o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«30 տարի պատնեշի վրա». նշվեց ՍԻՄ-ի հիմնադրման 30-ամյակը (slaq.am)

27.04.2019 22:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«30 տարի պատնեշի վրա». նշվեց ՍԻՄ-ի հիմնադրման 30-ամյակը (slaq.am)

«30 տարի պատնեշի վրա». հենց այս խորագրով նշվեց ՍԻՄ-ի (Սահմանադրական իրավունք միության) հիմնադրման 30-ամյակը: Միջոցառմանը ներկա էին տարբեր կուսակցության ղեկավարներ ու անդամներ, քաղաքական երկար ճանապարհ անցած ու Հայաստանի քաղաքական դաշտում զգալի ներդրում ունեցած գործիչներ: Միջոցառումը մեկնարկեց հոգեւոր հոր բարեմաղթանքի խոսքով ու Տերունական աղոթքով: Իրենց ելույթներում քաղաքական գործիչները՝ ազգային միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը եւ այլք ընդգծեցին, որ 30 տարվա ընթացքում ՍԻՄ կուսակցությունը լրջագույն դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում՝ երբեք չհեռանալով ազգային ու հոգեւոր արժեքները կարեւորող սկզբունքներից : Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ իր խոսքում անդրադառնալով Հայաստանի ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքական կարեւոր խնդիրներին: Հատկապես Արցախի խնդրի լուծման տարբերակը Հայկ Բաբուխանյանը հատկանշեց փաթեթայինը, որից իշխանությունները հրաժարվել են 1997 թվականին:

«Միայն ժողովրդավար Թուրքիան է ի վիճակի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Կարո Փայլան

«Մենք պայքարում ենք Հայաստանի անվտանգության համար, ընդ որում՝ անվտանգությունը պետք է լինի ե՛ւ ռազմական, եւ՛ քաղաքական, ե՛ւ ինֆորմացիոն բաղադրիչներով: Հենց երկրի անվտագությունից ելնելով պետք է հասնել ազգային ԶԼՄ-երի իրական անկախությանը... Պետք է արգելել հասարակական կազմակերպությունների անսահմանափակ ու անվերհսկելի ֆինանսավորումը արտասահմանից՝ իրենց արտասահմանյան հովանավորների կողմից: Մենք պետք է օրենք ընդունենք օտարերկրյա գործակալների մասին, իսկ որոշ արտասահմանյան ֆիանասավորմամբ աղբյուրները եւ դրանց տեղական սպասարկողները ինչպես օրինակ «Սորոսի» ֆոնդը պետք է արգելվեն: Մենք դեմ ենք վուլգար ֆեմինիզմին, հավատքի ազատությունը պետք է վերաբերվի ոչ միայն աղանդավորներին, առաջին հերթին հավատքի ազատությունը պետք է վերաբերվի մեր ավանդական, ազգային եկեղեցու հետեւոդներին, եւ մենք պետք է ապահովենք նրանց՝ հոգեւորսությունից : Բազմապիսի տոտալիտար աղանդների գործունեությունը պետք է սահմանափակվի: Պետք է ընդունել օրենք համասեռամոլության քարոզը՝ խստիվ արգելելու մասին», -նշեց Հայ Բաբուխանյանը:

Հայկ Բաբուխանյանը խոսեց նաեւ կոռուպցիոն խնդրի մասին,նրա խոսքով՝ ներկայում կոռուպցիայի դեմ իրական պայքար չկա:

«Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի մասին, այս 30 տարիների ընթացքում մեր կուսակցությունը ամենահետեւողական պայքարն է տարել կոռուպցիոն դրսեւորումների դեմ, մենք մաքուր ձեռքերով ենք մոտեցել այս օրվան՝ ունենալով 30 տարվա անբիծ պատմություն եւ խիստ շահագրգռված ենք, որ կառուպցիայի բոլոր դեպքերը բացահայտվեն: Սակայն տեսնում ենք , որ իրական պայքար կոռուպցիայի դեմ չկա : Օլիգարխները բոլորն իրենց տեղերում են եւ շարունակում են վայելել կյանքը: Մեկ տարվա մեջ այս կոռուպցիոն առումով ոչ մի դատավճիռ չի կայացվել: Ներկայիս իշխանությունների պաշտոնավարման դեռ մեկ տարին չբոլորած արդեն իսկ մեկը մյուսի հետեւից պայթում են ամենապրիմիտին կոռուցիոն դեպքերը: Փոխվարչապետ Ավինյանն իր չրերի գործարանն է տիրություն անում, առողջապահության նախարարը ՝ իր կենտրոնը եւ այդպես շարունակ: Բանանը դարձել է մեր ներկայիս իշխանության խորհրդանիշը: Այսօր բանան ներկրող ամենախոշոր ընկերությունը, որ նախկինում ուներ 22 տոկոս բաժին, այսօր ունի 25 տոկոս բաժին: Մեր երկրի տնտեսական վիճակն առավել քան մտահոգիչ է, 1 տարի է արդեն Հայաստանում որեւէ տնտեսական ծրագիր չկա, ներդրումներ չեն գալիս, խոշոր ձեռնարկություններ են փակվում աշխատողներն ու հազարավոր մարդիկ կրճատվում են, սպասվում է եւս 10 հազար մարդու աշխատանքից կրճատում. եւ սա դեռ նախերգանքն է»,-ընդգծեց Հայկ Բաբուխանյանը:

ՍԻՄ նախագահը խոսեց նաեւ դատական համակարգի մասին. «Հայաստնի դատական համակարգը դարձել է պարզապես քաղաքական հետապնդումների գործիք եւ որեւէ կապ չունի արդարադատության հետ: Այսօր մարտի 1 -ը օգտագործվում է՝ որպես քաղաքական հաշվերհարդար, քաղաքական հետապնդումների են ենթարկվում մի շարք քաղաքական գոծիչներ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը»:

Նյութի հեղինակ՝ Հերմինե Զեյնալյան

Տեսագրությունը՝ օպ. Արման Գրիգորյան

Թեմայի մանրամասները` տեսանյութում.       

Լրատվական աղբյուր՝  slaq.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА