o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում բեռնատար նավում գազի արտահոսքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի

26.05.2019 09:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանում բեռնատար նավում գազի արտահոսքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի

ինաստանի Շանդուն նահանգի Վեյհայ քաղաքային շրջանի Լունյան նավահանգստում՝ նավում գազի արտահոսքի զոհերի թիվը հասել է տասը մարդու, եւս 19-ը հոսպիտալացվել է: Ավելի վաղ հաղորդվել էր 8 մարդու մահվան մասին: Հոսպիտալացված տուժածների վիճակը ներկայումս գնահատվում է կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Մյանմայում սողանքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը ՝ տեղական ժամանակով ժամը 16: 00-ի սահմաններում, Ֆուցզյան նահանգում գրանցված բեռնատար նավի վրա: Նավը գտնվել է Լունյան նավահանգստում վերանորոգման սպասարկման ժամանակ, երբ հրդեհաշիջման համակարգում տեղի է ունեցել ածխածնի երկօքսիդի արտահոսք: Միջադեպից անմիջապես հետո տեղի իշխանությունները հատուկ աշխատանքային խմբեր են կազմակերպել հետաքննության եւ հետեւանքների վերացման ուղղությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА