ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլի դիկտատուրան կամ պետության վախճանը». Շարմազանով

19.05.2019 22:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Նիկոլի դիկտատուրան կամ պետության վախճանը». Շարմազանով

«1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ Հայաստանում ժողովրդավարության եւ բազմակարծության ժամանակաշրջանի սկիզբ դրվեց: Վերջին 30 տարվա պատմության ընթացքում մեր երկիրն անցել է բազում դժվարությունների միջով, բայց ժողովրդավարության ու իշխանությունների տարանջատման սկզբունքը եղել է անքակտելի: Նիկոլի ամբոխավարական հեղաշրջումը եւ նրա՝ վարչապետի պաշտոնին հայտնվելը, Հայաստանում սկիզբ դրեցին ուղիղ ճանապարհ դեպի դիկտատուրան: Նիկոլը շանտաժով դարձավ վարչապետ, հետո սպառնալիքով ու շանտաժով ցրեց օրենսդիր մարմինը:
Այսօր կատարյալ բռնակալ դառնալու համար նրան պետք է ցրել դատական իշխանությանը», - այս մասին նշում է ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ հավելում. »Սա ոչ թե դիկտատուրա է, այլ ուղիղ ճանապարհ դեպի բացարձակ ավտորիտարիզմ: Լրջանալու պահն է: Անկախ կուսակցական եւ քաղաքական տարաձայնություններից պետք է գիտակցել, որ սա կլինի պետության վախճանը»:

ԱԺ նիստն ուղիղ միացմամբ

Որպես հետգրություն՝ Էդ. Շարմազանովն ընդգծում է. «Բոլոր նրանց, ովքեր ժողովրդի մի հատվածի հաղթանակն են ակնկալում մեկ այլ հատվածի նկատմամբ, ասեմ, որ սեփական երկրում հաղթանակներ չեն լինում: Հաղթանակ է շատ ուզում գրանցել Նիկոլը՝ թող տնտեսությունը զարգացնի, աղքատությունը կրճատի, աշխատատեղեր բացի, անկապ բադ ու խորոված քիչ ցուցադրաբար ճաշակի եւ, վերջապես, դադարեցնի արտագաղթը, որը իր կառավարման օրոք 7800 անձով ավելացել է»:

«Իսկ Ալիեւին նորմալ համարելն ու տրանսգենդերի ԱԺ ելույթը ե՞ւս չեք ողջունում». Շարմազանովը՝ իշխանություններին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА