ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առավոտյան արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի. Նիկոլ Փաշինյան

19.05.2019 20:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Առավոտյան արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղը առավոտյան արգելափակում են հանրապետության ատարանների ելքերն ու մուտքերը: 

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել է նա:

Ավելի վաղ Փաշինյանը գրել էր. «Վաղը՝ ժամը 12.00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը:

Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»:

Իսկ դրանից առաջ էլ վարչապետը հայտարարել էր.

«Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»:

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА