o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցիպրասը հայտարարեց Հունաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

27.05.2019 13:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ցիպրասը հայտարարեց Հունաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մայիսի լույս 27-ի գիշերը հայտարարել Է երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կառավարության ղեկավարն այդ հայտարարությունն արել Է այն բանից հետո, երբ իր գլխավորած Արմատական ձախ ուժերի կոալիցիա (ՍԻՌԻԶԱ) կառավարող կուսակցությունը ժողովրդականությամբ մոտավորապես 9 տոկոսով զիջել Է «Նոր դեմոկրատիա» գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը Եվրախորհրդարանի՝ մայիսի 26-ին կայացած ընտրություններում: Միաժամանակ մայիսի 26-ին անցակացվել Է նաեւ քաղաքների քաղաքագլուխների, տարածաշրջանների նահանգապետերի եւ մունիցիպալ ու տարածաշրջանային խորհուրդների անդամների ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 2-ին:

Հայտնի է դարձել տիեզերքի մեջ կատարված առաջին հանցագործության մասին

«Տեղական մարմինների ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո ես Հունաստանի նախագահին կխնդրեմ հայտարարել համազգային ընտրություններ»,- հայտարարել Է Ցիպրասը ազգին հղած հատուկ ուղերձում: «Ներկայիս ընտրությունների արդյունքը, չնայած այն փաստին, որ ՍԻՌԻԶԱ կուսակցության՝ որպես քաղաքական պայքարում գլխավոր գործող անձի դիրքն ուժեղանում Է, չի համապատասխանում մեր ակնկալիքներին: Դա ինձ չի բավարարում, ես չեմ անտեսում դրանց արդյունքը, ես երբեք դա չեմ արել եւ այժմ Էլ դա չեմ անի»,- ասել Է Ցիպրասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА