ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԻԶԸ ՋԱՐԴՎԱԾ Է ԵՂԵԼ, ԴԵՄՔԻՆ՝ ՔԵՐԾՎԱԾՔՆԵՐ»

24.04.2019 21:45 ՔՐԵԱԿԱՆ
«ՎԻԶԸ ՋԱՐԴՎԱԾ Է ԵՂԵԼ, ԴԵՄՔԻՆ՝ ՔԵՐԾՎԱԾՔՆԵՐ»

Օրերս Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Արտաշատի խճուղում` «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա: Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը խնամքին ուներ 3 երեխա: Աշխատում էր «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետ: Թե՛ հարազատների, թե՛ ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին: Մի քանի ժամ որոնել են նրան հարազատները, բայց որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ դին կհայտնաբերեն հոր ու մոր գերեզմանի մոտ: Հարազատները չեն ուզում հավատալ, որ կատարվածը ինքնասպանություն է. «Շատ նորմալ գումար էր աշխատում, պարտքեր չուներ, կշռադատված, հարգված տղա էր: Դեպքից մի օր առաջ տատիկին ասել է. «Տատ ջան, ես քեզանից քիչ եմ ապրելու»: Բայց ով իմանար, որ մտքին նման բան կա»:

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

Մեր աղբյուրի խոսքով, երբ հայտնաբերել են նրան` «Վիզը ջարդված է եղել, դեմքին՝ քերծվածքներ»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА