o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքացին ապօրինի հատել է 4 ծառ և օգտագործել տան ջեռուցման համար

25.05.2019 17:22 ՔՐԵԱԿԱՆ
Քաղաքացին ապօրինի հատել է 4 ծառ և օգտագործել տան ջեռուցման համար

Մայիսի 24-ին ժամը 13-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 20-ին Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի անտառպետության թիվ 3 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 17 ծառ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

43-ամյա կնոջ սպանության և նրա 13-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա տղամարդը կալանավորվել է

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` իրավապահները նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժին են հրավիրել Փամբակ գյուղի բնակիչ Արտաշես Գ-ին: Նա խոստովանել է որ 2018թ. հոկտեմբերի 5-ին Փամբակ գյուղին հարակից անտառի «Բնձոր» կոչվող հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել է նշված 17 ծառերից 4-ը, տեղափոխել իր տուն և օգտագործել տան ջեռուցման համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած ծառերը հատած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА