o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից»

19.05.2019 14:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից»

«Ֆեյսբուքյան լրահոսը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում մի քանի մարտնչող հեղափոխականներ բառացիորեն հարձակվել են ՀՅԴ նախկին նախագահ Հրանտ Մարգարյանի վրա, երբ վերջինս զբոսնում էր իր թոռնիկների հետ», - այս մասին գրում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Այն, որ նման արարքը նողկալի է եւ դատապարտելի՝ երկրորդ կարծիքը լինել չի կարող: Այն որ ոստիկանությունը պետք է ամենակոշտ ձեւով արձագանքի այդ խուլիգանությանը՝ նույնպես անվիճելի է: Բայց այս միջադեպը առանձնանում է իր հակաժողովրդավարական էությամբ եւ ուղղակի մարտահրավեր է իշխանությունների հռչակած հեղափոխական արժեքներին եւ հատկապես այս օրերին, քանի որ կարող է դառնալ ներքաղաքական փխրուն կայունությունը պայթունավտանգ դարձնող յուրատեսակ դետոնատոր»:

«Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը». Խոսրով Հարությունյան

Խ. Հարությունյանի գնահատմամբ՝ պահը շատ կարեւոր է եւ պահանջում է իշխանությունների, իրավիճակի կարեւորությանը համապատասխան, քաղաքական ազդեցիկ միջամտությունը. «Հասունանում է պահը, երբ հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից, այլապես հետո ուշ կլինի»:

«Ծեծելով բաժին են տարել՝ սուտՆիկոլ եւ չՆիկոլ հեշթեգի համար». լարված իրավիճակ Հերացի փողոցում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА