o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՊԱՐՏ» «ՔԱՂԱՔԱՑԻ՞», ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ-ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ

30.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՀՊԱՐՏ» «ՔԱՂԱՔԱՑԻ՞», ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ-ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ

Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 27-ին, եթե շատ մեղմ բնորոշենք, կարող ենք կոչել չստացված տոն: Նույնիսկ երթեւեկություն փակելը չնպաստեց, որպեսզի շատ քաղաքացիներ գան մասնակցելու: Ավելին, անգամ կարելի է տեսնել, որ մարդիկ գերադասում էին մայթերը, բայց ոչ կանխավ դատարկած երթեւեկելի մասը: Եվ ընդհանրապես անհասկանալի էր, թե, ասենք, երգուպարի համար ինչո՞ւ է պետք փակել որեւէ փողոց, երբ մայրաքաղաքում հրապարակների պակաս չկա:

 

ԱՆԱՍՆԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ` ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Թեեւ «Քաղաքացու օր» սահմանելու որոշումը հապճեպ էր ընդունվել եւ ակնհայտորեն թելադրված էր թրաշամանուկների` իշխանազավթման տարեդարձը նշելու անհագ ծարավով, բայց էլի դա հնարավոր էր քչից-շատից մարդավարի անցկացնել: Ի վերջո, ոչ ոք չէր խանգարում առաջ տանել ազգային համերաշխության սկզբունքը, դադարեցնել քաղաքացիներին սեւի ու սպիտակի, «խորոված ուտողի» եւ «խաշ ուտողի» բաժանելը, կազնակերպել դահլիճային միջոցառումներ, ուր ներկայացվեին այն մարդիկ, ովքեր լավագույնս են իրենց դրսեւորել քաղաքացիական արժեքները պաշտպանելու կամ առաջ տանելու գործումԻ վերջո, «Քաղաքացու օր» ունեցող այլ երկրներ կան: Զորօրինակ` Էստոնիայում տոնում են այն օրը, երբ 1918-ին ընդունվեց «Քաղաքացիության մասին» օրենքը: Տոնում են դահլիճային միջոցառումներով, փոքրիկ ակցիաներով, ուր մեծարում են քաղաքացիական նվաճումներ ունեցող մարդկանց, բացատրում են սոցիալական գովազդների միջոցով, թե ինչ բան է լինել քաղաքացի, Լավագույն քաղաքացու կոչումներ են շնորհումՅուրահատուկ «Քաղաքացու օր» էր մայիսի 1-ը ԽՍՀՄ-ում, ուր ցերեկը շքերթ էին անցկացնում, իսկ երեկոյան քաղաքից դուրս, կամ իրենց բակերում քաղաքացիները խումբ-խումբ հավաքվում ու տոնում էին: Թավշիստները փորձեցին ընդօրինակել ԽՍՀՄ-ի տոտալիտար ոճը, բայց շքերթ կազմակերպելու համար նախ շատ քիչ էին իրենց բանի տեղ դնողները, իսկ ինչ վերաբերում է պաստառներին, ապա հսկայական չափերով մատուցել էին պարզունակ գծանկարային փինաչիություններ, եւ նույնիսկ չէին բարեհաճել նույն սովետից ընդօրինակել համապետական պաստառների դիզայնը լավագույն նկարիչներին պատվիրելու պրակտիկան: Փոխարենը բոլորի քննարկման առարկան դարձել էր ժողվարչապետի մասնակցությամբ փողոցի երթեւեկելի մասում խորոված զխտկվելու հակագեղագիտական եւ հակասանիտարական պատկերը: Նույնիսկ թուրքալեզու պետություններում այդպիսի բան չկա, նույնիսկ Աֆրիկայում այդպիսի բան չկա... Եվ այստեղ հասցվել է նրան, որ «քաղաքացի» դաստիարակում էին մի անասնական խրախճանքի միջոցով: Թեեւ պաստառներում գրված էր «ուղեղդ պայծառ» կոչը, բայց պարզվում է, որ սրանց իդեալը մթագնած ուղեղով արարածներն են, ովքեր քաղաքացի կոչվել չեն կարող: Սրանց իդեալը սոցիալական ցանցերը անեծքներով, հայհոյանքներով ու սպառնալիքներով ողողող լակոտանոցն է: Սրանց իդեալը ամենապլեբեյական ձեւով հենց ամենաանպատեհ տեղում որկրամոլությամբ ու հարբեցողությամբ զբաղվող հպատակներն են: Սրանց իդեալն է ուղեղն անջատած փոխթաղապետը, ով սոցիալական ցանցերով հայհոյախառը սպառնալիքներ է տեղում ինչպես «նախկին ռեժիմի», այնպես էլ ԱԱԾ-ի հասցեին, իսկ հետո համացանցային եւ հեռախոսային հասանելիությունից անհետանում է: Այսպիսի «քաղաքացի» մեզ հաստատ պետք չէ: Դա որեւէ արժեհամակարգից զուրկ կենսազանգված է եւ ուրիշ ոչինչ: Ու պատահական չէ, թե ինչու նույն սոցիալական ցանցերում վրդովմունքով քննարկվում էր վոժդի հակագեղագիտական եւ հակադաստիարակչական պահվածքը: Թերեւս, բնակչության շատ զգալի մասը ակտիվորեն մերժում է այդպիսի «քաղաքացիությունը», մյուսներն էլ, բարձրաձայն չարտահայտվելով հանդերձ, լուռ մերժում են` չմասնակցելով, տնից դուրս չգալով: Դե, եթե սրան հավելենք նաեւ այն, որ լրատվական կայքերում տոնակատարության թարմ հետքերով պայթեց սկանդալ, որ այդ 124 մլն դրամը  բաժանվել է տարբեր ֆիկտիվ կամ  այս կամ այն բարձրաստիճան թրաշամանուկի մերձավոր ՍՊԸ-ին կամ ԱՁ-ին, այսինքն` կոպիտ ասած, գրեթե անթաքույց մեջ-մեջ է արվել, ապա էլ ի՞նչ ասես: Անշուշտ, «Քաղաքացու օր» որպես այդպիսին մեր երկրին պետք է: Կիրթ, պոզիտիվ ձեւով քաղաքացի դաստիարակելու համար: Բայց ուզուրպատորների կողմից սահմանված այս անընդունելի օրը դեն նետելուց հետո: Միգուցե, իմաստ ունի Քաղաքացու օրը համատեղել Սահմանադրության օրվա հետ: Վստահաբար` այս զազրելի ձեւաչափով Քաղաքացու օր վերջին անգամ է տոնվել:

 

ԱԶԳԱՅԻՆ-ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Անշուշտ, Հայաստանի պայմաններում ամենապահանջարկված քաղաքացին ազգային-պահպանողականն է: Քանզի այլ տարբերակ չկա ապրելու այս տարածաշրջանում: Այլ տարբերակ չկա պահպանելու ազգային դիմագիծը, սահմաններ չճանաչող գլոբալիստական ազդեցությունների պայմաններում: Իզուր տեղը չէ, որ թրաշամանուկների դասի ամենաարգահատելի ներկայացուցիչները ուղղակիորեն փորձում են հակադրություն ստեղծել` քաղաքացի՞, թե՞ հայրենասեր, քաղաքացի՞, թե՞ պահպանողական, քաղաքացի՞, թե՞ ազգային: Երեւի թե, պատահական չէր ստացվել այնպես, որ հենց ապրիլի 27-ին տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 30-ամյակի տոնակատարության օրը: Ներկա էին 11 կուսակցությունների ներկայացուցիչներ, փաստորեն հիմնական կուսակցություններից չկային միայն «քայլոները», մեկ էլ` նրանց ձեռնասուն ընդդիմություն ԼՀԿ-ն: Թեեւ «քայլոները» շտապում էին քաղաքական գերեզմանոցում տեսնել ինչպես նախկին իշխող կուսակցությանը` ՀՀԿ-ին, այնպես էլ` ազգային-պահպանողական ուժերի ամբողջ համադաշնությանը, բայց փոխարենը տեսան համախմբման նախադրյալները: Եվ դա նրանց հունից հանում է: Հունից հանում է նաեւ այն, որ բավականին ակտիվ գործում են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը, բավականին լայնածավալ քարոզչական աշխատանք են ծավալում: Պատահական չէ, որ ՀՀ երրորդ նախագահի խոսքի սպասումը լրատվական դաշտում ավելի շատ տեղ է զբաղեցնում, քան վարչախմբին գործունեության որոշ ասպեկտների լուսաբանումը: Պատահական չէ, որ այդպիսի վախով են վերաբերվում քաղբանտարկյալ երկրորդ նախագահին: Ու պատահական չէ, որ անհանգստացած են գործող նախագահի` մի կողմ քաշվելու մարտավարությունից: Թավշիստների համար նաեւ որոշակի ազդանշան է, որ ՍԻՄ 30-ամյակին ԲՀԿ-ն ներկայացված էր բավականին ծանրակշիռ պատվիրակությամբ: Թավշիստներին նաեւ պետք է անհանգստացնի այն, որ ՀՅԴ-ն, չնայած «կողմ ըլլալով դեմ ըլլալու» բնավորությանը, կարծես թե, իր գերագույն ժողովով որդեգրում է կոշտ հակաիշխանական գիծ: Բանը հասել է նրան, որ նույնիսկ մի շարք լիբերալ ուժերի ներկայացուցիչները մինչեւ հոգու խորքը վիրավորվում են, երբ ՔՊCC-ին որեւէ մեկը կոչում է ազատական ուժ: Պարզ է, որ թրաշամանուկների խունտան մերժվելու է: Եվ մերժվելու է ազգային-պահպանողական հիմքի վրա, բոլոր այն ուժերի մասնակցությամբ, ովքեր ապազգային չեն: Ու այդ թիմն էլ լավ է զգում իր մոտալուտ վախճանը, եւ դրանով է պայմանավորված այդ թիմի որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների, տարատեսակ ալենսիմոնյանների հիսթերիկ լպիրշ ցինիզմը, իսկ ավելի ցածր օղակներում` նույնքան հիսթերիկ ագրեսիայի աճը: Նրանք վախենում են: Վախենում են այն քաղաքացիներից, ում չեն կարողացել խաբել: Էլ ավելի վախենում են խաբված քաղաքացիներից, ովքեր թոթափում են էյֆորիան եւ առերեսվում են իրականության հետ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА