ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին

19.05.2019 21:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին

Քաղաքական, պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը քիչ առաջ կոչով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որում ասվում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել կոչով՝ վաղն առավոտը ժամը 08:30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը՝ հարսնաքավոր. Էլիտար հարսանիք Սուրբ Ղազար կղզում

Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը կաթվածահար է անում ՀՀ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը: ՀՀ նախագահը հանդիսանում է պետության գլուխը և հետևում է Սահմանադրության պահպանմանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ համարժեք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար վարչապետի կողմից ծրագրված Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգի տապալումը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА