o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵ՞Ր` Ո՛Չ, ՉԵՆՔ ԼՍԵԼ

01.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵ՞Ր` Ո՛Չ, ՉԵՆՔ ԼՍԵԼ

Այսօր Աշխատավորի  միջազգային օրն է, սակայն կարելի է ասել, որ աշխատավորի շահը բացարձակ պաշտպանված չէ: Էլ ինչպես պաշտպանված լինի, եթե ժողովրդի սիրեցյալ վոժդը կրճատում է աշխատատեղերը` միաժամանակ 50 հազար ֆիկտիվ աշխատատեղ ստեղծելով թղթի վրա: Մարդիկ եղած աշխատանքի վրա են դողում, կամ աշխատանք որոնում օտար ափերում, էլ ուր մնաց աշխատանքի պաշտպանության այնպիսի քաղաքակիրթ ձեւը, ինչպիսին է անկախ արհմիությունների ստեղծումը: Ու թեեւ ՔՊCC-ը ամեն ինչում ընդօրինակում է բոլշեւիկներին, սակայն անգամ իշխող կուսակցությանը կից արհեստակցական միություններ չկան:

 

ԱԲ­ՍՈՒՐԴ ՃԱ­ՄԱՐ­ՏԱ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ ԱՇ­ԽԱ­ՏԱՆ­ՔԻ ՄԱ­ՍԻՆ

Նի­կո­լին բա­վա­րար եղավ ոտ­քը պնդաց­նել իշ­խա­նու­թյան բուր­գի գա­գա­թին, որ­պես­զի «ազատ եւ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը» մի­ան­գա­մից վե­րած­վեն աշ­խա­տել չու­զող «800 հա­զար պոր­տա­բույծ­նե­րի»: Վոժ­դի պա­թե­տիկ բա­ցա­կան­չու­թյուն­նե­րը, թե գյու­ղում 50 մետր այն կողմ աշ­խա­տա­տեղ կա, բայց չեն ու­զում աշ­խա­տել, եփած հա­վի ծի­ծաղն է հա­րու­ցում, քան­զի, եթե առա­ջարկ­վում է չնոր­մա­վոր­ված բատ­րա­կու­թյուն` 1000 դրամ օրա­վար­ձով, դա աշ­խա­տա­տեղ կա­րող է հա­մա­րել մի­այն ստրկա­վա­ճա­ռը: Հե­տա­գա ան­հե­թե­թու­թյուն­նե­րը աշ­խա­տան­քի եւ աշ­խա­տա­տե­ղե­րի վե­րա­բե­րյալ նույն­պես բա­ցի դա­ռը ծի­ծա­ղից, այլ բան չեն հա­րու­ցում: Պարզ­վում է, որ եթե լավ կրթու­թյուն ես ստա­ցել եւ աշ­խա­տա­սեր ես, ապա հնա­րա­վոր չէ, որ աշ­խա­տանք չգտնես: Դե հարց­րեք դրա մա­սին բու­հե­րի շրջա­նա­վարտ­նե­րին... Բա շա­րու­նա­կու­թյու­նը` որ 22 տա­րե­կա­նը պետք է ու­նե­նա բարձ­րա­գույն կրթու­թյուն, յոթ տար­վա աշ­խա­տան­քա­յին ստաժ եւ տի­րա­պե­տի երեք օտար լե­զու­նե­րի: Հե­տո վոժ­դը մե­ծա­հո­գա­բար հայ­տա­րա­րեց, որ դա վե­րա­բե­րում է մի­այն աղ­ջիկ­նե­րին, քան­զի պա­տա­նի­նե­րը դեռ ըն­թաց­քում եր­կու տա­րի բա­նա­կում են ծա­ռա­յում, բայց, մի­եւ­նույնն է, ստաց­վում է, որ աշ­խա­տա­վոր ժո­ղովր­դի փո­խա­րեն վոժդն ու­զում է տես­նել բա­ցա­ռա­պես հան­ճար­նե­րով հա­մալր­վող բնակ­չու­թյուն: Եվ դա այն պայ­ման­նե­րում, որ նրա ամ­բողջ թի­մը ՀՀՇ-ական­նե­րի անգ­րա­գետ տե­սա­կից է բաղ­կա­ցած, իսկ գրա­գետ­նե­րը գե­րա­զան­ցա­պես գրան­տա­լափ ազ­գա­դավ­ներ են:

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑՈՒ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ` ՓՈՐ­ՁԱ­ՃԱ­ԳԱ՞Ր

Հան­ճա­րեղ Եր­վանդ Օտյա­նը հե­ղա­փո­խա­կան­նե­րի մա­սին իր ամեն պա­տու­մը ավար­տում էր հե­ղա­փո­խա­կա­նի պա­ղա­տա­գին նա­մա­կով. «Փու­թով փող ու­ղար­կեք»: Իսկ թրա­շա­մա­նուկ­նե­րը փո­ղի հան­դեպ նույ­նիսկ ավե­լի ագահ են, քան կա­րող էր երե­ւա­կա­յել Օտյա­նը: Դե, եթե ըն­դա­մե­նը մեկ տա­րի առաջ մի քա­նի ձեռք մաշ­ված ջինս եւ շա­պիկ ու­նե­ցող Դա­վիթ Սա­նա­սա­րյա­նը հիմ­նա­կա­նում մի քա­նի մի­լի­ոն դրամ ար­ժե­ցող բրեն­դա­յին կոս­տյում­նե­րով է շրջում, իսկ «Քա­ղա­քա­ցու օր» նշե­լու հա­մար բյու­ջե­ից հատ­կաց­ված 124 մլն դրա­մը ով ինչ­պես է գրպա­նել` ար­դեն մեկ-եր­կու օր առաջ հա­մա­ցան­ցը հե­ղեղ­ված էր ան­վա­նա­կան տե­ղե­կատ­վու­թյամբ, ապա պատ­կե­րաց­րեք: Սրանց քիչ է, բյու­ջեի շուրջ չա­րա­շա­հում­նե­րը, աստ­ղա­բաշ­խա­կան ինք­նա­պար­գե­ւատ­րում­նե­րըԱն­նա Հա­կո­բյա­նի ֆոն­դին մուծ­վող օլի­գարխ­նե­րին մի­ան­գա­մից պու­պուշ գոր­ծա­րար հռչա­կե­լը, ինչ­պես նա­եւ հար­կա­տո­ւից մի քա­նի կա­շի քեր­թե­լը: Պարզ­վում է, որ սրանք ախոր­ժակ են պա­հում նա­եւ հար­կա­տու­նե­րի մե­ռած մար­մին­նե­րի վրա: Այո՛, առող­ջա­պա­հու­թյան տխրահռ­չակ նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը շո­կի մատ­նեց քա­ղա­քա­ցի­նե­րին` հայ­տա­րա­րե­լով, որ դի­ակ­նե­րից փոխ­պատ­վաստ­ման հա­մար օր­գան­ներ չեն վերց­վի մի­այն այն դեպ­քում, եթե մար­դը կեն­դա­նու­թյան օրոք դի­մում գրի, որ հրա­ժար­վում է դրա­նից: Այսինքն` ունենք «օրինականացված» դիակապտություն, քանզի թավշիստները մեծ ախորժակ ունեն օրգանների վաճառքի, ինչպես օրինական, այնպես էլ սեւշուկաներից մեծ փողեր բերելու: Ինչու ենք «օրինական» բառը չակերտների մեջ դնում` որովհետեւ նախարարը ընդունել է ենթաօրենսդրական ակտ, որով հղում է կատարում «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի` դեռ 2010-ին Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված 7-րդ հոդվածի վրա: Իսկ իրավաբանները նշում են, որ Սահմանադրական դատարանը այդ որոշումն ընդունել էր` հաշվի առնելով հենց բազմաթիվ սեւշուկայական ռիսկերը: Այսպես, ըստ իրավաբան Գոհար Մելոյանի. «ՍԴ-ն 2005 թ. Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածն այն մասով, որով առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ, հյուսվածքներ վերցնելուն»: Իրավաբանի խոսքով. «Կարեւոր է, որ Սահմանադրական դատարանը որոշման մեջ նշել է նաեւ, որ տվյալ իրավակարգավորումը ռիսկային է եւ հնարավոր բացասական դրսեւորումների կանխարգելման լրացուցիչ երաշխիքներ է պահանջում»: Գումարած դրան. «Սահմանադրական դատարանը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ հստակեցված չեն նաեւ փոխպատվաստման օրգաններ, հյուսվածքներ վերցնող, մշակող, փոխպատվաստում թույլատրող եւ իրականացնող բժշկական հաստատությունների լիցենզավորման իրավական սկզբունքները, ինչպես նաեւ փոխպատվաստման` որպես բժշկական սպասարկման գործընթացը ֆինանսավորելու հիմնական պայմանները: Սա առավել կարեւոր եւ ռիսկային պայմաններից է»:

Եվ պարզվում է, որ դեռ փետրվարին այդ հակասահմանադրական գործընթացը համաձայնեցվել է վարչապետի հետ, արդարադատության նախարարը ծպտուն իսկ չի հանել հակասահմանադրականության մասին, հիմա էլ Արսեն Թորոսյանին կառավարության կողմից փաստացի տրվել է օրգանների փոխպատվաստման բոլոր հարցերը միանձնյա տնօրինելու իրավունք: Այդ հանգամանքի վրա արդեն տագնապի կոչնակ են հնչեցնում քաղհասարակության բազում ներկայացուցիչներ: Այսինքն` վարչապետն ու երկու նախարարները Սահմանադրությունը բանեցրել են զուգարանաթղթի տեղ, եւ հիմա էլ նացիստական դոկտոր Մենգելեի օրինակով քաղաքացիներին, ըստ էության, վերածում են փորձաճագարների... Եվ երեւի թե վերջում կդատվեն հենց այնպես, ինչպես դատվել էր Մենգելեն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА