o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԱՆՎԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

24.04.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԱՆՎԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

Աշխարհի բոլոր անկյուններում ապրող յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա Արեւմտյան Հայաստանում 1915-ին նախորդող ու հաջորդող թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը թողել է իր ուրույն հետքերը:

«Օրերից մի օր միջազգայնորեն ճանաչվելու է Հայոց ցեղասպանությունը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԵՐԲ ԱՊՐՈՒՄ ԷԻ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ, ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԷԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ»

 20-րդ դարի հայ փոքրիկների սիրելի երգիչ` ֆրանսահայ կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻ գերդաստանում եւս 19-րդ դարի ոճրագործությունը թողել է իր հետքերը. «Ծնողներս ծնվել են Թուրքիայում, հայրս Օրդու քաղաքում, իսկ մայրս` Անկարայում: Ինքս ծնվել եմ Ստամբուլում: Հայրս մահացավ, երբ ես 19 տարեկան էի: Մայրս ստիպված էր ինձ հետ Փարիզ տեղափոխվել 1968 թվին: Այժմ ապրում եմ Ֆրանսիայում եւ Կանադայի Մոնրեալ քաղաքում: Երբ ապրում էի Ստամբուլում, մեր ծնողները վախենում էին Ցեղասպանության մասին խոսել, եւ բոլոր դպրոցներում բացարձակապես չկար այդ մասին որեւէ նյութ: Բայց երբ Ֆրանսիայում հաստատվեցի, ամեն ինչ իմացա: Մինչեւ այսօր շատ տխուր եմ, որ ոչ մի բան լուծված չէ, բայց այսօր ողջ աշխարհը գիտե ամեն ինչ` ի շնորհիվ մեր հերոսների եւ աշխատող քաջ անձերի: Հուսով եմ, որ մի օր կունենանք լավ արդյունքներ»:

«Յուրաքանչյուր հայ, անկախ տարիքից, պետք է հարգի նահատակների հիշատակը»

 

«ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՊՐԵԼ, ԱՅԼ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԻՆՁ ՊԵՏՔ ՉԵՆ»

 «Ռոսիա սեգոդնյա» մեդիա հոլդինգի ու «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ հաճախ է համացանցում ու հարցազրույցներում շեշտում Հայոց ցեղասպանության թողած հետքերի մասին, որոնց շնորհիվ խեղվել է իր երկու կողմի արմատների ճակատագրերը. «Մեծ ողբերգություն է այն, ինչը վերապրել է իմ ժողովուրդը, ինչը վերապրել է իմ ընտանիքը, մարդիկ, ում բախտ եմ ունեցել տեսնել կենդանության օրոք, մարդիկ, ում ճանաչում ու սիրում եմ, որոնցից մեկն էլ մեծ տատիկս էր: Ամեն տարի ապրիլի 24-ին մեր տանը բաժակ ենք բարձրացնելու1915 թվականին տանջանքների ենթարկված մեր նախնիների հիշատակի համար: Հարյուր տարի առաջ սպանել են մեծ տատիկիս ընտանիքին: Իր ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին սրախողխող են արել: Իսկ նա ընդամենը հինգ տարեկան էր: Նա փրկվեց, որովհետեւ նրան հասցրել են գորգի մեջ փաթաթել ու հենել պատին: Թուրքերը նրան ուղղակի չեն նկատել, իսկ նա կանգնած լսել է, թե ինչպես են իր ամբողջ ընտանիքին սրախողխող անում: Մանկության տարիներին ես հաճախ էի լինում մյուս մեծ տատիկիս տանը, ով ինձ պատմում էր, թե ինչպես են մի գիշերվա մեջ իր եղբայրներին, քույրերին եւ ծնողներին սպանել իր աչքի առաջ, իսկ իրեն եւ փոքր քրոջը` Ալիսային, ձեռք չեն տվել, նրանք փրկվել են: Մեռնելուց առաջ իրենց հայրը հասցրել է մեկական ոսկի տալ, որը տատիկը թաքցրել է այտի հետեւում: Նրա բախտը բերել է, մի թուրք նրան տարել է իր ընտանիք, այդ ժամանակ գեղեցիկ աղջիկներին թուրքերը տանում էին իրենց տուն: Պապիկիս մեծ, ամուսնացած քույրը խուսափել է բռնաբարությունից` նետվելով բարձր ժայռից: Տատիկս, տարիներ անց, 16 տարեկանում, թուրքական ընտանիքից կարողացել է փախչել Ղրիմ, դրա համար էլ մեր ընտանիքը հայտնվել է Ռուսաստանում, իսկ փոքր քույր Ալիսային տատիկս այդպես էլ չգտավ, հենց նրա պատվին էլ  Ալիսա են անվանել իմ փոքր քրոջը: Իմ ընտանիքը Ցեղասպանություն է վերապրել, եւ այլ ապացույցներ ինձ պետք չեն: Մեծ անարդարություն կա այն իրողության մեջ, որ անգամ խոշոր երկրները, որոնք իրենց ժողովրդավար են անվանում, չեն ճանաչել այս փաստը: Ստացվում է, որ այդ երկրները չեն ճանաչում, որ իմ մեծ տատիկների ու իմ ընտանիքի հետ այդպես են վարվել: Ինձ, ինչպես եւ ցանկացած մարդու, սա շատ անարդար է թվում ու համաշխարհային խաղաղության համար շատ վտանգավոր, թող որ բառերս էլ ամպագոռգոռ հնչեն: Իսկ քանի դեռ չարիքը չարիք չի կոչվել, միշտ վտանգ կա, որ այն կկրկնվի»:

«Թուրք ժողովուրդը օրերից մի օր կընդունի իր մեղքը». Հայկ Կասպարով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

ՄՈՐԱԿԱՆ ՏԱՏԻՆ ՓՐԿԵԼ Է ՄԻ ՔՈՒՐԴ` ՄԻ ՍՈՒՐՈՒ ՈՉԽԱՐԻ ՀԵՏ

 Բարեշնորհ ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ նախնիները եւս, մազապուրծ լինելով Սասունից ու Մուշից, գաղթել են դեպի Արեւելյան Հայաստան, այն հույսով, որ վաղն ամեն ինչ կավարտվի, եւ կվերադառնան իրենց տուն, սակայն այդ «վաղն» այդպես էլ չեկավ, նույնիսկ` 100 տարի անց: Իր նախնիների կարոտը փարատելու համար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը 1988 թվականին հիմնեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը, հետո մարզային ու քաղաքային շատ այլ ազգագրական խմբեր, իսկ 3 տարի առաջ էլ, Գարիկ Առաքելյանի հետ` «Գաթա» բենդը:

«Պետք է իմ գործով զբաղվեմ եւ հնարավորին չափ քիչ խոսեմ». Տիգրան Մանսուրյան (տեսանյութ)

«Հայրական կողմս Սասնո Կորտեր գյուղից է` առաջին հայ ֆիդայի Արաբոյի ցեղից: Իսկ մայրական կողմս` Մշո Բլանուխից են: Մեր ցեղում ունեցել ենք հոգեւորականներ, եւ մեզ ասել են` կարմիր իրցու տուն, այսինքն` կարմիր երեցի տուն, որովհետեւ հոգեւորականներից մեկն ունեցել է կարմիր մորուք: Վերջերս իմացա, որ կարմիր երեցի քահանաներից մեկն ունեցել է 40 զավակ, որոնք բոլորն էլ Ցեղասպանության հետեւանքով սփռվել են աշխարհով մեկ: Մեր տոհմածառի հետ կապված պրպտումներ էի անում, որ գտնեմ ակունքներս, հետո իմացա, որ նրանցից մեկի աղջիկը ապրում է Ապարանում: Մի օր միայն առիթ եղավ հանդիպենք ու խոսենք եւ չկարողացանք երկար զրուցել, ես ցանկացա կրկին հանդիպել, նկարահանել, սակայն նրա առողջական վիճակն արդեն այն չէր»,- «Իրավունքի» հետ զրույցում պատմեց Ա. Մանուկյանն ու շտապեց տեղեկացնել, որ իր երկու կողմի նախնիներն էլ իրենց հողում ու ծննդավայրում ապրել են շատ խաղաղ, հատկապես` սասունցիները, որոնք, ըստ նրա, ունեցել են հետաքրքիր կենցաղ. «Սասունցիներն իրենց Սասնո լեռներում փակ են ապրել այն կարգի, որ չեն ցանկացել, ասենք, Մուշից աղջիկ հարս բերեն իրենց տուն, կամ` հարս տան այնտեղ: Կարծում էին, որ ուրիշ մարդ պետք է իրենց կենցաղ չմտնի, դա համարում էին հարամ, որովհետեւ իրենց սովորույթը, նիստուկացը, առօրյան պետք է մնար մաքրամաքուր»: Բայց Սասնո լեռներն ու մաքրամաքուր ավանդույթներն անգամ ի զորու չեն եղել պաշտպանելու նրանց թուրքի դաշույնից: Ինչեւէ, շարունակելով գերդաստանի պատմությունը` Ա. Մանուկյանը մեջբերում է. «Չարաբաստիկ 1915 թվականից` կոտորածից հետո մերոնք` 28 տնտեսություն, գաղթել են նախ` Էջմիածին, այնտեղ չհարմարվելով` եկել են Ուջան, այնտեղ նույնպես չհարմարվելով` գնացել են Արուճ, հետո հաստատվել են Թալինում` Արագածի փեշերին, թե այդտեղ էլ Սասնո լեռների նման է ու, միամտորեն մտածելով, որ շուտով կավարտվի, կգնան հետ: Տատս, որ նեղվում էր, պատմում էրգրից, ասում էի` տատ ջան, դե, մենք էլ հիմա Թալինում, Արագածի փեշին ենք ապրում, նույն սար ու ձորն է... Ասում էր` չէ, լաո, ինչ ես ասում, մեր Սասունի քարերը, հողն ու ջուրը ուրիշ է, չես պատկերացնի, թե ինչ էրգիր էր... Հետագայում, երբ ինքս գնացի ու իմ աչքով տեսա այդ ամենը, արդեն հասկացա տատիս մղկտոցը»:

«Պետք է դիմադրենք մինչև մի օր «թուրք» բառը  մեզ համար ածականից դառնա գոյական». Տիգրան Մանսուրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայրական կողմից Մշո Բլանուխ գյուղից փրկվել է միայն տատիս մայրը. «Մայրիկի կողմից էլ փրկվել է միայն տատիկիս մայրը` տատի Նազենը: Նա Արեւմտյան Հայաստանում ճանաչված հեքիմ է եղել, ասում են` արաբներից է սովորել: Պատմում էր, թե երբ ջարդը սկսվում է, պապն անհետ կորչում է, իսկ տատն էլ հղի է լինում: Նրա կյանքը մի քուրդ է փրկում` 100-150 գլուխ մի սուրու ոչխարը քշել է դեպի Արազը, տատիս Ախուրյանի կողմից անցկացրել է սահմանն ու հետ գնացել: Տատի Նազենը եկել հասել է Արթիկ` Հոռոմ գյուղի մոտ, ու այդտեղ ծնվել է իմ տատի Հոռոմը, ումից էլ սովորել եմ երգ ու խաղը, իսկ հեքիմությունից, ցավոք, ոչինչ գրի չենք առել: Այն ժամանակ չէի մտածում` գրի առնեմ, ինձ թվում էր` տատս ու բոլոր մեծերը միշտ պետք է լինեն իմ կողքին: Հիշում եմ, որ տատս ասում էր` լաո, կմեռնիմ, կմնաք կարոտով... Իրոք, հիմա կարոտով ենք մնացել իրեն ու իր պատմվածքներին, երգերին...»,- ափսոսանք է հայտնում Ա. Մանուկյանն ու հավելում. «Հոռոմ տատս այստեղ հանդիպում է պապիս, ով այդ ժամանակ պատկառելի տարիքով է լինում տատիցս, բայց նրանք ամուսնանում են, երեխաներ ունենում, հետո պապս իր եղբայրների հետ գնում է Հայրենական պատերազմ ու չի վերադառնում»:

Նկարչուհի Սաղյանը հանրության դատին կներկայացնի իր ավելի քան 50 աշխատանքերը

Որպես վերջաբան, Ա. Մանուկյանը շեշտում է. «Ասում են` գնանք պատմությունը քրքրենք, տեսնենք իսկապես 1915-ին եղե՞լ է Հայոց ցեղասպանություն... 21-րդ դարում փաստը մնում է փաստ, պատմաբան, թուրքագետ, դիվանագետ պետք չի. շահի համար մարդն ինչ ասես անում է: Ես փաստ եմ նկարել Մուշում, մի թուրք գերեզմանը քանդում էր, ոսկորները քրքրում, ոսկի էր ման գալիս, տեսավ` նկարում եմ, բահը դրեց այն կողմ ու գնաց: Հիմա հիշում եմ ու ապշում. այդ թուրքը կարող էր բահով վնասել ինձ ու գցել գերեզմանը, չէ՞ որ փաստ էի նկարում...»:

Times Square Chronicles-ը Հայոց ցեղասպանությունը ներառել է պատմության 4 ամենասարսափելի ցեղասպանությունների շարքում

 

«ԻՄ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»

 Ռուսաստանաբնակ վրացահայուհի, հաղորդավար ԹԻՆԱ ԿԱՆԴԵԼԱԿԻԻ համար Ապրիլի 24-ը նախնիների ոգեկոչման օր է. «Ամեն տարի Ապրիլի 24-ին մեր ընտանիքում մենք անպայման ոգեկոչում ենք մեր` 1915թ. խոշտանգված նախնիների հիշատակը: Իմ ընտանիքի համար այս ողբերգական տարեթիվը մեծ նշանակություն ունի: Իմ նախապապն այն հայերի թվում էր, ով հրաշքով էր փրկվել մարդասպանների ձեռքից: Այդ փախուստի մասին պատմությունները լսել է իմ մայրը, ով այդ ժամանակ շատ փոքր է եղել: Ցեղասպանությունը չունի ազգային պատկանելություն, եւ կարեւոր է, որ ժամանակակից աշխարհում չպետք է թույլ տանք նման սարսափելի, անմարդկային երեւույթներ, եւ որ ոչ մի ազգ այս սարսափելի բախտին չարժանանա»,- ասել է Կանդելակին ու խոստացել. «Հայաստանն իմ նախնիների հայրենիքն է: Երկիր, որը ձեւավորել է իմ նախնիների մշակույթը, իրենց արժեհամակարգը, անձնական որակները: Երբ ես դադարեմ շատ աշխատել, կուզենայի ինքս ինձ համար մի ճամփորդություն կազմակերպել դեպի Հայաստան, որպեսզի ավելի լավ ճանաչեմ ու զգամ այն»:

Էվերեստը մագլցելը վտանգավոր էր, Մարսելից Հայաստան վազքը` դժվար

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА