o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր խոշոր քաղաքական գործընթացները տեղի են ունենում Փաշինյան-Քոչարյան-Ա.Սարգսյան եռանկյունու ներսում

08.05.2019 13:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Այսօր խոշոր քաղաքական գործընթացները տեղի են ունենում Փաշինյան-Քոչարյան-Ա.Սարգսյան եռանկյունու ներսում

Այսօր շատերի մոտ  հարց է ծագում արդյո՞ք այն, որ Ռոբերտ Քոչարյանի  շուրջ կատարվում են ակտիվ գործողություններ: Պատահականությո՞ւն է, թե՞ ծրագրավորված իրավիճակ: Եվ ինչպես է այդ ամենին վերաբերվու  կամ առնչվում Նիկոլ Փաշինյանը:

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք ՀՀ ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

Շատերի կարծիքով ո՛չ Բակո Սահակյանը, ո՛չ էլ Արկադի Ղուկասյանը չէին դիմի գլխավոր դատախազին, եթե նախապես չփորձարկեին ու չշոշափեին հարցը Փաշինյանի վերաբերմունքը իմանալու առումով: Ու հավանաբար Նիկոլի վերաբերմունքը գոնե խիստ բացասական չի եղել: Համենայնդեպս, ինչպես ասում է մեր աղբյուրը, որը անձամբ լավ է ճանաչում Բակո Սահակյանին. «Բակո Սահակյանը երբեք  ՀՀ իշխանություններին հակառակ քայլ չի արել եւ չի էլ անի: Նա միշտ էլ հարմարվել է ՀՀ-ում գործող իշխանությունների դիրքորոշումներին: Եթե հիշում եք Նիկոլի առաջին այցից հետո այնքան էր հուզվել, որ անգամ շնորհակալական նամակ ուղարկեց Նիկոլին այն բանի համար, որ Նիկոլը բարեհաճեց գալ Արցախ եւ  հանդիպել Բակոյի հետ: Այնպես որ կարելի է վստահությամբ ասել, որ ո՛չ Բակոն, ո՛չ էլ Արկադիկը Քոչարյանի համար Նիկոլի հետ սրացման չէին գնա, առավել եւս հիմա, երբ որ հարց է դրված Արցախում նոր նախագահ ընտրելու վերաբերյալ: Եվ եթե այդ նոր նախագահը  Նիկոլի աջակցությամբ ընտրվի այնպիսի մարդ, օրինակ` Սամվել Բաբայանը, որից թե՛ Բակոն, թե՛ Արկադիկը վախենում են, ապա նրանց ճակատագիրը այդքան էլ նախանձելի չի լինի: Հետեւապես նրանք երկուսն էլ շահագռգռված են, որ Արացխի նախագահ ընտրվի այնպիսի մեկը, ով նրանց հետ կունենա լավ հարաբերություններ: Իսկ այդ ամենը զգալի չափով կախված է նաեւ Նիկոլից: Հետեւապես կարելի է ենթադրել, որ Նիկոլը առանձնապես դեմ չէր Քոչարյանի վերաբերյալ Բակոյի ու Արկադիկի այդ նամակին: Նիկոլին էլ հենց պետք է Քոչարյանի հարցը պատվով լուծել` մի կողմից բավարարել ռուսների պահանջը, մյուս կողմից` սեփական դեմքը ու ամերիկացիների սպասումները: Այդ առումով Նիկոլին ձեռք է տալիս ե՛ւ Բակոյի նամակը, ե՛ւ ՍԴ-ի որոշումը»:

Միաժմանակ, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ վաղ թե ուշ եւ նա անձամբ եւ իր շրջապատը պետք է պատասխան տան իշխանությունը բռնազավթելու համար: Հետեւապես այդ պահը հնարավորինս հետաձգելու նպատակով Նիկոլը ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները ՀՀԿ-ական օլիգարխների հետ: Օլիգարխները  համապատասխան վճարումներ եւ մուծումներ են կատարում եւ կամաց-կամաց դառնում են Նիկոլի իշխանության հենարանը: Այսպես` ՀՀԿ-ական օլիգարխ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) տրված են այնպիսի արտոնություններ, ինչպիսին Սերժի օրոք նա նույնիսկ չէր կարող երազել: Մեկ այլ ՀՀԿ-ական օլիգարխ` Գարեգին Նուշիկյանը վերջապես ձեռք քցեց Երեւանի սրտում գտնվող Դալմայի այգիներին, իսկ ՀՀԿ-ական ՍԱՍ-ի Արտակը ընդամենը 3500 դոլար մուծելով Նիկոլի կնգա հիմնադրամին իրեն զգում է գեր-գերազանց, սարքում է նոր ՍԱՍ-ի խանութներ եւ նրան այլեւս չեն անվանում հարկային պարտականությունները չկատարած թալանչի ու խաբեբա օլիգարխ: Նիկոլը ամրացնելով իր իշխանությունը ՀՀԿ-ական օլիգարխների միջոցով հասկանում է, որ իր հիմնական  խնդիրը ռուսների հետ այնքան բարեկամանալն է, որպեսզի նաեւ նրանց օգնությամբ մնա իր աթոռին: Եվ այդ դեպքում հիմնական հարվածը գալու է Արեւմուտքից: Սորոսազգիները արդեն իսկ սկսել են լայնածավալ հարձակումը: Արեւմտյան փորձագետները հնչեցնում են թվեր, թե ինչքան  գումար է տրվել Նիկոլին հեղաշրջումը կազմակերպելու համար:

Եվ այս լայնածավալ գրոհի ընթացքում հիմնական դերակատարողներից մեկը դառնում է մինչ այդ  սուսիկ-փուսիկ իր  աթոռին նստած, երեխաների հետ պաղպաղակ ու կարկանդակ ուտող, իրեն, եթե չասենք հիմար, ապա միամիտ մարդու տեղ դրած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այդ  խորամանկ գործիչը, որը ըստ շատերի Հայաստանում ներկայացնում է բրիտանական թագավորական տան քամիները, ժամանակին պատահական չբերվեց ու դրվեց ՀՀ նախագահի աթոռին: Արդեն այն ժամանակ բազմաթիվ խոսակցություններ էին գնում, որ Արմեն Սարգսյանը իրականում ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, շատ կապված է մասոնական ու տամպլիերական շրջանակների հետ: Պատահական չէր նաեւ, որ Արմեն Սարգսյանը ընդունեց նոր ձեւավորված ԵԿՄ-ի պատվիրակությանը Սասուն Միքաելյանի գլխավորությամբ: Պատվիրակության մեջ կային նաեւ մարդիկ, ովքեր ունեն ոչ միանշանակ  անցյալ եւ տիրապետում են հսկայական ֆինանսական կարողություների: Եվ, եթե Նիկոլը իրեն շրջապատում է ՀՀԿ-ական օլիգարխներով, ապա Արմեն Սարգսյանը կամուրջ է գցում դեպի ՀՀՇ-ի ժամանակների հայտնի գործիչներ:

Տարիներ առաջ Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ, այսօր պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյան

Սակայն  ինչքան էլ փորձառու լինի Արմեն Սարգսյանը պալատական ինտրիգների հարցում այդ դաշտում գերազանցելով Նիկոլին: Հրապարակային քաղաքականության առումով Արմեն Սարգսյանը շատ ու շատ զիջում է Նիկոլին: Գոնե դա ցույց տվեց Երկրապահի հետ իր հանդիպումը, երբ նա չէր կարողաում կտրվել իր առջեւ դրած տեսքտից, իսկ կտրվելուց էլ ասում էր բավականին անկապ մտքեր: Օրինակ` նա հայտարարեց, թե Երկրապահները ներդրում են ունեցել Արցախի «ինքնիշխանության վերականգնման» գորրծում:

Մի խոսքով, այսօր խոշոր քաղաքական գործընթացները տեղի են ունենում Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան-Արմեն Սարգսյան եռանկյունու ներսում: Այդ եռնակյնում գործում են նաեւ ավելի մանր կամ շատ մանր խաղացողներ, որոնք ձգտում են մոտենել այս կամ այն եռանկյունու գագաթին: Կարելի է որպես օրինակ բերել դաշնակների այսօրվա արցախյան ժողովը, որտեղ վերջիններս  ակնհայտորեն քայլ կատարեցին դեպի Ռոբերտ Քոչարյանի գագաթը:

Ա. Հովհաննիսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА