o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ»

15.05.2019 22:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ»

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, վերլուծելով ներքաղաքական իրավիճակը, մեզ հետ զրույցում հետեւյալ տեսակետը հայտնեց.

Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ

-Առհասարակ, դեկտեմբերյան ընտրություններից հետո ենթադրելի էր, որ ՀՀ ներքաղաքական կյանքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ պետք է լինեին:Քաղաքագիտական նոնսենս է, երբ պառլամենտական երկրում իշխանություն վերցրած ուժը խորհրդարանում կունենա բացարձակ մեծամասնություն ու կփորձի միանձյա կառավարել  երկիրը: Եվ այժմ արդեն նկատելի է, որ խորհրդարանից դուրս ձեւավորվում են տարբեր ուժեր ու կառույցներ, որոնք իրենց անվստահությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանըԸստ իս, հետաքրքիր զարգացումները դեռեւս առջեւում են, որ ներքաղաքական կյանքում թեժ իրադարձություններ  են մեզ սպասվում, երկրորդ կարծիք լինել չի կարող:

Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը, հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները

- Պարոն Պողոսյան, Ռոբերտ Քոչարյանին շատերը համարում են քաղբանտարկյալ: Դուք, որպես քաղաքագետ, կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

- Նախագահ Քոչարյանի գործն ի սկզբանե գտնվել է իրավաքաղաքական տիրույթում: Հայտնի գաղտնալսումները, խոսքի ազատության դեմ իշխանության կողմից իրականացվող ճնշումները վկայում են մի բանի մասին, ըստ որի` նախագահ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում  քաղաքական հաշվեհարդար: Քոչարյանի գործի վերաբերյալ գրեթե ամեն օր տեսնում ենք տարբեր հեղինակավոր կառույցների, հասարակական ու քաղաքական գործիչների գնահատականները, որտեղ հստակ ընդգծվում է երկրորդ նախագահի հանդեպ տեղի ունեցող քաղաքական հաշվեհարդարի փաստը: Չհամաձայնվելով այդ կարծիքների հետ, անկեղծ ասած, առնվազն անկեղծ չեմ լինի:

Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ»

- Ինչպիսի՞ դատաքննություն եք ակնկալում եւ ո՞ր քաղաքական ուժերի հետ եք տեսնում 2-րդ նախագահի համախմբումը՝ ազատության մեջ հայտնվելուց հետո:

- Ռոբերտ Քոչարյանը այն եզակի գործիչներից է, որի շուրջ հնարավոր է լայն հասարակական ու քաղաքական կոնսոլիդացիա: Ես ողջունում եմ նախագահ Քոչարյանի ուղերձը եւ վստահ եմ, որ մոտ ժամանակներում մենք ականատես կլինենք նրա գլխավորությամբ հակաիշխանական լուրջ բեւեռի ձեւավորմանը, որի պայքարը հաջողությամբ է պսակվելու: Անկեղծ ասած, դատական համակարգից սպասելիքները մեծ չեն, քանի որ «զանգովի արդարադատությունն» այժմեական է, եւ սպասել արդարացման դատավճռի ներհայաստանյան դատարանից, միամտություն կլինի: Պետք է սպասել:

Ինչ հույս ունեն Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները. «Ժամանակ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА