o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիմա ո՞վ է լկտի ստեր հեղինակում` պաշտպանական կո՞ղմը, թե՞ հենց դու, հարգելի՛ պատգամավոր»

19.05.2019 14:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հիմա ո՞վ է լկտի ստեր հեղինակում` պաշտպանական կո՞ղմը, թե՞ հենց դու, հարգելի՛ պատգամավոր»

«Վարչապետի նախկին օգնական, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է իշխանական քաղաքական ուժին ոչ հարիր, հերթական անպատասխանատու գրառումը», - այս մասին գրում է քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Նշում է, որ ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով: Թեեւ չի հիշատակվում, սակայն ակնհայտ է, որ ակնարկը վերաբերում է երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու դատարանի կայացրած որոշմանը: Եթե նման պնդում կատարեր, այսպես կոչված, հեղափոխությանն աջակից խորհրդարանական կամ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներից որեւէ մեկը, թերեւս լիներ հասկանալի. չունենք սահմանադրական իրավազորություն նախաձեռնելու դատաիրավական բարեփոխումներ: Բայց ի՞նչն է խանգարում բացարձակ իշխանություն ունեցող քաղաքական ուժին 1 տարվա ընթացքում դա անել, մնում է անհասկանալի: Եվ մի՞թե սա սեփական անգործությունը պոպուլիստաբար պարտակելու եւ պատասխանատվությունից խուսափելու հերթական դրսեւորումը չէ: Կամ ի՞նչ որոշում է կայացրել դատարանը, ինչն այդ աստիճան խեղել է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների անդորրը: Դատարանը չի արդարացրել Ռ. Քոչարյանին, այլ ընդամենը Արցախի 2 նախագահների միջնորդությունը հաշվի առնելով փոխել է խափանման միջոցը»:

​​​​​​​«Սթափվե՛ք. դուք ազատություն եք ստացել, որից օգտվել չգիտեք». Արթուր Թովմասյան

Արմեն Մկրտչյանը նշում է նաեւ «Դատարանի հանդեպ իշխանության ճնշումների մասին պաշպանական կողմի հայտարարությունները լկտի, նենգ ստեր են։ Սա փաստ է նույնպես», ինչին անդրադառնալով՝ քաղաքագետը հավելում է. «Բայց մի՞թե հենց նույն պատգամավորի վերը նշված հայտարարությունը անուղղակի ճնշում չէ «հին դատական համակարգի» դատավորի վրա, որի կայացրած վճիռները ակնհայտորեն չեն բավարարում «նոր Հայաստանի» արդարադատության քմահաճ սկզբունքներին: Չէ՞ որ դատավարությունը դեռ պետք է ընթանա... Մի՞թե իմքայլական մեկ այլ պատգամավոր Հայկ Սարգսյանի` «չի կարելի թույլ տալ, որ Երեւան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանքեր խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխվի» գրառումը ուղղակի ճնշում չէ դատարանների վրա: Եվ վերջապես` հեռախոսային արդարադատության հայտնի «գործի նյութերին կարող ես ծանոթանալ, բայց կալանքն ուզես-չուզես պետք է տաս» դրվագը մի՞թե արտադատարանական արդարադատության ճչացող դրսեւորում չէ... Հիմա ո՞վ է լկտի ստեր հեղինակում` պաշտպանական կո՞ղմը, թե՞ հենց դու, հարգելի՛ պատգամավոր»:

«Մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինձ մոտ վախ կար պատերազմի վերսկսման և Արցախի կորստի». Հասմիկ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА