o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թող մանդատները վայր դնեն ու գնան». Անի Սամսոնյան

08.05.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Թող մանդատները վայր դնեն ու գնան». Անի Սամսոնյան

Ազգային ժողովի հայտարարությունների ժամը երեկ վերածվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ «բենեֆիսի»: Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, իրար հերթ չտալով, որոշել էին հակադարձել Ա. Սամսոնյանին, քանի որ նա «համարձակվել էր» ասել, որ այս իշխանությունը սիրահարված է սուպերվարչապետական համակարգին: Կազմակերպված «դիվերսիայի» մասին «Իրավունքը» զրուցեց հենց Ա. Սամսոնյանի հետ:

«ԿԸՀ-ն միայն երկու անգամ է թիվ նկարել` 95-96 թվականներին»,-վստահեցնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը

«ՆԱ ԱՐԴԵՆ ՄԵԾ ԱՂՋԻԿ Է, ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՀԱՎԱՏԱԼ ԱՅԴ ՀԵՔԻԱԹՆԵՐԻՆ»

– Տիկին Սամսոնյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը, Ձեզ հակադարձելով, ասում էր, թե սուպերվարչապետական համակարգն իրենց պարագայում կարող եք չօգտագործել, քանի որ` «այն ասվել էր կոնկրետ մարդու համար` Սերժ Սարգսյանի, որովհետեւ «սուպերվարչապետական կոստյումը» օգտագործվելու էր ի շահ նրա»: Այսինքն, եթե այդ «սուպերվարչապետական կոստյումը» հագել է Նիկոլ Փաշինյանը, դա նորմա՞լ է: Որտե՞ղ է ասվածի տրամաբանական եզրը:

ՎՐԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՆԱԽԱՏԻՆՔԸ՝ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

Տիկին Դավոյանը դեռեւս հավատում է բարի թագավորների հեքիաթին: Դա քաղաքական ելույթ չէր: Նա արդեն պատգամավոր է, մեծ աղջիկ է, պետք է դադարի հավատալ այդ հեքիաթներին:

Այդուհանդերձ, ինչպե՞ս է ստացվում, որ նույն սուպերվարչապետական համակարգը, երբ տեղայնացվում է «Իմ քայլի» վրա, արդեն ընդունելի է դառնումՄինչդեռ նախկինում հենց իրենք էին բողոքում այդ համակարգից:

ՎՐԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՆԱԽԱՏԻՆՔԸ՝ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

Մենք միշտ խոսել ենք այդ մասին, որ պետք է ունենալ ինստիտուցիոնալ մտածողություն: Մեզ համար կարեւոր չէ, թե որ անձն է նստած այդ աթոռներին, մեզ համար կարեւոր է, թե օրենսդրորեն ինչ մեխանիզմներ են աշխատում, որպեսզի այդ համակարգը երբեւէ նույնիսկ անձի հայեցողության դեպքում թույլ չտա, որ այդ անձն անի այն, ինչ չպետք է անի: Սա է ամբողջ իմաստը, մեր եւ նրանց միջեւ տարբերությունը սա է: Նրանք մտածում են բարի թագավորների, մենք` ինստիտուցիանալ համակարգի պրիզմայով, եւ չենք կարողանում մեր գործընկերներին բացատրել, որ` դադարեք հավատալ բարի թագավորներին: Ոչ մեկը չի ասում Նիկոլ Փաշինյանը կոռումպացված է կամ վարչապետ է, որը չի կատարում իր գործառույթները, կամ էլ անցել է իր պաշտոնական լիազորությունները: Խնդիրն այն է, որ պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ երբեւէ որեւէ մեկի մտքով անգամ չանցնի՝ անցնել որեւէ պաշտոնական լիազորություն կամ ունենալ առավել շատ լծակներ, որոնք հարիր չեն խորհրդարանական հանրապետությանը:

Իշխող քաղաքական մեծամասնությունից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում. սոցհարցում

«ԴԵ ՖԱԿՏՈՅՈՎ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

– Այսինքն` ստացվում է, որ եթե վաղը չլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ լինի մեկը, ում ՔՊ-ականները չեն ուզում, նորից ասելու են, որ սուպերվարչապետական համակարգը վա՞տն է:

Կարծում եմ` այո: Եթե տրամաբանությունն այնպիսին է, որ չափվում է անձերով, բնականաբար, նրանց հռետորաբանությունն անձից անձ փոխվելու է: Իսկ մեր հռետորաբանությունն անձից անձ չի փոխվելու, մենք ուզում ենք տեսնել ինստիտուցիանալ համակարգ:

Առաջարկում եմ Է. Մարուքյանի դեմ կատարված բռնության փորձ անողին պատասխանատվության կանչել նույն հոդվածով, ինչ Ա. Ալեքսանյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին, Ձեզ հակադարձելով, որ հիշեցնում եք ուժային կառույցները նախարարություն դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը, ասում էր, թե առանց ուժային կառույցներին կարգավիճակ տալու, հնարավոր է խորհրդարանական վերահսկողություն իրականացնել, այս առումով որեւէ սահմանափակում չկա: Որքանո՞վ էին համոզիչ բերված հակափաստարկները:

Եթե խոսքը դե ֆակտոյի մասին է, մենք արդեն հոգնեցինք այդ դե ֆակտոյից, որովհետեւ հենց ասում ենք` եկեք ամրագրենք իրավականորեն, պատասխանում են` դե ֆակտո այդպես է: Դե ֆակտոյով երկիր չեն կառուցում, այդպես չի լինում: Դուք դե ֆակտո անում եք, ձեզնից հաջորդները, ով ուզում է լինի, կարող է դե ֆակտո չանել: Հարցն այստեղ դե ֆակտոն չէ, այլ Սահմանադրությունը, որը կոնկրոետ եւ հստակ ասում է` ովքեր են խորհրդարանական վերահսկողության տակ` վարչապետ, փոխվարչապետ, նախարար: Վերջ թեման փակված է:

Զուգահեռ պայքարելու ենք Լանզարոտեի կոնվենցիայի դեմ եւ Արթուր Ալեքսանյանի ազատության համար (Տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ձեզ կոչ էր անում՝ հենվել խորհրդարանական երկրին հարիր քաղաքակիրթ բանավեճի սկզբունքների վրա: Իսկ որքանո՞վ էր քաղաքականապես հասուն, երբ իշխող քաղաքական մեծամասնության մի քանի պատգամավորներով որոշում են իրար հետեւից հակադարձել Ձեզ:

Այս պահին նրանց գործը միայն մեզ արձագանքելն է, որովհետեւ բարոյական եւ հոգեբանական ցայտնոտ է սկսվել իրենց մոտ, քանի որ չեն կատարվել ՀՀ վարչապետի խոստումները, եւ արդարացման ճանապարհ են փնտրում:

​​​​​​​ՍԴ-ի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

«ՍԱ ԱՆԱՐԳԱՆՔ Է ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

– Անդրադառնանք նաեւ Երեւանի ավագանիում տեղի ունեցած միջադեպին. օրեր առաջ հանձնաժողովի ձգձգված, ապա չկայացած նիստն ավարտվել էր «արա»-ի մակարդակի բանավեճով: Որպես Երեւանի ավագանու նախկին անդամ` ինչպե՞ս եք վերաբերվում Երեւանի «Իմ քայլը» խմբակցության անդամների նման վարքագծին:

Երբ ավագանի էի աշխատում, նկատել եմ, որ «Իմ քայլի» ավագանու խմբակացության գործընկերներն իրենք չեն գնահատում եւ չեն հասկանում ավագանու ինստիտուտի արժեքը: Այսինքն` նրանք կարող էին հանձնաժողովի նիստերը վարել այնպես, ինչպես ուզում են, առանց կանոնակարգի: Եվ միայն մի քանի անգամ մեր նկատողությունից հետո նրանք որոշեցին, որ կանոնակարգ պետք է կիրառեն: Տեղի ունեցածը եւս այդ շարքից է. նրանք խմբակցության նիստ են արել, այնինչ հանձնաժողովի նիստ է եղել նշանակված: Սա անարգանք է ավագանու ինստիտուտի նկատմամբ, եթե այդ ավագանու անդամները չեն հասկանում ինստիտուտի նշանակությունը, ուրեմն` իրենք իրավունք չունեն լինելու ավագանու անդամ: Թող մանդատները վայր դնեն ու գնան:

Ընդդիմադիր պատգամավորի ծեծը վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ 2 շաբաթ անց՝ ՀՔԾ-ն արդարացրեց իրավաբանորեն. Ռուբեն Մելիքյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА