գոյական». Տիգրան Մանսուրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ժողովրդական արտիստ,  կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր եւս Ծիծեռնակաբերդի բարձունքում էր: Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրքը մատուցելուց եւ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում, որպես վերապրածի սերունդ Մանսուրյանը պատմեց. «Մայրս մի քանի ամսական է եղել, հայտնվել է որբանոցում, գաղթի ճանապարհին կորցրել է քրոջը։ Մորս հորը Մարաշում թուրքերն այրել են մարագում, այլ տղամարդկանց հետ, իսկ մորը հաջողվել է հասնել մինչև Հալեպ և այնտեղ է մահացել։ Ահա սա է մեր տան պատմությունը, հայրս էլ նույն ճանապարհն է անցել»,- ասաց կոմպոզիտորն ու մտաբերեց. «Մայրս, որն ապրում էր Լենինգրադյան փողոցում, հաճախ էր թոռների ձեռքից բռնած սովորական օրերին, մի վարդի փունջ ձեռքին գալիս էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որպես իր ծնողների գերեզման։ Ես էլ շարունակում եմ նույնպես: Ծնողներս ինձ փոխանցել են ոգու կամքի ուժ, որ կարողանանք դիմադրել։ Մենք դիմադրելու ծրագրի մեջ ենք և պետք է դիմադրենք, մինչև մի օր «թուրք» բառը մեզ համար, ածական բառ լինելուց բացիդառնա գոյական»:

Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞.«Ժողովուրդ»

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА