o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յուրաքանչյուր հայ, անկախ տարիքից, պետք է հարգի նահատակների հիշատակը»

26.04.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Յուրաքանչյուր հայ, անկախ տարիքից, պետք է հարգի նահատակների հիշատակը»

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն այս տարի առանձնացավ նրանով, որ մարդկանց հոսքը` համեմատած նախորդ տարիների, նոսր էր, նոսրացել էին նաեւ մշակույթի գործիչների շարքերը, ովքեր ամեն տարի իրենց հարգանքի տուրքն էին մատուցում` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով: Այնուամենայնիվ, «Իրավունքին» հաջողվեց մի քանիսի ներկայությունն արձանագրել:

Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

 

«ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՄ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ, ԻՆՉՊԵՍ ԱՆՈՒՄ ԷՐ ՀԱՅՐՍ»

 Ապրիլի 24-ի կեսօրին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց մեծ հայի, աշխարհահռչակ շանսոնյեի որդին` ՆԻԿՈԼԱ ԱԶՆԱՎՈՒՐԸ, որն առաջին անգամ էր առանց հոր, ապրիլի 24-ին եկել Ծիծեռնակաբերդ. «Ես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ ու այսօր գալով անմար կրակի մոտ` առաջին հերթին զգացի այն, ինչ զգում էի հորս կողքին: Այնպիսի տպավորություն է, որ հայրս ինձ հետ է, այնպես, ինչպես բոլոր այն մարդիկ, որոնց հիշատակն այսօր եկել ենք հարգելու: Ես իմ ողջ ընտանիքի անունից եմ այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում, քանի որ հորս ցանկությունն է, որպեսզի այս օրը ես լինեմ այստեղ մեր ընտանիքի անունից: Ես շարունակելու եմ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես դա անում էր հայրս: Բայց ուզում եմ նշել, որ նա երբեք ատելություն չի ունեցել այլ ազգի նկատմամբ, նա միշտ երազում էր խաղաղ ու ատելությունից զերծ աշխարհում ապրող մարդկության մասին»:

«Երկրները մեկ հարկի տակ» մրցանակաբաշխությանը նոմինացված է «Մեր Տունը» ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը

 

«ՊԵՏՔ Է ԴԻՄԱԴՐԵՆՔ, ՄԻՆՉԵՎ «ԹՈՒՐՔ» ԲԱՌԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱԾԱԿԱՆԻՑ ԴԱՌՆԱ ԳՈՅԱԿԱՆ»

 ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆՆ էլ, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրքը մատուցելուց եւ ծաղիկներ խոնարհելուց հետո, որպես վերապրածի սերունդ, պատմեց. «Մայրս մի քանի ամսական է եղել, հայտնվել է որբանոցում, գաղթի ճանապարհին կորցրել է քրոջը: Մորս հորը Մարաշում թուրքերն այրել են մարագում` այլ տղամարդկանց հետ, իսկ մորը հաջողվել է հասնել մինչեւ Հալեպ եւ այնտեղ է մահացել: Ահա սա է մեր տան պատմությունը, հայրս էլ նույն ճանապարհն է անցել»,- ասաց կոմպոզիտորն ու մտաբերեց. «Մայրս, որն ապրում էր Լենինգրադյան փողոցում, հաճախ էր թոռների ձեռքից բռնած սովորական օրերին, մի վարդի փունջ ձեռքին գալիս  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` որպես իր ծնողների գերեզման: Ես էլ շարունակում եմ նույնպես: Ծնողներս ինձ փոխանցել են ոգու կամքի ուժ, որ կարողանանք դիմադրել: Մենք դիմադրելու ծրագրի մեջ ենք եւ պետք է դիմադրենք, մինչեւ մի օր «թուրք» բառը մեզ համար, ածական բառ լինելուց բացի, դառնա գոյական»:

Հայրենիքից հեռու, Հայրենիքում. Հայ  Ռազմիկների  Ճակատագիրն  Առաջին Աշխարհամարտում ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության թանգարանում

 

«ՊԵՏՔ Է ԻՄ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՄ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ  ՔԻՉ ԽՈՍԵՄ»

Լրագրողների հարցադրումներով անդրադառնալով երկրում տեղի ունեցած հեղափոխությանն ու մեկ տարի անց, որպես մտավորական իր վրա ունեցած ազդեցությանը, Տիգրան Մանսուրյանն արձանագրեց. «Քիչ առաջ լսում էի իմ «Ռեքվիեմը», ասում եմ` քանի տարի էր` այն գոյություն ուներ, ինչո՞ւ չէր հնչում, առաջին անգամ էր հնչում հեռուստատեսությամբ: Ես զարմանում եմ եւ ամեն ինչ բացատրում եմ նրանով, որ բան է փոխվել: Ես չեմ ասում, որ դժվարություններ եմ ունեցել կամ նվաստացած եմ եղել նախկինում, ո՛չ, երբեւէ, բայց սա ահավասիկ փաստ է, որն ինձ մտածել է տալիս: Մշակութային քաղաքականության մեջ դեռեւս ոչինչ էլ չի կատարվել, բայց հեղափոխությունից հետո իմ սպասելիքների մի մասն արդարացել է, որոշ բաներ էլ` մեկ տարվա բան չեն»,- ասաց 85-ամյա կոմպոզիտորը, ապա շեշտեց. «Ես նախ եւ առաջ պետք է իմ գործով զբաղվեմ եւ հնարավորինս քիչ խոսեմ»:

Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում 13 օր կհնչեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները

«ՄԻ ՕՐ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԸՆԴՈՒՆԻ ԻՐ ՄԵՂՔԸ»

 Ծիծեռնակաբերդի բարձունքում իր հարգանքի տուրքն էր մատուցում նաեւ գերմանաբնակ երգիչ ՀԱՅԿ ԿԱՍՊԱՐՈՎԸ: «Իրավունքի» հետ զրույցում երգիչն ասաց, որ ամեն տարի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր է բարձրանում այն հույսով, որ օրերից մի օր թուրք ժողովուրդը կընդունի իր մեղքը. «Միշտ այնպես է ստացվում, որ ապրիլ ամսին, այս օրերին, լինում եմ Հայաստանում ու իմ պարտքն եմ համարում հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում, այն հույսով, որ օրերից մի օր թուրք ժողովուրդը կընդունի իր մեղքը: Հավատում եմ եւ հուսով եմ, որ այդ օրը շուտ կգա»,- ասաց երգիչն ու նաեւ շեշտեց որ այս օրերին նաեւ եվրոպական մի շարք քաղաքներում հայաշատ համայնքը երթեր ու հիշատակման արարողություններ են իրականցնում. «Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում ապրիլի 24-ին լինում են երթեր ու հիշատակման միջոցառումներ: Մի քանի անգամ Բեռլինում մասնակցել եմ, այնտեղի հայերն էլ միշտ փորձում են ներկա լինել, քանի որ այնտեղ էլ շատ թուրքեր կան, եւ նրանք էլ են միշտ փորձում այդ օրերին երթեր ու ցույցեր անել. այսպես ասած իրենց զոհի տեղ են դնում: Երբեմն նաեւ բախումներ են լինում, բայց հայ ժողովուրդը միշտ իր պարտքն է համարում այդ օրը հարգի մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը»:

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

 

«ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ, ԴԵՌ ՈՉ ՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

«Իրավունքի» այն հարցին, թե հեղափոխությունից մեկ տարի անց որեւէ փոփոխություն տեսնում է երկրում, գերմանաբնակ երգիչը նախ հարցադրում արեց. «Կլինի՞ չխաբեմ»,- ապա շեշտեց. «Անցյալ տարի հեղափոխության օրերին այստեղ էի, բայց մեկ տարի անց, ոչինչ չի փոխվել, դեռ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, բայց հույս ունեմ, որ կլինի, հավատում եմ վարչապետին»,- ապա խոսելով հնարավոր վերադարձի ու Հայաստանում ընդմիշտ բնակություն հաստատելու մասին` ասաց. «Անկախ իշխանափոխությունից, այդ միտքը միշտ է ինձ ուղեկցում: Ամենակարեւորը, որ մեր ազգը լավ ապրի, չտեսնենք այն աղքատությունը, չքավորությունըմանուկների վատ մեծանալը, որը հաճախ ենք տեսնում հեռուստատեսությամբ, որ մարդիկ ունենան աշխատանք, եթե չունեն, մեր երկրի իշխանավորներն ու ղեկավարները փորձեն ինչ-որ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան»:  

«Վաղը եթե որոշեն, որ այդ դասագրքերում պետք է գրվի, որ Տիգրան Մեծը եղել է Նիկոլ Փաշինյանի պապը, ես դրանից չեմ զարմանա». Միհրդատ Մադաթյան

 

«ՊԵՏՔ Է ԱՅՆՊԵՍ ԱՆԵՆՔ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

 Հայկ Կասպարովի հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում էր նաեւ շոումեն Գրիշա Աղախանյանի կինը` դերասանուհի ՇՈՂԵՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ` որդու հետ: «Իրավունքի» հետ զրույցում Շողերը շեշտեց. «Տղաս շուտով կլինի 5 տարեկան, ու այդպիսի տարի չկա, որ մինչ նրա ծնվելը եւ ծնվելուց հետո այս օրը չլինենք Ծիծեռնակաբերդում: Պետք է յուրաքանչյուր հայ, կապ չունի թե քանի տարեկան է, սովորի, որ պետք է հարգել նահատակների հիշատակը»,- ապա հավելեց. «Ավելի քան վստահ եմ, որ օրերից մի օր միջազգայնորեն ճանաչվելու է Հայոց ցեղասպանությունը, եւ Աստված տա, որ ոչ մի երկրում երբեք չլինի նման բան, որովհետեւ սա սարսափելի բան է, մենք գիտակցում ենք դա: Թեպետ որքան էլ գանք եւ հիշենք, մեկ է, մեր արածը շատ քիչ է, պետք է այնպես անենք, հասցնենք այն կետին, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ ժամանակ մենք գոնե դրանով մի քիչ կհանգստանանք»:

Մերժում էիք չէ՞: Եվ ի՞նչ ստացաք. Տիգրան Վարդանյան

 

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА