o C     16. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայուհի է մահացել, Լամբորջինին երկու կես է եղել

19.05.2019 17:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայուհի է մահացել, Լամբորջինին երկու կես է եղել

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է երիտասարդ զույգ` 25-ամյա Ջոել Դևիդ Ուայթը և 19-ամյա Լուիզա Կարախանյանը:

Նշվում է, որ մեծ արագությամբ` շուրջ 100 կմ/ժ, ընթացող Լամբորջինին հարվածել է Jeep Cherokee-ին, կորցրել հավասարակշռությունը և բախվել մոտակա ծառերին, ինչի հետևանքով Լամբորջինին երկու կես է եղել` մինչ այրվելը: Ուայթը մեքենայից դուրս է շպրտվել: Նրան և Կարախանյանին համարել են տեղում մահացած:

Բաքվում երկու կիսամերկ տղամարդիկ դանակներով հարձակվել են անցորդների վրա (լուսանկար, տեսանյութ)

Աղբյուրը հայտնում է, որ նրանք լուսանկարիչներ էին: Ուայթն աշխատում էր էլիտար ավտոմեքենաների վարձակալության կենտրոնում, որտեղից էլ վերցրել էր Լամբորջինին: Կարախանյանը սովորում էր Կալիֆոռնիայի համալսարանում: Նա բնակվում էր Մոսկվայում: Զույգն ուղևորվում էր Լոս Անջելեսի օդանավակայան` Ուայթի ընկերոջը դիմավորելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА