o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ ԵՎ ՄԵԽԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

21.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ ԵՎ ՄԵԽԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

Եվ այսպես, կիրակի օրվանից ակնհայտ դարձավ ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանի մտադրությունը. իրականացնել սահմանադրական կարգի տապալման հաջորդ փուլը` դատական իշխանության ամբողջական զավթումը: Սակայն մինչ 2018-ի իշխանազավթումը պաշտոններ ստանձնած բարձրաստիճան պետական այրերից, այսինքն` օրինակարգ պաշտոնյաներից, իր սահմանադրական պարտականությունները մինչեւ վերջ կատարեց եւ Փաշինյանի գործողություններին սկզբունքային գնահատական տվեց միայն օմբուդսմեն Արման Թաթոյանը:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՔԱՅԼԻ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԸ

Անշուշտ, առաջին հերթին պարտավոր էին պատշաճ արձագանքել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Սակայն գլխավոր դատախազը թավշիստների խունտայի հանցակից էր հենց գլխանց եւ ամեն ինչ անում էր, որպեսզի ապահովի Ռոբերտ Քոչարյանի ամբողջովին «ջուր» գործի հիման վրա նրան կալանքի տակ պահելը` չխորշելով անգամ լրատվական դաշտի վրա դատապարտելի ճնշումներից: Այսինքն` ակնհայտ էր, որ նա  չոր կատարի իր պարտավորությունը` հանձնարարել քրգործի հարուցում` սահմանադրական կարգի տապալման հանցագործության փաստով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` որպես պետության գլուխ, պարտավոր էր անհապաղ միջոցներ ձեռնարկել` սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ, խորհրդակցելով համապատասխան պետական օղակների ղեկավարների հետ: Սակայն նա բավարարվեց անորոշ եւ անհասկանալի հայտարարությամբ, որը յուրաքանչյուր կողմ կարող էր մեկնաբանել ինչպես իրեն հարմար է: Ըստ ԱԺ 6-րդ գումարման փոխխոսնակ, այժմ իրավապաշտպան Արփինե Հովհաննիսյանի` դրանով ՀՀ նախագահը հանցավոր անգործության տարբերակով հանցակցել է քրեորեն պատժելի արարքին` սահմանադրական կարգի հերթական տապալմանը: Իր պարտականությունները չի կատարել եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով պարտավոր էր անհապաղ գումարել ԲԴԽ նիստ ու նաեւ հանձնարարական տալ դատական կարգադրիչների ինստիտուտին` թույլ չտալու դատարանների աշխատանքի կազմալուծում: Ժողովրդի խոսքով ասած` Արմեն Սարգսյանն ու Գագիկ Հարությունյանը իրենց պահել են որպես մեխի գլուխ, իսկ իրավական չոր լեզվով` նրանք ոչ այլ ինչ են, քան` հանցակիցներ: Դե, իսկ ոստիկանության, ՀՔԾ-ի եւ ԱԱԾ-ի հանցակցության մասին հիշատակելը արդեն իսկ ավելորդ է, եւ մասնավորապես ոստիկանությունը Փաշինյանի հրամանով զորակցում էր դատարանների աշխատանքը կազմալուծող «ցուցարարներին», այլ ոչ թե դատարաններին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՓԼՈՒԶՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏ

Իհարկե, գոյություն ունեն Նիկոլի վարկանիշի փոփոխության վերաբերյալ, ինչպես բազում սոցիոլոգիական հետազոտություններ, այնպես էլ փորձագիտական գնահատականներ: Սակայն մայիսի 20-ի առավոտը մենք բոլորս ականատես դարձանք լավագույն սոցիոլոգիայի` փաստական վիճակի տեսքով: Արդեն հայտնի է, թե ինչքան մարդ է մասնակցել դատարանների շրջափակմանը: Ըստ Նիկոլի կողմից շատ սիրված սորոսական Դանիել Իոաննիսյանի` մասնակիցները քանակը շուրջ 1100 էր, իսկ «Անտիֆեյք» նախագծի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի գնահատականով` կարող էր հասնել առավելագույնը մինչեւ 1400-1500: Լավ, ընդունենք, որ նույնիսկ 2000 էին, այն էլ` ՔՊCC-ի պատգամավորների, մարզպետ-փոխմարզպետների եւ այլոց անմիջական ներգրավմամբ: Հիշենք, թե նույն Նիկոլի կոչով ինչքան ցուցարար էր լցվել գիշերով ԱԺ մատույցները անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին` ծայրը չէր երեւում, առնվազն 20.000 էին. իսկ որոշ գնահատականներով` միգուցե, անգամ 50.000: Այսինքն` հոկտեմբերի 2-ից մինչեւ մայիսի 20 վոժդի վարկանիշը անկում է ապրել առնվազն 10 անգամ: Որովհետեւ տասնյակ հազարավոր կողմնակիցների հավաքվելը առաջին իսկ կոչով մի բան է, իսկ ընդամենը 2000-ի չհասնող թափթփուկների հավաքվելը ոչ միայն մի քանի կոչերով, այլեւ կազմակերպչական աշխատանքներից հետո, լրիվ այլ պատկեր է: Դա անհերքելի փաստ է, որ Նիկոլն այլեւս զրո հիմք ունի խոսելու ժողովրդի անունից, եւ այդ փաստը տեսել են բոլորը: Տեսել են ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում: Դրսում դրան արձագանքել են ավելի վաղ` արդեն միջազգային կազմակերպությունների փորձագետներն են Նիկոլին աննպաստ գնահատականներ տալիս, իսկ սորոսականներից շատերը հանդես էին եկել կոչերով` ձեռնպահ մնալ այդ հակասահմանադրական քայլից: Ակնհայտ սոցիոլոգիան սեփական աչքերով տեսնելուց հետո նաեւ խորհրդարանական փափլիկ ընդդիմությունը, այդ թվում եւ «կլասիկ» Էդմոն Մարուքյանը, դա գնահատեցին որպես հակասահմանադրական: Եվ դժվար չէ կանխատեսել, որ Նիկոլի դեմ դուրս եկողները արագորեն շատանալու են, ու թերեւս գլխավոր դատախազը եւս մեկ անգամ ճամբարափոխ լինի:

Նիկոլի վեց վախերը

ԴԱՏԱՐԱՆԱՔԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ըստ էության, Նիկոլի  հակասահմանադրական հերթական գրոհի «տեսական» մասը կառուցված էր «կոռումպացված համակարգի» դավադրության տեսության վրա: Նա ապրիորի գործնականում բոլոր դատավորներին որակեց կոռումպացված, դրան էլ կպցրեց «արցախցիների դավադրության» գարշելի եւ անբարոյական զրպարտությունը, որ իբր թե ՔՊCC-ին տապալելու համար արցախյան «դավադիրները» պատրաստ էին անգամ պատերազմ հրահրել, հող հանձնել եւ դրա մեղքը գցել խեղճ Նիկոլի վրա: Գողն ամենից բարձր է գոռում` բռնեք գողին, այդ ինչպե՞ս եղավ, որ Նիկոլի կողմից անկարգությունների հրահրումը ճշգրտորեն համընկավ ադրբեջանական խոշորագույն զորավարժությունների հետ, եւ արդյո՞ք դա չի նշանակում օժանդակություն արտաքին թշնամուն: Դե, եթե գումարենք նաեւ Վիտալի Բալասանյանի նկատմամբ ոստիկանական սադրանքը, ապա գույներն ավելի մռայլ են դառնում: Սակայն վերադառնանք «կոռուպցիոներներին»: Հին «ռեժիմի» իզութոզն իսկ չկա, սակայն օլիգարխները կախարդական փայտիկի շարժումով դարձան պուպուշ «խոշոր գործարարներ», իսկ կոռուպցիոն հանցագործության համար քրեական հետապնդման տակ է միայն Նիկոլի մերձավորագույն եւ շատ սիրելի զինակիցներից մեկը` Դավիթ Սանասարյանը: Իսկ դատարանների պարագայում, այսպես կոչված, «անցումային արդարադատության» շրջանակում Նիկոլն առաջարկեց դատավորներին հրաժարականի դիմումներ գրել, կամ էլ կամավոր հիմունքներով անցնել նվաստացուցիչ ինկվիզիցիոն ընթացակարգով, որը կոչվում է «վետտինգ»: Թե ինչ է նշանակում այդ խուճուճ «հայհոյանքը»` կարող են բացատրել, թերեւս, պրոֆեսիոնալ իրավաբանները, բայց մի շարք իրավաբանների խոսքով, դա իրավականորեն պարտադիր դարձնելու համար օրենքներ փոխելը քիչ է, պետք է սահմանադրության փոփոխություն, այդ թվում եւ` այնպիսի բաժինների, որոնց համար հանրաքվե է պետք: Իհարկե, գտնվեցին փոքրոգի դատավորներ, որոնք վազեվազ որոշեցին կատարել ուզուրպատորի հրամանքը, բայց դատական կորպուսի մեծ մասը, պատկերավոր ասած, Նիկոլին ուղարկեց հայտնի ռուսական հասցեով: Պարզապես մերժեցին հրաժարականի դիմում գրելու պահանջները, իսկ փողոցային խաժամուժի ճնշումը դժվար թե օգնի Նիկոլին` կորզելու այդ հրաժարականները: Այսինքն` նա ստացավ ոչ թե դատական իշխանության զավթում, այլ` դատավորների կորպուսի թշնամություն: Մի ուրիշ թշնամիով էլ Նիկոլին ապահովեց ծերուկ Տեր-Պետրոսյանը: Ինչպես հայտնի է, թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա խաժամուժի զազրելի հարձակումը մինչ այդ տարբեր կարծիք ունեցող, բայց հիմնականում խելոք տեղները նստած դաշնակների տարբեր թեւերին ստիպեց միավորվել եւ դուրս գալ Նիկոլի դեմ: Իսկ Մարգարյանի վրա հարձակվողները նույնականացվել են մեկ առ մեկ, եւ դրանք ոչ թե ՔՊCC-ի, այլ` ՀԱԿ-ի ակտիվիստներ են: Ինչի համար Նիկոլը պետք է հոգաչափ շնորհակալ լինի իր հոգեւոր հայր ԼՏՊ-ին: Եվ այս ամենը քիչ էր` դատավորն էլ Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցրեց եւ ուղարկեց Սահմանադրական դատարան: Այսինքն` կարելի է ասել, Նիկոլի ահուսարսափ երկրորդ նախագահը լավ էլ ազատ գործելու եւ մարտունակ թիմ հավաքելու հնարավորություն ստացավ: Իսկ Նիկոլին կարելի է կարեկցել, բայց կարեկցելու հեչ հավես չկա:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՋԵՐՄՈՑ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА