o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփի վարչակազմում մտավախություն կա, որ Իրանն առաջինը հարված կհասցնի․ ԶԼՄ-ներ

17.05.2019 15:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփի վարչակազմում մտավախություն կա, որ Իրանն առաջինը հարված կհասցնի․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ Իրանը պատրաստվում է առաջինը պատերազմ սկսել ԱՄՆ-ի դեմ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը։

Դրա տեղեկատվությամբ՝ Թրամփի վարչակազմում տարակարծություններ են՝ ինչպես ընկալել Թեհրանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Իրանը լայնածավալ առճակատման սահմանին է։ Ոմանք ենթադրում են, որ ելնելով ամերիկյան հետախուզության տվյալներից՝ Իրանը վստահ էր, որ ԱՄՆ-ն ռազմական հակամարտություն կսկսի և պատասխան միջոցների է պատրաստվել։ Սակայն վարչակազմի որոշ ներկայացուցիչների շրջանում կարծիք կա, որ «Իրանը ծրագրում կամ ծրագրել է առաջինը հարված հասցնել»։

ԱՄՆ նախագահը բացահայտել է Զելենսկու հետ իր զրույցի մանրամասները եւ քննադատության տարափ է տեղացել ԶԼՄ-ների վրա

Ավելի վաղ Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը պատերազմի չի վերածվի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА