o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՏՊ-ն լրջորեն նյարդայնացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց

19.05.2019 18:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԼՏՊ-ն լրջորեն նյարդայնացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց

Մի շարք աղբյուրներ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու երեկվա ակցիայի նկատեցին Լեւոնական մոլի կադրեր, ինչը, ըստ մեր միանգամայն արժանահավատ աղբյուրի, ամենեւին էլ պատահական չէ: Ավելի կոնկրետ, ըստ աղբյուրի. «Եթե լավ փնտրեն, ինչպես Քոչարյանին ազար արձակելուն հաջորդած անկարգությունների, այնպես էլ՝ վերջին օրերն դատարանի մոտ կազմակերպված հակաքոչարյանական այդ «ինքնաբուխ ժողովրդական» ակցիաների մասնակիցների մեջ հնարավոր կլինի ոչ միայն այլ Լեւոնականների, այլ նաեւ՝ սորոսական ուղղություններից գրանտներ ստացածների գտնել: Իսկ ավելի ստույգ, այդ ակցիաների կազմակերպչական խորքերում դժվար չէ գտնել Լեւոն-Սորոս համադրությունը»:

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատման որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին

Աղբյուրն իր խեսքը տանում է այն տրամաբանությանը, որ ի սկզբանե էլ, ԼՏՊ-ին լիջորեն անհանգստացրել է Քոչարյանին կալանքից ազատելու հեռանկարը: Ու ոչ միայն քաղաքական նկատառումներով, այլ նաեւ հետեւյալը հաշվի առնելով: Քր.գործի ընթացքը եւ հատկապես, վերջին օրերի դատավարությունը ցույց տվեց, որ գործնականում անհնար է լինելու Մարտի 1-ի գործով իրավական առումով թիվ 1 պատասխանատու հռչակել Քոչարյանին: Ուստիեւ, ըստ աղբյուրի, ի սկզբանե ԼՏՊ-ն փորձում էր հասնել փակ դատավարության, սակայն դրա հիմքերն այնքան չնչին էին, որ չնայած լեւոնական էմիսարների համառ ջանքերին, չկարողացան համոզել Փաշինյանին՝ գնալ նման բացահայտ ապօրինության: Ընդ որում, Նիկոլն էլ իր հաշվարկներն ունի. նա քանիցս մասնավորապես ՌԴ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հարցի քննարկումների ժամանակ փորձել է առաջ տանել միտքը, թե՝ Քոչարյանին հանիրավի չեն մեղադրում, եւ դատարանում դա պարզ կդառնա: Սակայն այդ դատը «փակելով», ցույց կտար, որ պարզապես վախենում է հրապարակային ընթացքից, այսինքն, որ այդ բոլոր արդարացումները կոպեկի արժեք չունեին: Իսկ այդ դեպքում արդեն այլ խոսակցություններ կարող են լինել: Ուստիեւ պարզհասկանալով, որ լեւոնական էմիսարների խորհուրդները, ի վերջո, իր գլխին են պատմություն դառնալու, չգնաց փակ դատավարության: Իսկ բաց դատավարությունը Լեւոնի ամենամղձավանջային սցենարն է. ցանկացած անկողմնակալ իրավաբան կվստահեցնի, որ այս նախնական փուլում իրավական տեսանկյունից Քոչարյանը հաղթողի դիրքերում է, իսկ թե ինչեր կլինեն բուն դատավարության ընթացքում, ինչ ուշագրավ փաստեր ջրի երես կելնեն: Բացի այդ, այլ բան է՝ բանտում գտնվող Քոչարյանին դատապարտել եւ այլ բան, եթե նա բանտից դուրս է եւ գործելու շատ ավելի լայն հնարավորություններ ունի, այդ թվում՝ նաեւ քաղաքական դաշտում: Մինչդեռ, ըստ աղբյուրի, ԼՏՊ-ի մտահոգությունները նաեւ այս հիմքերն ունեն. «Եթե դատարանին չհաջողվի բոլորի, այդ թվում՝ մասնագետների համար պարզորեն եւ լիովին հիմնավորել, որ Մարտի 1-ի թիվ 1 մեղավորը Քոչարյանն է, ապա միայն այդ փաստը միանգամից թիվ 1 մեղավորի դերում կդնի հենց Տեր-Պետրոսյանին, անկախ նրանից, թե այդ մեղադրանքն իրավական ձեւակերպում կստանա, թե՝ կմնա քաղաքական հարթությունում»: Հենց այս տրամաբանությունն էլ լեւոնական է միսարները փորձել են եւ փորձում են Փաշինյանի մոտ եւս դարձնել, ավելի ճիշտ՝ պահպանել, որպես հիմնական շարժառիթ, բանց մի փոքր փոխված տեսքով, թե՝ մեղավոր կդառնան Լեւոնն ու Նիկոլը: Սակայն աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ Փաշինյանը մի փոքր այլ կերպ է նայում վիճակին: Նախ, եթե անգամ իր քաղաքական մեղավորության խնդիրը լինի, մեկ է, թիվ 1-ը եղել եւ կմնա ԼՏՊ-ն. նա էր այն ժամանակվա ղեկավարը: Երկրորդը. քրեական առումով Նիկոլն արդեն իր պատասխանատվությունը կրել է, իսկ ահա ԼՏՊ-ն՝ ոչ:

Տեր-Պետրոսյանը լրջորեն վախեցած է Քոչարյանի ազատության մեջ հայտնվելու հեռանկարից

Արդյունքում, այնպահին, երբ սկսեց տեսանելի դառնալ, որ Քոչարյանը կարող է կալանքից ազատվել, ի հայտ եկան դատարանի դիմաց այդ հրապարակային ակցիաները, թե իբր տեսեք, ժողովուրդը դրան դեմ է: Պատահական չէր նաեւ, որ գրեթե անմիջապես էլ Փաշինյանի ՀԱԿ-ական խոսնակը սկսեց մեղավորությունը հղել դատավորի ուղղությամբ, թե, տեսեք, նա հին ռեժիմի ներկայացուցիչն է: Իհարկե, սաքաղաքական շատ կոպիտ վրիպակ էր, որի հետեւանքները դեռ կերեւան: Սակայն ամենամեծ վրիպակն այն էր, որ այդ ակցիաների փոքրաքանակությունը պարզապես ժողովրդի անունից խոսելու հնարավորության տեղ չի թողնում: Առավել եւս Հրանտ Մարգարյանի վրա հարձակումից հետո, որն էլ իր հերթին դեռ հեռուն տանող տետեւանքներ կունենա: Այսքանից հետո էլ ինչպե՞ս ԼՏՊ-ն չնյարդայնանա: Իհարկե, առաջիկա օրերին Քոչարյանին բանտ վերադարձնելու ուղղությամբ դեռ արտակարգ քայլեր կձեռնարկվեն: Սակակն աղբյուրը այն կարծիքին է, որ լեւոնական շրջանակներում սրա հետ կապված քիչ հույսեր կան:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА