o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բոլորիս համար հոգեհարազատ է եղել այն ճանապարհը, որը 30 տարիների ընթացքում արարել ու անցել է ՍԻՄ-ը» 

27.04.2019 22:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Բոլորիս համար հոգեհարազատ է եղել այն ճանապարհը, որը 30 տարիների ընթացքում արարել ու անցել է ՍԻՄ-ը» 

Աղոթքով, օրհներգով, տեսաֆիլմով եւ գրքով՝ «30 տարի պատնեշի վրա»՝ իր 30-ամյակի հոբելյանական միջոցառումը հենց այսպես նշեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը: Ներկա էին դեսպաններ, պատգամավորներ, քաղաքական, մշակութային գործիչներ, կուսակցությունների նախագահներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

30-ամյակին նվիրված միջոցառումը մեկնարկեց Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԶԵՆՈՆ քահանա ԲԱՐՍԵՂՅԱՆԻ կողմից տերունական աղոթքով: Ապա ներկաներին խոսքով դիմեց ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: 30-ամյա ՍԻՄ-ին իրենց բարեմաղթանքները հղեցին նաեւ կուսակցության բարեկամները, այդ թվում՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:

«Երբ օրեր առաջ ՍԻՄ-ի 30-ամյակի առթիվ հրապարակումներ եղան «Իրավունք» թերթում, նաեւ այս դահլիճում գտնվող մարդիկ էին իրենց բարեմաղթանքները գրել, կարծես թե, դու էիր ուզում նույնն ասել, որովհետեւ բոլորիս համար հոգեհարազատ է եղել այն ճանապարհը, որը 30 տարիների ընթացքում արարել ու անցել է ՍԻՄ կուսակցությունը: Մտածեցի՝ եթե մի երկու բառով ասելու լինեմ, ինչպե՞ս կամփոփեմ ՍԻՄ-ի անցած ուղին եւ ո՞րն է ՍԻՄ-ի համար երջանկությունը ու ակամայից հիշեցի Որդեխայլ Լեւիին: Նա տեսնում է, որ իր դուստրը՝ Ժենին (կնոջ անունն էլ էր Ժենի), ամբո՜ղջ գիշեր տառապում է, փորձում է բան գրել, գրում-ջնում է, հարցնում է՝այդ ի՞նչ ես գրում: Պատասխանում է՝ փորձում եմ տնային շարադրություն գրել, որի վերնագիրը պետք է լինի «Քո պատկերացումը երջանկության մասին»: Հայրն ասում է՝ շատ դժվար է, ես էլ չգիտեմ՝ կկարողնա՞մ, թե՝ ոչ, դու գնա քնի, ես կգրեմ: Մի քանի ժամ աշխատելուց հետո` առավոտյան տալիս է շարադրությունը դստերը, որը առանց կարդալու հանձնում է շարադրությունը, որովհետեւ համոզված է, որ եթե հայրն է գրել, ուրեմն՝ գերգերազանց պետք է լինի: Հաջորդ օրը դուստրը գալիս է ու ասում՝ հայրիկ, ես երկուս եմ ստացել, ասում է՝ ինչո՞ւ, պատասխանում է՝ որովհետեւ շարադրությունն ընդամենը մի նախադասություն ուներ. իր պատկերացումը երջանկության մասին պայքարն է: Ահա՝ ՍԻՄ-ի պատկերացումը երջանկության մասին պայքարն է», - նշեց Ա. Գեղամյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը խոսքն ավարտելով՝ ասաց, որ մտածում էր, թե ինչ կարգախոսով կամ կոչով ավարտի իր ելույթը, եւ այստեղ օգնության եկավ իր մեծ, լավ բարեկամ, հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն իրեն ներհատուկ՝ բարձր մակարդակով Օպերային դահլիճում կազմակերպել էր նրա 80-ամյակի տոնակատարությունը եւ չխոսկան Փելեշյանը, որովհետեւ նա իր զգացումները կինոյի լեզվով է հաղորդակից դարձնում մարդկանց, հանդիսատեսին, ասաց՝ երկար եմ մտածել, չգիտեմ՝ ինչ շնորհակալական խոսք ասեմ, հետո ասաց՝ գտա՝ ի՜նչ լավ է, որ դուք կաք: Ի՜նչ լավ է, որ ՍԻՄ-ը կա»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА