o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կաննի կինոփառատոնի գլխավոր խորհրդանշանի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» արժեքը գնահատվում է 20.000 եվրո

19.05.2019 19:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կաննի կինոփառատոնի գլխավոր խորհրդանշանի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» արժեքը գնահատվում է 20.000 եվրո

Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր պարգեւը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», Ֆրանսիա են բերում հարեւան Շվեյցարիայից: Ոսկերչական իրի արժեքը գնահատվում է 20 հազար եվրո:

Այդ մրցանակն առաջարկել էստեղծել փառատոնի նախկին գլխավոր տնօրեն Ռոբեր Ֆավր Լը Բրեն: Պատվերի կատարման համար պայքարել են Ֆրանսիայի լավագույն ոսկերիչները, որոնք առաջարկել են Լազուր ափի արմավենու պատկերման իրենց տարբերակները: Հայտամրցույթի հաղթող է դարձել Լյուսիեն Լազոնը, որը կատարել է «Ոսկե արմավենու ճյուղի» լավագույն Էսքիզը:

Սպիտակ տանը հաստատել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թրամփի և Զելենսկու առաջիկա հանդիպումը

1964 թվականին միջոցների պակասի պատճառով փառատոնը հրաժարվել է այդ պարգեւի շնորհումից: Միջոցառման կազմակերպիչները որոշել են սահմանափակվել Մեծ մրցանակի հանձնմամբ: Այդպես շարունակվել է տասը տարուց ավելի:

1975 թվականին համաժողովի կազմակերպական խորհուրդը որոշել է պարգեւին ավելի ժամանակակից տեսք տալ: Նորացված տարբերակի հեղինակը ոսկերիչ Թիերի դը Բուրկենեն է:

1997 թվականին պարգեւի պատրաստումը վստահել են Շվեյցարիայի Chopard (Շոպար) ոսկերչական տանը: Հաղթանշանն ստեղծում են ձեռքով Ժնեւի ոսկերչական արհեստանոցներում: Միշտ երեք օրինակ. ի դեպս մրցանակի կորստի կամ երկու հաղթողների պարգեւատրման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА